Վերջին ամիսների ընթացքում Ֆեյսբուք սոցցանցում ակտիվ տարածվում են հիվանդ երեխաների նկարներ, որոնց վրա նշված է, որ 1000 անգամ տարածվելու դեպքում նկարում պատկերված հիվանդ երեխան կստանա անվճար վիրահատություն:
Նկարներից մեկում նշվում էր Սրի Սաթյա Սայ բժշկական կենտրոնի անունը: Ինտերնետով շրջող սպամները բացահայտող Hoax-slayer.com կայքի մասնագետները պարզեցին, որ այդ կենտրոնն իրականում չափահաս ու անչափահահաս հիվանդների անվճար վիրահատություններ է իրականացնում, և սա ոչ մի առնչություն չունի Ֆեյսբուքի, առավել ևս այնտեղ տարածված նկարների հետ:
0 коммент.:
Отправить комментарий