15 янв. 2013 г.

Ինչպիսի տեսք ունեին աշխարհի ամենահայտնի կայքերն ամենասկզբում


1. Google
Թեև Google-ի գլխավոր էջն ընդհանուր առմամբ այնքան էլ չի փոխվել, այժմ որոնողականի ֆունկցիոնալը բավական ընդարձակվել է: Այս էջը ստեղծել էին Ստենֆորդի ուսանողներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը: Պաշտոնապես որոնողականը գործարկվել է 1998-ի սեպտեմբերի 4-ին: Ինտերֆեյսը եղել է այսքան պարզ, քանի որ կայքի հիմնադիրները պարզապես չգիտեին HTML :



2. YouTube
YouTube տեսահոսթինգը գործարկվել է 2005-ի փետրվարին. սկզբնական շրջանում այն ուներ գրեթե դատարկ ինտերֆեյս, առաջին տեսանյութը, որ տեղադրվել է կայքում, եղել է YouTube-ի հիմնադիր Ջարվիդ Քարիմի հոլովակը՝ նկարահանված Սան Դիեգո կենդանաբանական այգում:




3. Facebook
Facebook-ն, ավելի ճիշտ՝ Thefacebook-ը, գործարկվել է 2004-ի փետրվարին: Կայքը սկզբում հասանելի էր միայն Հարվարդի ուսանողների համար: Էջում տեղադրված «տխուր տղայի» նկարն էլ իրականում դերասան Ալ Պաչինոյի դեմքն է:





4. Yahoo!
Դեռևս 1995-ին գործարկված Yahoo-ն ուներ ընդամենը պարզ որոնում և հղումներ դեպի այլ կայքեր:







5. Amazon
Աշխարհի ամենահայտնի օնլայն խանութը սկզբում վաճառում էր միայ գրքեր: Այն գործարկվել  է 1995-ին: Հիմնադիր Ջեֆրի Բեզոսը կայքը կոչել է Ամազոն գետի անունով:





6. NYTimes
Նյու Յորք Թայմսի օնլայն տարբերակը գործարկվել է 1996-ին: Ի տարբերություն այժմյան կայքի՝ այն շատ պարզ էր ու շատ քիչ լուսանկարներ ուներ:






7. Twitter
Անծանոթ լոգոտիպ ու դիզայն է, չէ՞: Ահա այսպիսի տեսքով է 2006-ի հուլիսին գործարկվել Twitter միկրոբլոգային համակարգը:

0 коммент.:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews