26 дек. 2012 г.

Աշխարհի ամենակեղտոտ քաղաքների տասնյակը


Forbes ամսագրի համաձայն, աշխարհի ամենակեղտոտ տասը քաղաքների մեծ մասը գտնվում են Ասիայում եւ Աֆրիկայում: Կեղտոտ քաղաքների պակաս չկա նաեւ Ամերիկա մայր ցամաքում: Այսուհանդերձ, ամենակեղտոտ քաղաքների ցուցակը գլխավորում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն: Կեղտոտ քաղաքների, այդ թվում Բաքվի ամենամեծ խնդիրը մաքուր խմելու ջրի պակասն է:
 
1. Բաքու' Ադրբեջան
Ամսագրի փորձագետները նշում են, որ Բաքուն հիմնականում կեղտոտ է հարեւանությամբ գտնվող նավթահանքերի եւ նավավերամշակող գործարանների պատճառով:

2. Դաքքա' Բանգլադեշ
Քաղաքն աղտոտված է պեստիցիդներով, ինչպես նաեւ զգացվում է խմելու ջրի խիստ պակաս:

3. Անտանանարիվու' Մադագասկար
Քաղաքում առկա են զարգացող երկրների խոշոր բնակավայրերին բնորոշ խնդիրներ: Քաղաքը շրջապատված է տարատեսակ աղբով: Բացակայում են աղբավերամշակման գործարանները:

4. Պորտ Օ Պրենս' Հայիթի
Կենտրոնաամերիկյան այս քաղաքը հայտնի է իր կեղտոտ օդով եւ խմելու ջրի խնդրով:

5. Մեխիկո' Մեքսիկա
Աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող քաղաքը տուժում է իր կեղտոտ օդից եւ անհաջող աշխարհագրական դիրքից: Քաղաքը շրջապատված է հրաբխային լեռներով եւ խառնարաններով, ինչը խոչընդոտում է օդափոխությանը:

6. Ադիս Աբեբա' Եթովպիա
Եթեովպիայի մայրաքաղաքի ամենաթույլ տեղը խմելու ջրի պակասն է:

7. Մումբաի' Հնդկաստան
Ինչպես ասում են, քաղաքն ամբողջովին թաղված է աղբի մեջ: Զգացվում է խմելու ջրի պկաս: Քաղաքի վրա ծանրացած է բավական կեղտոտ օդը:

8. Բաղդադ' Իրաք
Պատերազմը քայքայել է քաղաքի ենթակառուցվածքները: Վնասվել են կոյուղիները, նավթավերամշակող գործարանները:

9. Ալմա Աթա' Ղազախստան
Ամսագրի փորձագետների կարծիքով Ղազախստանի ամենախոշոր քաղաքը տուժում է բազմաթիվ նավթավերամշակող գործարանների առկայությունից եւ քաղաքի մոտակայքում գտնվող հսկա աղբանոցից

10. Բրազավիլ' Կոնգո
Քաղաքը տուժում է կոյուղատար համակարգի թերություններից, խմելու ջրի պակասից, աղբից եւ բազմաթիվ այլ խնդիրներից:

0 коммент.:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews