30 дек. 2012 г.

Ավտոմեքենա, որը 100 տարի կաշխատի առանց վառելիքի

Գյուտարար և Laser Power Systems ընկերության տնօրեն Չարլզ Սթիվենսը մի քանի օր առաջ ներկայացրել է Thorium-ը՝ միջուկային էներգիայի հիման վրա աշխատող ավտոմեքենան:
Միջուկային էներգիայով աշխատող ավտոմեքենայի ստեղծումը նորույթ չէ: 2009-ին Cadillac-ը ներկայացրել էր մի նախագիծ, որը վառելիքի փոխարեն օգտագործելու էր ծանր մետաղ: Դա միայն նախագիծ էր, իսկ հայտարարված ուժային համակարգ այնտեղ չկար: 

Ոչ ոք նույնիսկ չփորձեց այն իրականություն դարձնել: Չարլզ Սթիվենսը և ինժեներների մի խումբ մշակել են նման ռեակտոր: Thorium համակարգում օգտագործվելու է ծանր, թեթև ռադիոկատիվ մետաղ տորը: Գիտնականների կարծիքով` այդ նյութի մեկ գրամը կարող է փոխարինել 30 հազար լիտր բենզինի:
Thorium ռեակտիվի արտադրված էլեկտրաէներգիան կարող է վերադարձվել դեպի ցանց և լիցքավորել այլ էլեկտրական սարքավորումներ: 

Ամերիկյան ընկերությունը հայտարարում է, որ այդ տրանսպորտային միջոցի նախատիպը կլինի երկու տարվա ընթացքում: 

Thorium-ը ուրանի նման նյութ է, բայց խիտ և հսկայական քանակությամբ էներգիա արտադրելու հնարավորություն ունի: Power Systems-ի գլխավոր տնօրեն Չարլզ Սթիվենսը պնդում է, որ տորի միայն մեկ գրամն ավելի շատ էներգիա է արտադրում, քան 28.000 լիտր բենզինը: Սթիվենսի կարծիքով` 8 գրամ Thorium-ը բավական է տրանսպորտային միջոցն ամբողջ կյանքում շահագործելու համար: 227 կգ կշռող շարժիչը բավականին թեթև և փոքր կլիներ սովորական ավտոմեքենայի համար:

Իսկ եթե Thorium-ը իրոք դառնա ապագայի էներգիայի աղբյուր, Ավստրալիան կդառնա էներգետիկայի գիգանտ: Ամերիկյան Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն` Ավստրալիան 333.690 տոննա Thorium ունի, որը համաշխարհային պահուստի մեկ վեցերորդն է:

0 коммент.:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews