Bvlgari-ն ստեղծել են 1884 թվականին Հռոմում, որտեղ հույն փախստական Սոտիրիո Բուլգարին բացում է իր փոքրիկ խանութը: Սոտիրիոն, ով ոչ միայն արծաթյա իրեր պատրաստելու հմտություններ ուներ, այլև մասնագիտական լավ հոտառություն, շուտով հասկանում է, որ որքան էլ լավը լինի իրը, այն չեն գնի, եթե դրա մասին ոչ ոք չիմանա: Այդ պատճառով 1905 թվականին Bvlgari-ն մոտենում է Հռոմի տեսարժան վայրերին: Իր խանութին նա տալիս է «Հնությունների խանութ» անունը: Այսպիսի բարձր անունը, որն ասոցացվում էր Դիկենսի` ժամանակի հայտնի նույնանուն գրքի հետ, գրավում էր ամերիկացի ու անգլիացի զբոսաշրջիկներին, ինչը դրդում է Bvlgari-ի տեսականու փոփոխություններին. արդեն եղած զարդերին ավելանում են ֆրանսիական ոճով քարերով զարդեր:
Հոր գործը շարունակում են նրա երկու ժառանգները` որդիներ Կոնստանտինոն և Ջորջիոն: Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո եղբայրները որոշում են հրաժարվել ընկերությանը հատուկ ֆրանսիական ոճից և ստեղծել սեփականը` հունա-լատինական կլասիցիզմի, իտալական Վերածնունդի և 19-րդ դարի լատինական ոսկերչական դպրոցի ոգով լի մի ոճ: 60-ականների սկզբին Bvlgari-ին վերջապես արժանանում է փառքի և ճանաչվածության:
Ընկերությունն արագ տեմպերով առաջ է գնում, և արդեն 10 տարի անց Bvlgari-ն բացում է իր առաջին խանութները Ժնևում, Նյու-Յորքում, Մոնտե-Կառլոյում և Փարիզում, իսկ 1977 թվականին Bvlgari Զարդերի տունը թողարկում է իր առաջին` Bulgari-Bulgari ժամը, որը դառնում է դասական:
90-ականների կեսերին, արդեն որպես ընդունված արտադրող, Bvlgari-ն սկսում է թողարկել աքսեսուարներ: Աճող մրցակցության պատճառով բրենդը նոր մարտավարություն է որդեգրում, որը հիմնված էր հաճախորդի վրա կենտրոնացվածությամբ: Երկու տարվա ընթացքում Bvlgari աշխատակիցները հատուկ թրեյնինգներ են անցնում, որոնք սովորեցնում էին քաղաքականությունն ուղղել դեպի հաճախորդը: Բացի այդ ընկերությունը մի շարք միջոցառումներ է անցկացնում, որոնցից է օրինակ Imagine-ը, որտեղ աշխատակիցները ներկայացնում էին իրենց իդեալական ընկերությունը: Ջանքերն ապարդյուն չեն անցնում. երեք տարվա ընթացքում Bvlgari-ի եկամուտն աճում է երեք անգամ, իսկ շահութաբերությունը` չորս:
Այսօր Bvlgari-ի ոճն ընդգրկում է վինտաժային զարդեր և արիստոկրատ հավաքածուներ: Բացի այդ 1998 թվականին Bvlgari-ն համաձայնագիր ստորագրեց Rosenthal ընկերության հետ սպասքի և հուշանվերների համատեղ արտադրության համար, սակայն սա դեռ ամենը չէ. 2000-ականների սկզբին ընկերությունը սկսեց հետաքրքրվել հյուրանոցային բիզնեսով և պայմանագիր ստորագրեց Luxury Group-ի հետ, որը ղեկավարում էր Ritz Carlton Hotels ցանցը: Այդ համագործակցության արդյունքը դարձավ Bvlgari Hotels & Resorts խումբը, որը զբաղվում է ողջ աշխարհում հինգ աստղանի էքսկլյուզիվ հյուրանոցների բացմամբ:
Բայց չնայած ամեն ինչի, Bvlgari-ն առաջին հերթին համարվում է ոսկերչական տուն, որն արտադրում է շքեղ ու նրբագեղ զարդեր: Շքեղություն և բարձր որակ. ահա Bvlgari-ին հատուկ երկու բնութագրիչները: Այս իտալացիների կողմից ստեղծած իրերը դասական են դառնում, իսկ մի՞թե դա չի անխոս տաղանդի արտահայտումը:
0 коммент.:
Отправить комментарий