28 янв. 2013 г.

Հետաքրքիր փաստեր Ճապոնիայի մասին. մաս 2


Ճապոնիայում չկան աղբարկղեր, քանի որ ամբողջ աղբը վերամշակվում է: Թափոնը բաժանվում է 4 տեսակի. ապակի, այրվող, չայրվող և վերամշակելի: Փողոցներում նունպես չկան աղբարկղեր, կան միայն հատուկ տարրաներ` շշերը հավաքելու համար:
Ճապոնիայում շատ ցածր է թոշակը: Մաքսիմալ վճարը աղքատ ծերերին կազմում է 30.000 յեն, որը համարժեք է մոտ 300$-ին: Պարտադիր թոշակային ապահովագրություն գոյություն չունի. ամեն ճապոնացի պետք է ինքը հոգա իր ծերության մասին:

20 янв. 2013 г.

Հետաքրքիր փաստեր Ճապոնիայի մասին. մաս 1


Սուրբ Վալենտինի օրը Ճապոնիայում աղջիկներն են նվերներ անում` ի նշան համակրանքի: Այդ սովորույթը աղջիկներին հնարավորություն է տալիս չսպասել մինչև տղաները համարձակություն կհավաքեն և կմոտենան:
Պատվի հարցը, ինչպես հնում, առաջին տեղում է Ճապոնացիների համար: Այդ թվում` նաև քաղաքականության ոլորտում. 2009-2010թթ. ղեկավարած վարչապետը` Յուկիո Հատոյաման, հրաժարական է տվել այն պատճառով, որ չի կարողացել իրականացնել իր նախընտրական խոստումը: Նրան նախորդող 2 նախարարները նույնպես այդ կերպ են վարվել:

15 янв. 2013 г.

Ինչպես համարակալել բլոգի էջերը


1.Ընտրեէ ք էջերի ձևը
2.Previous-ի և Next-ի փոխարեն կարող եք գրել. օրինակ հաջոր և նախորդ3.Վերջում սեխմեք Generat հետո Add to blogger և տեղադրեք դեր կայքում


Facebook-ի ընկերների ուրախ նկարները փչացնում են տրամադրությունը

Utah Valley University համալսարանի գիտնականները պարզել են, որ սոցցանցերում տեղադրված ուրախ նկարները տխրեցնում են օգտագործողներին:
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ ցանցի ամենաակտիվ օգտագործողների տրամադրությունն ընկնում է այն մտքից, որ իրենց ծանոթներն ու ընկերներն ավելի երջանիկ ու հետաքրքիր կյանք ունեն: Հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը:
«Մենք երբեմն մոռանում ենք, որ մարդիկ սովորաբար տեղադրում են իրենց ամենալավ ու գեղեցիկ նկարները. 23 տարեկան երիտասարդների 95%-ը համոզված է , որ իրենց ընկերների կյանքն ավելի ուրախ է»,-ասում են գիտնականները:
Իսկ այն օգտագործողները, ովքեր ավելի քիչ ժամանակ են անցկացնում սոցցանցերում, զգալիորեն ավելի քիչ են մտահոգված ուրիշների երջանկությամբ:

Հ.Գ Այն ժամանակակը, որ ծախսում եք ձեր ընկերներին նախանձելու վրա, կարող եք ծախսել ձեր օրերը ավելի ուրախ ւ հետաքրքիր դարձնելու համար :Դ

Facebook-ում տարածվող հիվանդ երեխաների նկարները չեն կարող փրկել որեվէ մեկի կյանքը

Վերջին ամիսների ընթացքում Ֆեյսբուք սոցցանցում ակտիվ տարածվում են հիվանդ երեխաների նկարներ, որոնց վրա նշված է, որ 1000 անգամ տարածվելու դեպքում նկարում պատկերված հիվանդ երեխան կստանա անվճար վիրահատություն:
Նկարներից մեկում  նշվում էր Սրի Սաթյա Սայ բժշկական կենտրոնի անունը: Ինտերնետով շրջող սպամները բացահայտող Hoax-slayer.com կայքի մասնագետները պարզեցին, որ այդ կենտրոնն իրականում չափահաս ու անչափահահաս հիվանդների անվճար վիրահատություններ է իրականացնում, և սա ոչ մի առնչություն չունի Ֆեյսբուքի, առավել ևս այնտեղ տարածված նկարների հետ:

Ինչպիսի տեսք ունեին աշխարհի ամենահայտնի կայքերն ամենասկզբում


1. Google
Թեև Google-ի գլխավոր էջն ընդհանուր առմամբ այնքան էլ չի փոխվել, այժմ որոնողականի ֆունկցիոնալը բավական ընդարձակվել է: Այս էջը ստեղծել էին Ստենֆորդի ուսանողներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը: Պաշտոնապես որոնողականը գործարկվել է 1998-ի սեպտեմբերի 4-ին: Ինտերֆեյսը եղել է այսքան պարզ, քանի որ կայքի հիմնադիրները պարզապես չգիտեին HTML :

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews