Ամբողջ աշխարհում հուլիսի 6-ին նշում են համբույրի միջազգային օրը: Տոնն առաջին անգամ նշել են Մեծ Բրիտանիայում: Մարդիկ` ծանոթ, թե անծանոթ, համբուրում են միմյանց, գրկախառնվում եւ կիսում իրենց զգացմունքներն ու հույզերը: Տոնի կապակցությամբ Հայաստանում որեւէ միջոցառման կազմակերպման մասին առայժմ տեղեկություն չկա:
Համբույրի պատմությունից
Մարդիկ սկսել են համբուրվել դեռ մեր թվարկությունից 3000 տարի առաջ: Հին Հռոմում որպես ողջույնի նշան համբուրում էին ոչ միայն ընկերներին եւ մտերիմ բարեկամներին, այլ նաեւ անցորդներին ու վաճառականներին: Ըստ որոշ մասնագետների` Եգիպտոսում այդ նույն ժամանակ մարդիկ ոչինչ չգիտեին համբույրի մասին: Տեղեկությունների համաձայն` վավաշոտ Կլեոպատրան սիրային խաղերի ընթացքում ոչ ոքի չի համբուրել:
Նշենք նաեւ, որ 1981թ.-ից ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կոմիտեն սկսել է ուսումնասիրել համբույրների տեսակները:
Համբույրային ռեկորդներ
Ըստ վիճակագրության` մարդն ամբողջ կյանքի ընթացքում համբույրների վրա միջինը ծախսում է 2 շաբաթ, ըստ որում` առավել շատ համբուրվում են Սուրբ Վալենտինի օրը: Ըստ հաշվարկների պատանիների 70%-ը առաջին անգամ համբուրվում է մինչեւ 15 տարեկան: Յուրաքանչյուր 10-րդ պատանին սկսում է համբուրվել մինչև 10 տարին բոլորելը: 14 տարեկան դեռահասների 50 տոկոսն արդեն ծանոթ է կրքոտ համբույրին: 1999 թ. Կարմիտ Սուբերան եւ Դրոր Օրպազը սահմանել են ամենաերկարատեւ համբույրի համաշխարհային ռեկորդ: Թել-Ավիվի հրապարակներից մեկում, հանդիսատեսների բուռն ոգեւորությամբ նրանք համբուրվել են 30 ժամ ու 45 րոպե: 2000թ այս ռեկորդը գերազանցել են Լուզիա Ալմոդովա եւ Ռիչ Լանգլի զույգը: Նրանց արդյունքն է` 30 ժամ 59 րոպե եւ 27 վայրկյան, նրանք ձգտում էին 31 ժամին բայց ուժասպառ ընկել են: Պատմության մեջ ժամանակի առումով ռեկորդ է համարվում Չիկագոյից մի զույգի համբույր, որը տեւել է 17 օր, 10 ժամ, 30 րոպե: Մեկ այլ ռեկորդ է սահմանել անգլիացի մի տղամարդ, որը 8 ժամում համբուրել է 4444 կնոջ:
Թե ինչու՞ համբուրվել
Համբույրի ընթացքում զույգը մեկը մյուսին է փոխանցում 278 բակտերիաներ, որոնցից 95%-ը վտանգավոր չեն առողջության համար: Համբույրի ժամանակ մարդիկ կիսում են իրենց էմոցիաները: Ըստ հոգեբանների, առավել հաճախ համբուրվող մարդիկ ավելի հանգիստ են, հավասարակշռված: Համբույրի ժամանակ մարդու սիրտը 70–ի փոխարեն բաբախում է մինչեւ 150 անգամ: Այդ հատվածում աշխատում է մարդու 30 մկան: Համբույրի ընթացքում մարդու շուրթերը փափկում են, դառնում վարդագույն, այդ իսկ պատճառով էլ այդ գույնի շուրթերը համարվում են գրավիչ: Երկար համբույրը կարգավորում է բերանի խոռոչի թթվայնությունը: Ուտելուց անմիջապես հետո համբուրվելը զգալիորեն նվազեցնում է կարիեսի վտանգը:
0 коммент.:
Отправить комментарий