Показаны сообщения с ярлыком Բրենդներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Բրենդներ. Показать все сообщения

25 дек. 2012 г.

Մի բրենդի պատմություն. Bvlgari


Bvlgari-ն ստեղծել են 1884 թվականին Հռոմում, որտեղ հույն փախստական Սոտիրիո Բուլգարին բացում է իր փոքրիկ խանութը: Սոտիրիոն, ով ոչ միայն արծաթյա իրեր պատրաստելու հմտություններ ուներ, այլև մասնագիտական լավ հոտառություն, շուտով հասկանում է, որ որքան էլ լավը լինի իրը, այն չեն գնի, եթե դրա մասին ոչ ոք չիմանա: Այդ պատճառով 1905 թվականին Bvlgari-ն մոտենում է Հռոմի տեսարժան վայրերին: Իր խանութին նա տալիս է «Հնությունների խանութ» անունը: Այսպիսի բարձր անունը, որն ասոցացվում էր Դիկենսի` ժամանակի հայտնի նույնանուն գրքի հետ, գրավում էր ամերիկացի ու անգլիացի զբոսաշրջիկներին, ինչը դրդում է Bvlgari-ի տեսականու փոփոխություններին. արդեն եղած զարդերին ավելանում են ֆրանսիական ոճով քարերով զարդեր:

6 мар. 2012 г.

ՓՈՔՐԻԿ ՍԵվ ԶԳԵՍՏ ԿԱՄ ՊԱՐԶԱՊԵՍ COCO CHANE


«Նորաձևությունն այն է, ինչ կրում ես: Այն, ինչ կրում են մյուսները, նորաձև չէ»:Օսկար Ուայլդի հայտնի աֆորիզմը 20-րդ դարում հերքեց Կոկո Շանելը` հայտարարելով, որ նորաձևությունը «փոքրիկ սև զգեստն է»: Նրա հեղինակութունն այնքան մեծ էր, որ տարբեր խավի և եկամտի տեր կանայք առանց վարանելու հագան «սգո» զգեստը և բոլորով միասին գրավիչ դարձան: Այս վճռորոշ քայլը Կոկոյին համաշխարհային ճանաչում բերեց, իսկ նրա նորարությունը դարձավ էլեգանտության, շքեղության և բարձր ճաշակի խորհրդանիշ: «Շանելի ոճ» հասկացությունը նորաձևության տերմինաբանության մեջ զբաղեցրեց իր հստակ դիրքը: Ինքը` Շանելն ասում էր. «Առաջին հերթին ոճն է: Նորաձևությունն այլևս նորաձև չէ: Ոճը` երբեք չի կարող նորաձև չլինել»:
Գաբրիելը ծնվել է 1883 թվականին Ֆրանսիայի փոքրիկ Սոմյուր քաղաքում: Մայրը մահացավ, երբ աղջիկը դեռ վեց տարեկան էր: Հայրը լքեց երեխաներին (Գաբրիելին և նրա չորս եղբայրներին), և նրանք հայտնվեցին մանկատանը: 18 տարեկանում Գաբրիելը աշխատանքի է ընդունվում հագուստի խանութում, ազատ ժամանակ երգում էր կաբարեում: Նրա սիրելի երգերն էին «Ko Ko Ri Ko» և «Qui qua vu Coco», այստեղից էլ Կոկո մականունը: Իր ելույթներից մեկի ժամանակ նա ծանոթանում է սպա Էտյեն Բալզանի հետ և շուտով տեղափոխվում Փարիզի նրա տուն: Կարճ համատեղ կյանքից հետո նրանք բաժանվում են: Քիչ ժամանակ անց Գաբրիելը ծանոթանում է արդյունաբերող Արթուր Կապելի հետ:

5 мар. 2012 г.

Adidas, Puma, Google..ի անհավանական պատմությունները




Նոր ընկերությունների ստեղծման սկզբում բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են պատահում: Մասնավորապես, անվան ընտրության և ընկերության հիմնադրման սկզբնական փուլում: Միայն հետո է, որ մեր լսողությունը սովորում է այդ անվանումներին ու դրանք դառնում են յուրաքանչյուրիս առօրեայի մի մասը ու միանգամից ասոցացվում այս կամ այն ապրանքի ու տեսականու հետ: Եվ այսպես համաշխարհային բրենդների անվանումների և ոչ միայն… հետաքրքիր պատմություններ:

Գիտեիք, որ սպորտային հագուստի ու կոշիկների ամենահայտնի բրենդներ Puma-ն և Adidas-ը ի սկզբանե եղել են մեկ ընկերություն: Ավելին, նրանք պատկանել են երկու հարազատ եղբայրների, որոնք դրանց արտադրությունը սկսել են 1920 թվականին: Gebruder Dassler Schuhfabric այսպես էր կոչվում արտադրող ընկերությունը: Երկու Եղբայրները` Ադոլֆ և Ռուդոլֆ Դասսլերները, համերաշխ աշխատեցին մինչև 1936 թվականը, երբ օլիմպիական խաղերի ժամանակ մարզիկներից մեկը միանգամից 4 ոսկե մեդալ ստացավ` հագնելով նրանց արտադրության բոթասները:


Ընկերության հեղինակությունը բարձրացավ, գումարները շատացան: Այստեղից էլ սկսվեց եղբայրների միջև խժդժությունները: Նրանք բաժանվեցին և ստեղծեցին երկու տարբեր ընկերություններ. Ադոլֆը` Adidas, Ռուդոլֆը` Puma: Նրանք իրար հետ այդպես էլ չբարիշեցին 26 տարի շարունակ. մինչև չմահացավ եղբայրներից մեկը: Այլևս եղբայրություն անելու մասին մտածել անգամ չէր կարելի:

 Գիտեիք, որ Google-ը թիվ է: Այն նշանակում է 1 և հարյուր հատ 0: Թիվը իր անվանումը ստացել է մաթեմատիկոս Էդվարդ Կրասների գրքից: Մաթեմատիկոսը մի օր քայլում է այգում իր եղբոր որդու հետ: Իննամյա տղային հարցնում է ինչպես կանվանեիր 1 և հարյուր հատ զրոն: Տղան այն կոչում է գուգլ, իսկ տաս հատ գուգլը` գուգլպլեկս: Այստեղից էլ գալիս է համաշխարհային որոնողական համակարգի` Google-ի անվանումը: Հետագայում մաթեմատիկոսը իր` Մաթեմատիկան և երևակայությունը գրքում ամրագրում է այդ ահռելի ու անհասկանալի թիվը որպես գուգլ:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews