28 янв. 2013 г.

Հետաքրքիր փաստեր Ճապոնիայի մասին. մաս 2


Ճապոնիայում չկան աղբարկղեր, քանի որ ամբողջ աղբը վերամշակվում է: Թափոնը բաժանվում է 4 տեսակի. ապակի, այրվող, չայրվող և վերամշակելի: Փողոցներում նունպես չկան աղբարկղեր, կան միայն հատուկ տարրաներ` շշերը հավաքելու համար:
Ճապոնիայում շատ ցածր է թոշակը: Մաքսիմալ վճարը աղքատ ծերերին կազմում է 30.000 յեն, որը համարժեք է մոտ 300$-ին: Պարտադիր թոշակային ապահովագրություն գոյություն չունի. ամեն ճապոնացի պետք է ինքը հոգա իր ծերության մասին:

Ճապոնիայում բոլորին թվում է, որ «Hello Kitty» («Հելոու Քիթի» «բարև, փիսիկ») աշխարհահռչակ կերպարը ծագումով Անգլիայից է, այնինչ նրա հայրենիքը Ճապոնիան է: (Այդ թյուր կարծիքի պատճառն այն է, որ համանուն անիմեում փիսիկը, ըստ սյուժեի, անգլիացի է):
Ճապոնիան իր տարածքով 3 անգամ գերազանցում է Անգլիային:
Մի տարածված կարծիք կա, որի համաձայն`Ճապոնիան գերբնակեցվաց երկիր է: Բայց իրականում` Ճապոնիայում բնակության խտությունը կազմում է ընդամենը 360 մարդ` մեկ քառակուսի մետրի վրա, իսկ Անգլիայում` 383 մարդ:
Ճապոնիայի երկու երրորդը ծածկված է անտառներով:
Ճապոնական հեռախոսների մեջ կա մի համակարգ, որը թույլ է տալիս ազդարարել ամբողջ ազգին հանկարծակի վրա հասած արտակարգ իրավիճակի մասին: Եթե ինչ-որ մի արհավիրհք է տեղի ունենում, բոլոր բջջային հեռախոսներում բարձր ձայնային ազդանշան է միանում, նույնիսկ եթե հեռախոսի ձայնն անջատված է, և նամակ է գալիս, որը բացատրում է, թե ինչ է տեղի ունեցել և ինչ վարվելակերպ է պետք ցուցաբերել:
Ճապոնիայում ստորագրության փոխարեն դրվում է հատուկ անվանական կնիք` հանկո: Այսպիսի կնիք ունի յուրաքանչյուր ճապոնացի և օրվա ընթացքում այն գործածվում է շատ և շատ անգամ: Այս կնիքից կարելի է ձեռք բերել ցանկացած խանութում:
Ճապոնիայում անքաղաքավարի քայլ է համարվում նվիրողի ներկայությամբ նվերը բացելը:
10 տարվա ընթացքում` 1992-2002թթ., Ճապոնիան եղել է միջազգային օգնության ամենախոշոր դոնորը:
Հեղինակ՝ KIRA SCHWARZ

0 коммент.:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews