«Շոփինգամոլների» համար դրախտավայր են Լոնդոնը, Մադրիդն ու Բարսելոնան, պարզել է The Economist ամսագիրը` ուսումնասիրելով եվրոպական քաղաքները:Ամսագրի փորձագետները գնահատել են 33 եվրոպական քաղաքների գործնական կլիման, գները, ենթակառուցվածքները, հասարակական տրանսպորտը, եղանակը և մշակութային յուրահատկությունները:
67.3 բալանոց միջին ցուցանիշով առաջին տեղում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը: Լոնդոնն ամենաբարձր բալերը ստացել է շոփինգի վայրերի բազմազանության ու քանակի ցուցանիշով` 100-ից 80.6 բալ: Բացի այդ, որքան էլ տարօրինակ թվա, հետազոտողների կարծիքով` խանութներով զբոսնելուն նպաստում է նաև Լոնդոնի եղանակը` 77.6 բալ: Լավ ցուցանիշներ են գրանցվել քաղաքի հյուրանոցների և տրանսպորտի (72.2), սակայն ցածր ցուցանիշներ` խանութների հասանելիության ( 55), և դրանց հարմարությունների առումով (51.4):


