25 дек. 2012 г.

Ես վերադառնում եմ...



Երկարատև դադարից հետո iDaWe  բլոգը վերսկսում է իր գործունեությունը, ուրախ եմ , որ բլոգս չի կորցրել իր ընթերցողներին:Այսուհետ նորից iDaWe  բլոգը ձեզ կներկայանա իր հետաքրքիր նորություններով,  զարմանալի հնարքներով, կշարունակի զվարճացնել ձեզ ....Ես կարոտել եմ քեզ, հա հենց քեզ 


6 июл. 2012 г.

7 փաստ համբույրի մասին

1. Միջինում մարդը իր ողջ կյանքի ընթացքից մոտ 15 օր նվիրում է համբույրին:
2. Մեկ ժամվա ընթացքում համբուրվելն ավելի օգտակար է առողջությանը, քան նույն ժամանակահատվածը անցկացնել սպորտզալում:3. Առաջին համբույրի տեսարանը կինոմատոգաֆիայում եղել է 1886թ.-ին, Թոմաս Եդիտոնի «Համբույր» ֆիլմում ու տեւել 30 վայրկյան:4. ԱՄՆ-ի Մինեսոտա քաղաքի մի բնակիչ`Ալֆրեդ Վոլֆմանը (Alfred Wolfman), 1990թ.-ին գրանցել է ռեկորդ` 8 ժամում համբուրելով 8001 հոգու:5. Սովորական համբույրի ժամանակ աշխատում է ընդամենը 2 մկան, իսկ կրքոտ համբույրի ժամանակ 34:6. Մարդկության 50 տոկոսը առաջին անգամ համբուրվում է 14 տարեկանը չբոլորած:7. Համբույրի ժամանակ մարդկանց 66 տոկոսը փակում է աչկերը:

Այսօր համբույրի միջազգային օրն է. Համբույրային ռեկորդներ, պատմություններ եվ թե ինչո՞ւ համբուրվել


Ամբողջ աշխարհում հուլիսի 6-ին նշում են համբույրի միջազգային օրը: Տոնն առաջին անգամ նշել են Մեծ Բրիտանիայում: Մարդիկ` ծանոթ, թե անծանոթ, համբուրում են միմյանց, գրկախառնվում եւ կիսում իրենց զգացմունքներն ու հույզերը: Տոնի կապակցությամբ Հայաստանում որեւէ միջոցառման կազմակերպման մասին առայժմ տեղեկություն չկա:
Համբույրի պատմությունից
Մարդիկ սկսել են համբուրվել դեռ մեր թվարկությունից 3000 տարի առաջ: Հին Հռոմում որպես ողջույնի նշան համբուրում էին ոչ միայն ընկերներին եւ մտերիմ բարեկամներին, այլ նաեւ անցորդներին ու վաճառականներին: Ըստ որոշ մասնագետների` Եգիպտոսում այդ նույն ժամանակ մարդիկ ոչինչ չգիտեին համբույրի մասին: Տեղեկությունների համաձայն` վավաշոտ Կլեոպատրան սիրային խաղերի ընթացքում ոչ ոքի չի համբուրել:

16 июн. 2012 г.

Շվեյցարիայում հայտնվել է առաջին էկոլոգիական ավտոբուսը

Ցյուրիխում ներկայացվել է առաջին էկոլոգիական ավտոբուսը, որն աշխատում է հիբրիդային շարժիչով:
Ինչպես հաղորդում է Euromag-ը, էկոլոգիական ավտոբուսը ունի դիզելային շարժիչ, որն աշխատեցնում է էլեկտրական գեներատորը, և ամեն անգամ, երբ ավտոբուսը կանգնում է, առաջացած էներգիան պահվում է և այնուհետև օգտագործվում շարժվելիս:Սա փորձնական ծրագիր է: Ավտոբուսը աշխատելու է 4 շաբաթ, իսկ սեպտեմբերին այնտեղ կհայտնվի նոր ավտոբուս-հիբրիդ:

27 мая 2012 г.

Հետաքրքիր փաստեր երազների մասին


Երազը պատկերների, գաղափարների և զգացմունքների հաջորդականություն է, որը տեղի է ունենում երազ տեսնողի մտքում անկախ իր կամքից քնի որոշակի փուլում:
Երազների մասին որոշ փաստեր հայտնի  են մարդկանց, սակայն մենք կանդրադառնանք ոչ այնքան տարածված փաստերին:

Բոլոր մարդիկ տեսնում են երազներ, անգամ եթե ձեզ թվում է, թե դուք չեք տեսնում: Մարդը կարող է պարզապես չհիշել դրանք:

Միայն ի ծնե կույր մարդիկ երազներ չեն տեսնում: Նրանց երազները սահմանափակվում են զգացումներով, հպումներով, ձայներով, համերով: Իսկ ծնունդից հետո կուրացած մարդիկ տեսնում են նորմալ երազներ:

Երազում մենք տեսնում ենք միայն այն մարդկանց դեմքերը, ում մենք տեսել ենք կյանքում: Հնարավոր է, որ չեք հիշում, բայց ձեզ հայտնված դեմքը հաստատ տեսել եք:

Մոտ 12%-ը մարդկանց տեսնում է բացառապես սև ու սպիտակ երազներ:
Այն մարդկաց թիվը, ովքեր գունավոր երազներ են տեսնում գնալով մեծանում է:      Գիտնականները համոզված են, որ դա կապ ունի հեռուստատեսության գույների փոփոխության հետ:

Երազները նաև խորհրդանշական են: Ինչի մասին մտածում եք, երազում կարող եք ստանալ նշան դրա վերաբերյալ:

Երազները ավելի հաճախ վերարտադրում են մեր բացասական քան դրական էմոցիաները:
Ամենահայտնի էմոցիոնալ վիճակը երազներում համարվում է տագնապը:

Կենդանիները ևս երազներ են տեսնում:
Արտաքին գործոնները կարող են ազդել մեր երազների վրա: Հարևանի երգը պատից այն կողմ, մեզ կարող է տեղափոխել համերգային դահլիճ:

Մարդկանց 1/2 –ը ունեցել է դեժավյու երազների հիման վրա:
Օրգազմը երազում կարող է իր էմոցիոնալությամբ մի քանի անգամ բարձր լինել ձեր իրական կարողություններից:
Ահա և վերջ: Մի մոռացեք ստուգել այս ամենը առաջիկա քնի ընթացաքում  :

26 мая 2012 г.

Չնայած բողոքներին՝ Լեդի Գագան փոփոխություններ չի մտցնի իր շոուի մեջ


Լեդի Գագայի մենեջերն ասել է, որ փոփ երգչուհին չի պատրաստվում «առավել համեստ» շոու կազմակերպել, եթե անգամ դրա պատճառով նրան չի թույլատրվում համերգներ անցկացնել որոշ երկրներում:
Ինչպես ուրբաթ օրը հաղորդել է Սինգապուրի The Straits Times թերթը, Թոյ Քարթերն ասել է, որ Լեդի Գագան չի պատրաստվում փոփոխություններ մտցնել իր շոուի մեջ:
Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի ոստիկանությունը հրաժարվել էր թույլատրել համերգի անցկացումը Ջակարտայում այն բանից հետո, երբ իսլամիստները սպառնացել էին բռնություններ սկսել, քանի որ երգչուհու երաժշտությունը կարող է վատ ազդեցություն ունենալ երիտասադների վրա: Սակայն այնուհետև երգչուհին տեղեկություն էր ստացել, որ իրեն կթույլատրեն համերգն անցկացնել, եթե նա ինչ–ինչ փոփոխություններ մտցնի շոուի մեջ:

7 мая 2012 г.

Քվեաթերթիկի հետ 10.000 դրամ՝ «բգներիդ կանգնի» գրությամբ:

Դավիթաշենի  բնակիչներից մեկը վերադարձրել է ընտրակաշառքը։ Թիվ 05/04 ընտրատեղամասի հանձնաժողովը քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ ծրարներից մեկից դուրս է եկել 10.000 դրամ, իսկ քվեաթերթիկի վրա գրված է եղել՝ «բգներիդ կանգնի»:

 Քանի որ թիվ 05/04 ընտրատեղամասը գտնվել է մանկապարտեզում, Կ. Ղազարյանի խոսքերով՝ այդ գումարով մանկապարտեզի երեխաների համար ինչ-որ բան կգնեն, իսկ թե կոնկրետ ինչ՝ կորոշեն վաղը:
Հ.Գ. Հալալա էս մարդուն:

Աղբյուրը՝ www.hra.am

Որ ուժին քանի մանդատ կհասնի ԱԺ-ում


Մայիս 07, 2012 | 19:54
Հայաստանի իշխող կոալիցիան ներկայացնող կուսակցությունները մայիսի 6-ին կայացած ընտրությունների արդյունքում ստանալու են մանդատների առյուծի բաժինը:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ըստ ԿԸՀ նախնական արդյունքների, ստացել է 44,05 տոկոսը եւ համամասնական ընտրակարգով ընտրվող 90 պատգամավորներից 40-ը լինելու են հանրապետականներ: ՀՀԿ-ական եւս 29 թեկնածուներ հաղթանակ են տարել մեծամասնական ընտրակարգով, ինչը հանրապետականին հնարավորություն է տալիս ԱԺ-ում ունենալ կեսից ավելի պատգամավորներ: Նախորդ` 2007թ. ընտրություններից հետո ՀՀԿ-ն իր արդյունքը բարելավել է 5 մանդատով: ՀՀԿ համամասնական ընտրացուցակը գլխավորում էր նախագահ Սերժ Սարգսյանը, որին հաջորդում էին ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը: Առայժմ հստակ չէ, թե ովքեր մեծամասնական ընտրակարգով պատգամավոր կդառնան, քանի որ ցուցակում ընդգրկված տասնյակ անձինք կարող են հրաժարվել մանդատից եւ աշխատանքի անցնել գործադիրում:

ԿԸՀ-ն ամփոփեց 1982 ընտրատեղամասերի նախնական արդյունքները


Մայիսի 6-ին ԱԺ ընտրություններին մասնակցել է 1 մլն 574 հազար 430 ընտրող ընդհանուր՝ 2 մլն 524 հազար 960-ից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում քիչ առաջ ամփոփվեցին 1982 ընտրատեղամասերի համամասնական ընտրակարգով ընտրությունների նախնական արդյունքները և կազմվեցին արձանագրությունները:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց տվյալները, որոնք, ներառյալ 3627 անճշտությունները, ունեն հետևյալ պատկերը.

ՀՀԿ` 663,240 ձայն կամ 43.94%,
ԲՀԿ` 454,686 ձայն կամ 30.13%,
ՀԱԿ` 106,912 ձայն կամ 7.08%,
«Ժառանգություն» կուսակցություն` 87,100 ձայն կամ 5.77%,
ՀՅԴ` 86,302 ձայն կամ 5.72%,
ՕԵԿ`82,690 ձայն կամ 5.48%,
ՀԿԿ` 15,933 ձայն կամ 1.06%,
ՀԴԿ` 5,634 ձայն կամ 0.37%,
ՄՀԿ` 3,081 ձայն կամ 0.20%:

Նշենք, որ ընտրատեղամասերի փակումից ոչ ուշ, քան 24 ժամ անց ամփոփվում են նախնական արդյունքները և պաշտոնապես հրապարակվում, քվեարկությունից հետո 7-րդ օրը կազմվում է արձանագրություն քվեարկության արդյունքների վերաբերյալ` հաշվի առնելով բոլոր դիմում-բողոքները:

5 мая 2012 г.

Ջեքսոնը կրկին կգովազդի Pepsi-ին` այս անգամ ետմահու


Գազավորված ըմպելիքների արտադրության ոլորտում հանրահայտ Pepsi ընկերությունը պատրաստվում է իր գովազդային արշավներում և ըմպելիքների շշերի վրա օգտագործել փոփ լեգենդ Մայքլ Ջեքսոնի նկարը:
Ընկերությունը այս ծրագիրը նախաձեռնել է երգչի հանրահայտ Bad ալբոմի 25-րդ տարեդարձին ընդառաջ: Առաջին անգամը չէ, որ Ջեքսոնը գովազդելու է այս ընկերությանը, դեռ 1983-ին Ջեքսոնն իր եղբայրների հետ միասին մասնակցել էր Pepsi-ի գովազդային արշավին:
Ընկերությունը պայմանագիր է կնքել աստղիի ներկայացուցիչների հետ` Ջեքսոնի նկարով գազավորված ըմպելիքները կարտադրվեն սահմանափակ քանակով` 1 միլիարդ շիշ: Սկզբում վաճառքի կհանվեն Չինաստանում,այնուհետև ԱՄՆ-ում:
2012-ի կեսերին դրանք կհայտնվեն նաև Ասիայի, Հարավային Ամերիկայի և Եվրոպայի շուկաներում: Պարզ է, որ ընկերությունը օգտագործելով Ջեքսոնի նկարը նպատակ ունի բարձրացնել իր արտադրանքի վաճառքի ծավալները:
Սպասվում է, որ վաճառքի եկամուտը կգերազանցի սպասումները` սիրված փոփ աստղի հետ կապված յուրաքանչյուր նմուշ հուզիչ ու սիրելի է անթիվ երկրպագուների համար:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews