Գազավորված ըմպելիքների արտադրության ոլորտում հանրահայտ Pepsi ընկերությունը պատրաստվում է իր գովազդային արշավներում և ըմպելիքների շշերի վրա օգտագործել փոփ լեգենդ Մայքլ Ջեքսոնի նկարը:
Ընկերությունը այս ծրագիրը նախաձեռնել է երգչի հանրահայտ Bad ալբոմի 25-րդ տարեդարձին ընդառաջ: Առաջին անգամը չէ, որ Ջեքսոնը գովազդելու է այս ընկերությանը, դեռ 1983-ին Ջեքսոնն իր եղբայրների հետ միասին մասնակցել էր Pepsi-ի գովազդային արշավին:
Ընկերությունը պայմանագիր է կնքել աստղիի ներկայացուցիչների հետ` Ջեքսոնի նկարով գազավորված ըմպելիքները կարտադրվեն սահմանափակ քանակով` 1 միլիարդ շիշ: Սկզբում վաճառքի կհանվեն Չինաստանում,այնուհետև ԱՄՆ-ում:
2012-ի կեսերին դրանք կհայտնվեն նաև Ասիայի, Հարավային Ամերիկայի և Եվրոպայի շուկաներում: Պարզ է, որ ընկերությունը օգտագործելով Ջեքսոնի նկարը նպատակ ունի բարձրացնել իր արտադրանքի վաճառքի ծավալները:
Սպասվում է, որ վաճառքի եկամուտը կգերազանցի սպասումները` սիրված փոփ աստղի հետ կապված յուրաքանչյուր նմուշ հուզիչ ու սիրելի է անթիվ երկրպագուների համար:
0 коммент.:
Отправить комментарий