Սուրբ Վալենտինի օրը Ճապոնիայում աղջիկներն են նվերներ անում` ի նշան համակրանքի: Այդ սովորույթը աղջիկներին հնարավորություն է տալիս չսպասել մինչև տղաները համարձակություն կհավաքեն և կմոտենան:
Պատվի հարցը, ինչպես հնում, առաջին տեղում է Ճապոնացիների համար: Այդ թվում` նաև քաղաքականության ոլորտում. 2009-2010թթ. ղեկավարած վարչապետը` Յուկիո Հատոյաման, հրաժարական է տվել այն պատճառով, որ չի կարողացել իրականացնել իր նախընտրական խոստումը: Նրան նախորդող 2 նախարարները նույնպես այդ կերպ են վարվել:
Ճապոնացիները մեծ մեքենաներ են սիրում վարել: Փողոցում հաճախ կարելի է ջիպեր հանդիպել:
Մինչ օրս Ճապոնիայում հարսանիքների 30%-ը տեղի է ունենում ծնողների միջնորդությամբ:
Ճապոնիան մոնոէթնիկ երկիր է. բնակչության 98,5%-ը ճապոնացի է, 0,5%-ը` կորեացի, 0,4%-ը` չինացի, 0,6%-ը` տարբեր ազգի ներկայացուցիչներ: Ըստ որոշ տվյալների` Ճապոնիայում բնակվում է ընդամենը 100 հայ, որից 50-60-ը` Տոկիոյում: Գործում է Հայաստանի դեսպանատուն:
Ճապոնիան վերջին երկիրն է, որը պաշտոնապես պահպանել է կայսրության կոչումը: Ճապոնական կայսրական դինաստիան երբեք չի ընդհատվել: Ներկայիս կառավարող կայսր Ակիհիտոն ժառանգն է 1-ին կայսեր` Ձիմուի, ով հիմնել է Ճապոնիան:
Ճապոնիայում շատ թանկ են տեղափոխման միջոցները: Մետրոպոլիտենի ամենաէժան տոմսն արժե 140 յեն (մոտ 15$):
Ճապոնիան միակ երկիրն է աշխարհում, որտեղ գնացքի ուշացում է համարվում անգամ 1 րոպեն:
Հեղինակ՝ KIRA SCHWARZ
0 коммент.:
Отправить комментарий