25 дек. 2012 г.

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մաս երկրորդ


Դարչնագույն աչքեր
Դարչնագույն աչքեր ունի Հայաստանի բնակչության մեծամասնությունը,սակայն սխալ է կարծել,թե բոլոր դարչնագույն աչքերով մարդիկ բնավորության նույն գծերն ունեն:Դարչնագույնն ունի շատ երանգներ,ուստի դրանց նշանակությունը փոխվում է երանգի հետ կապված:Դարչնագույն աչքերը սովորաբար պատկանում են գրավիչ և զգացմունքային մարդկանց,որոնց մեջ միացած են ջերմությունն ու մեղմությունը: Դարչնագույն աչքերով մարդիկ իրենց խառնվածքով տաքարյուն են և սիրառատ,սակայն այդ սիրահարվածությունը կարող է արագ մարել:Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ քմահաճ են լինում ,ինչը թերևս  հանդիսանում նրանց միակ բացասական կողմը:Նրանց անհավասարակշիռ պահվածքը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել,սակայն այսպիսի մարդիկ հիշաչար չեն և մոռանում են պատահածը:Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ կոմունիկատիվ և մարդամոտ են,նրանք երբեք խնդիրներ չեն ունենում շփման մեջ,կարող են լոզու գտնել տարբեր տեսակի և հայացքների մարդկանց հետ:
Բաց-դարչնագույն աչքերով մարդիկ ամաչկոտ են,սիրում են միայնությունը:Նրանք իրականում պրագմատիկ մարդիկ են,որոնք ամեն սկսած գործ հասցնում են տրամաբանական ավարտին:Այս մարդիկ ընդհանրապես չեն հանդուրժում շրջապատողների կողմից գործադրվող ճնշումը.նրանք ինքնուրույն որոշումներ են կայացնում և կատարում բոլոր առաջադրանքները:
Մոխրագույն աչքեր
Շատ աշխատասեր են մոխրագույն աչքեր ունեցողները: Այսպիսի մարդկան գլխավոր հատկանիշներն են զգուշությունը,կշռադատելու կարողությունը  և անսպառ հետաքրքրասիրությունը:Նրանք երբեք չեն հիասթափեցնում իրենց գործընկերներին,կարող են ցուցաբերել ուշագրավ համբերություն և հետևողականություն: Կենցաղը նրանց համար կարևոր չէ,նրանք հազվադեպ են նեղանում կամ ափերից դուրս գալիս: Նրանց կյանքը պլանավորված և նախագծված է,երբեմն թվում է անգամ,որ այս մարդիկ սառնասիրտ և անզգամ են:Նրանց չորության վերածվող զգաստությունը պայմանավորված է աչքի պիգմենտի առանձնահատկությամբ:Այսպիսի մարդիկ զգացմունքային չեն,թաքցնում են իրենց ներքին աշխարհը,սակայն հավատարիմ և հոգատար  են իրենց սիրելիների նկատմամբ:Նրանք հեշտորեն հաղթահարում են բոլոր դժվարությունները ի շնորհիվ արագ կողմնորոշվելու հատկության և անալիտիկ մտածողության:Երբեմն կարող են առաջանալ դժվարություններ այն խնդիրների լուծման մեջ,որոնք պահանջում են ֆիզիկական ուժ կամ զգացմունքային մոտեցում:
Ավելի վճռական, ուժեղ ու համառ են  մուգ-մոխրագույն աչքերով մարդիկ:Նրանք անվիճել սեփականատերեր են,որոնք չեն հանդուրժում ոչ-մի տարակարծություն:  Նրանք մեծ կամքի ուժ ունեն, սակայն պահանջում են  հնազանդության մյուսներից: Եթե ​​իրենց սիրելին համակերպվի նման բնավորթյան գծերի հետ, ապա ձեռք կբերի  նվիրված կյանքի ընկեր, ով ի վիճակի չէ դավաճանության:


0 коммент.:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews