15 янв. 2013 г.

Ինչպես համարակալել բլոգի էջերը


1.Ընտրեէ ք էջերի ձևը
2.Previous-ի և Next-ի փոխարեն կարող եք գրել. օրինակ հաջոր և նախորդ3.Վերջում սեխմեք Generat հետո Add to blogger և տեղադրեք դեր կայքում


Facebook-ի ընկերների ուրախ նկարները փչացնում են տրամադրությունը

Utah Valley University համալսարանի գիտնականները պարզել են, որ սոցցանցերում տեղադրված ուրախ նկարները տխրեցնում են օգտագործողներին:
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ ցանցի ամենաակտիվ օգտագործողների տրամադրությունն ընկնում է այն մտքից, որ իրենց ծանոթներն ու ընկերներն ավելի երջանիկ ու հետաքրքիր կյանք ունեն: Հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը:
«Մենք երբեմն մոռանում ենք, որ մարդիկ սովորաբար տեղադրում են իրենց ամենալավ ու գեղեցիկ նկարները. 23 տարեկան երիտասարդների 95%-ը համոզված է , որ իրենց ընկերների կյանքն ավելի ուրախ է»,-ասում են գիտնականները:
Իսկ այն օգտագործողները, ովքեր ավելի քիչ ժամանակ են անցկացնում սոցցանցերում, զգալիորեն ավելի քիչ են մտահոգված ուրիշների երջանկությամբ:

Հ.Գ Այն ժամանակակը, որ ծախսում եք ձեր ընկերներին նախանձելու վրա, կարող եք ծախսել ձեր օրերը ավելի ուրախ ւ հետաքրքիր դարձնելու համար :Դ

Facebook-ում տարածվող հիվանդ երեխաների նկարները չեն կարող փրկել որեվէ մեկի կյանքը

Վերջին ամիսների ընթացքում Ֆեյսբուք սոցցանցում ակտիվ տարածվում են հիվանդ երեխաների նկարներ, որոնց վրա նշված է, որ 1000 անգամ տարածվելու դեպքում նկարում պատկերված հիվանդ երեխան կստանա անվճար վիրահատություն:
Նկարներից մեկում  նշվում էր Սրի Սաթյա Սայ բժշկական կենտրոնի անունը: Ինտերնետով շրջող սպամները բացահայտող Hoax-slayer.com կայքի մասնագետները պարզեցին, որ այդ կենտրոնն իրականում չափահաս ու անչափահահաս հիվանդների անվճար վիրահատություններ է իրականացնում, և սա ոչ մի առնչություն չունի Ֆեյսբուքի, առավել ևս այնտեղ տարածված նկարների հետ:

Ինչպիսի տեսք ունեին աշխարհի ամենահայտնի կայքերն ամենասկզբում


1. Google
Թեև Google-ի գլխավոր էջն ընդհանուր առմամբ այնքան էլ չի փոխվել, այժմ որոնողականի ֆունկցիոնալը բավական ընդարձակվել է: Այս էջը ստեղծել էին Ստենֆորդի ուսանողներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը: Պաշտոնապես որոնողականը գործարկվել է 1998-ի սեպտեմբերի 4-ին: Ինտերֆեյսը եղել է այսքան պարզ, քանի որ կայքի հիմնադիրները պարզապես չգիտեին HTML :

31 дек. 2012 г.

Ինչ է QR-կոդը: Ստեղծիր քոնը:

QR-կոդը (անգլերեն՝ quick response-արագ պատասխան) նոր սերնդի Շտիրխ կոդ է:  Անվանում են նաև  մատրիցային կոդ, կամ 2D կոդ(երկչափ շտրիխկոդ), ինովացիոն այս նախագիծը ներկայացվել է 1994 թվականին ճապոնական «Denso-Wave» ընկերության կողմից։
QR կոդը մեծ տարածում ունի հիմնականում  Ճապոնիայում, այս երկրում բար կոդերը այժմ չեն վայելում այդպիսի մեծ ժողովրդականությունքանի որ այն չի բավականացնում նման երկրի ունեցած ապրանքի քանակությանը և այդ ապրանքի բնութագրման համար:  Այժմ Ճապոնիայում ամեն ինչ ունի իր QR կոդը:
Կոդի հիմնական առավելությունը՝ հեշտ ու արագ ընթեռնումն է տեսածրող սարքի կողմից, որը կարող է լինել նույնիսկ տեսախցիկով բջջային հեռախոս:
Ինովացիոն այս կոդը թույլ է տալիս կոդավորել գրեթե ցանկացած տիպի ինֆորմացիա, լինի դա նկար, տեքստ, թվեր, էլեկտրոնային հասցե կամ կայքերի հղումներ (URL), որում կարող եք ինքներտ ել համոզվելէ ստեղծելով ձեր իսկ ուզած QR կոդը: Իսկ այն դիտելու համար կան հատուկ ծրագրեր սմարթֆոնների համար, դրանցից մեկը` որը ես փորձել եմ  QuickMark-ն է, նախատեսված Android և iOS համակարգի համար:

30 дек. 2012 г.

Ավտոմեքենա, որը 100 տարի կաշխատի առանց վառելիքի

Գյուտարար և Laser Power Systems ընկերության տնօրեն Չարլզ Սթիվենսը մի քանի օր առաջ ներկայացրել է Thorium-ը՝ միջուկային էներգիայի հիման վրա աշխատող ավտոմեքենան:
Միջուկային էներգիայով աշխատող ավտոմեքենայի ստեղծումը նորույթ չէ: 2009-ին Cadillac-ը ներկայացրել էր մի նախագիծ, որը վառելիքի փոխարեն օգտագործելու էր ծանր մետաղ: Դա միայն նախագիծ էր, իսկ հայտարարված ուժային համակարգ այնտեղ չկար: 

Ոչ ոք նույնիսկ չփորձեց այն իրականություն դարձնել: Չարլզ Սթիվենսը և ինժեներների մի խումբ մշակել են նման ռեակտոր: Thorium համակարգում օգտագործվելու է ծանր, թեթև ռադիոկատիվ մետաղ տորը: Գիտնականների կարծիքով` այդ նյութի մեկ գրամը կարող է փոխարինել 30 հազար լիտր բենզինի:

26 дек. 2012 г.

Աշխարհի ամենակեղտոտ քաղաքների տասնյակը


Forbes ամսագրի համաձայն, աշխարհի ամենակեղտոտ տասը քաղաքների մեծ մասը գտնվում են Ասիայում եւ Աֆրիկայում: Կեղտոտ քաղաքների պակաս չկա նաեւ Ամերիկա մայր ցամաքում: Այսուհանդերձ, ամենակեղտոտ քաղաքների ցուցակը գլխավորում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն: Կեղտոտ քաղաքների, այդ թվում Բաքվի ամենամեծ խնդիրը մաքուր խմելու ջրի պակասն է:

25 дек. 2012 г.

Հայ ընտանիքների ամեն հինգերորդը անպտղության խնդիր ունի


ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակեց իր «Աշխարհի բնակչությունը» 2012 թ. զեկույցը, որն այս տարի նվիրված էր ընտանիքի պլանավորմանը, որը կարող է օգնել նվազեցնել աբորտներն ու մայրական մահացությունը:
Եթե ողջ աշխարհում բավարարվի բեղմնականխման միջոցների պահանջարկը, ապա մեկ տարվա ընթացքում կատարվող աբորտների թիվը կկրճատվի 26 միլիոնով: Արևելյան Եվրոպայում հղիությունների 48% -ն անցանկալի է, և դրանց ճնշող մեծամասնությունը՝ 79%-ն ավարտվում է հղիության արհեստական ընդհատմամբ:

Մի բրենդի պատմություն. Bvlgari


Bvlgari-ն ստեղծել են 1884 թվականին Հռոմում, որտեղ հույն փախստական Սոտիրիո Բուլգարին բացում է իր փոքրիկ խանութը: Սոտիրիոն, ով ոչ միայն արծաթյա իրեր պատրաստելու հմտություններ ուներ, այլև մասնագիտական լավ հոտառություն, շուտով հասկանում է, որ որքան էլ լավը լինի իրը, այն չեն գնի, եթե դրա մասին ոչ ոք չիմանա: Այդ պատճառով 1905 թվականին Bvlgari-ն մոտենում է Հռոմի տեսարժան վայրերին: Իր խանութին նա տալիս է «Հնությունների խանութ» անունը: Այսպիսի բարձր անունը, որն ասոցացվում էր Դիկենսի` ժամանակի հայտնի նույնանուն գրքի հետ, գրավում էր ամերիկացի ու անգլիացի զբոսաշրջիկներին, ինչը դրդում է Bvlgari-ի տեսականու փոփոխություններին. արդեն եղած զարդերին ավելանում են ֆրանսիական ոճով քարերով զարդեր:

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մաս երկրորդ


Դարչնագույն աչքեր
Դարչնագույն աչքեր ունի Հայաստանի բնակչության մեծամասնությունը,սակայն սխալ է կարծել,թե բոլոր դարչնագույն աչքերով մարդիկ բնավորության նույն գծերն ունեն:Դարչնագույնն ունի շատ երանգներ,ուստի դրանց նշանակությունը փոխվում է երանգի հետ կապված:Դարչնագույն աչքերը սովորաբար պատկանում են գրավիչ և զգացմունքային մարդկանց,որոնց մեջ միացած են ջերմությունն ու մեղմությունը: Դարչնագույն աչքերով մարդիկ իրենց խառնվածքով տաքարյուն են և սիրառատ,սակայն այդ սիրահարվածությունը կարող է արագ մարել:Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ քմահաճ են լինում ,ինչը թերևս  հանդիսանում նրանց միակ բացասական կողմը:Նրանց անհավասարակշիռ պահվածքը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել,սակայն այսպիսի մարդիկ հիշաչար չեն և մոռանում են պատահածը:Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ կոմունիկատիվ և մարդամոտ են,նրանք երբեք խնդիրներ չեն ունենում շփման մեջ,կարող են լոզու գտնել տարբեր տեսակի և հայացքների մարդկանց հետ:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews