31 мар. 2012 г.

ՊԻՐԱՆԻԱ 3D (PIRANHA 3D)

Վիկտորիա լճի մոտ գտնվող հանգստավայրային քաղաքի 20.000 երիտասարդներ պատրաստվում են ամռան սկզբի ամենամյա տոնին: Բայց գիշերային երկրաշարժի հետևանքով, տոնակատարության նախօրեին հարյուր հազարավոր նախապատմական պիրանիաներ են ազատվում: Շերիֆը, նրա ենթակա ոստիկանը և բժիշկ Գորդեն Ռեյբենկսը որոշում են անել այնպես, որ տոնակատարությունը չվերածվի արյունարբու խրախճանքի: Բայց պիրանիաները գիտեն, թե ով է հաղթելու. երիտասարդությունը թե  արյան բազմադարյան ծարավը…

ԴԻՏԵԼ ՕՆԼԱՅՆ – ՊԻՐԱՆԻԱ 3D (PIRANHA 3D)



30 мар. 2012 г.

Ամենավատ գաղտնաբառերը


Ամերիկյան SplashData ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենավատ գաղտնաբառերի վարկանիշը: Ամենավատ գաղտնաբառերի ցանկը ստացվել է կայքերում գրանցումների տվյալների վերլուծության հիման վրա: Մարդու ծուլությունը անսահմանափակ է. նույնիսկ եթե գրանցումը հսկում հատուկ «ռոբոտը», որը ստուգում է գաղտնաբառի որակը (ոչ միայն տառեր այլ նաև թվերի առկայությունը) օգտվողները գրում են «passw0rd», «passwօrd»-ի փոխարեն: Սա, կարծում եմ ոչ լավագույն ձևն է տվյալները պաշտպանելու համար:
Այնպիսով, եկեք թվարկենք առավել «յուրօրինակ» գաղտնաբառը:

Թափանցիկ էկրանով սմարթֆոններ



Նորարարներ Սոչենգ Հուանգը (Shaocheng Huang) և Յույին Հուանգը (Yuyin Huang)  առաջարկում են  սմարթֆոն  լիովին թափանցիկ էկրանով, որը կզբաղեցնի գրեթե ողջ սմարթֆոնը: Նորարարությունը հայտնի է որպես «Brick»:
Սմարթֆոնը ունենալու է գրեթէ բոլոր ֆունկցիաները: Կատարելու է թարգմանություններ և արտասանել տեքստը, լուսանկարելու է և տեսագրելու է և շատ այլ գործողություններ, որոնք անում են այսօրվա սմարթֆոնները: Ընդհանուր առմամբ որըէ նոր բան կոնցեպտում չի առաջարկվում, բացի սմարթֆոնի  դիզայնի նոր մոտեցումից:

28 мар. 2012 г.

Սիրու՞մ են Ձեզ արդյոք (Թեստ)


  Ձեզ անհրաժեշտ է միայն մուտքագրել Ձեր և Ձեր զույգի / ընկերոջ / ընկերուհու /անունը լատինատառ և սեղմել TEST:


Love Tester

27 мар. 2012 г.

Վառեք Ձեր մոմը և թող իրակականան Ձեր երազանքները

Ով իմ հնարամիտ հայ ժողովուրդ ...Այժմ կարող եք այցելել եկեղեցի, վառել մոմ և պահել երազանք օնլայն:Այցելեք այս կայք և օնլայն եղանակով վառեք մոմ և պահեք երազանք:Ասեմ որ ձեր վառած մոմը և պահած երազանքը կարող են տեսնել բոլորը  մինչև ձեր մոմը չհանգչի:Կայք այցելելու համար սեխմեք     Այստեղ
Հ.Գ Մեր օրերում, երբ ամեն քայլափոխին կարելի է հանդիպել աղանդավորների, շատ կարևոր է հավատարիմ մնալ Հայ Առաքելական Եկեղեցուն :Այցելեք եկեղեցի, աղոթեք, ոչինչ չի կարող փոխարինել այն զգացողությանը, ինչ զգում ենք եկեղեցում...ապրեք երջանիկ:

26 мар. 2012 г.

25 мар. 2012 г.

24 мар. 2012 г.

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն երկրորդ



Դարչնագույն աչքեր
Դարչնագույն աչքեր ունի Հայաստանի բնակչության մեծամասնությունը,սակայն սխալ է կարծել,թե բոլոր դարչնագույն աչքերով մարդիկ բնավորության նույն գծերն ունեն:Դարչնագույնն ունի շատ երանգներ,ուստի դրանց նշանակությունը փոխվում է երանգի հետ կապված:Դարչնագույն աչքերը սովորաբար պատկանում են գրավիչ և զգացմունքային մարդկանց,որոնց մեջ միացած են ջերմությունն ու մեղմությունը: Դարչնագույն աչքերով մարդիկ իրենց խառնվածքով տաքարյուն են և սիրառատ,սակայն այդ սիրահարվածությունը կարող է արագ մարել:Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ քմահաճ են լինում ,ինչը թերևս  հանդիսանում նրանց միակ բացասական կողմը:Նրանց անհավասարակշիռ պահվածքը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել,սակայն այսպիսի մարդիկ հիշաչար չեն և մոռանում են պատահածը:Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ կոմունիկատիվ և մարդամոտ են,նրանք երբեք խնդիրներ չեն ունենում շփման մեջ,կարող են լոզու գտնել տարբեր տեսակի և հայացքների մարդկանց հետ:
Բաց-դարչնագույն աչքերով մարդիկ ամաչկոտ են,սիրում են միայնությունը:Նրանք իրականում պրագմատիկ մարդիկ են,որոնք ամեն սկսած գործ հասցնում են տրամաբանական ավարտին:Այս մարդիկ ընդհանրապես չեն հանդուրժում շրջապատողների կողմից գործադրվող ճնշումը.նրանք ինքնուրույն որոշումներ են կայացնում և կատարում բոլոր առաջադրանքները:

Մոխրագույն աչքեր
Շատ աշխատասեր են մոխրագույն աչքեր ունեցողները: Այսպիսի մարդկան գլխավոր հատկանիշներն են զգուշությունը,կշռադատելու կարողությունը  և անսպառ հետաքրքրասիրությունը:Նրանք երբեք չեն հիասթափեցնում իրենց գործընկերներին,կարող են ցուցաբերել ուշագրավ համբերություն և հետևողականություն: Կենցաղը նրանց համար կարևոր չէ,նրանք հազվադեպ են նեղանում կամ ափերից դուրս գալիս: Նրանց կյանքը պլանավորված և նախագծված է,երբեմն թվում է անգամ,որ այս մարդիկ սառնասիրտ և անզգամ են:Նրանց չորության վերածվող զգաստությունը պայմանավորված է աչքի պիգմենտի առանձնահատկությամբ:Այսպիսի մարդիկ զգացմունքային չեն,թաքցնում են իրենց ներքին աշխարհը,սակայն հավատարիմ և հոգատար  են իրենց սիրելիների նկատմամբ:Նրանք հեշտորեն հաղթահարում են բոլոր դժվարությունները ի շնորհիվ արագ կողմնորոշվելու հատկության և անալիտիկ մտածողության:Երբեմն կարող են առաջանալ դժվարություններ այն խնդիրների լուծման մեջ,որոնք պահանջում են ֆիզիկական ուժ կամ զգացմունքային մոտեցում:
Ավելի վճռական, ուժեղ ու համառ են  մուգ-մոխրագույն աչքերով մարդիկ:Նրանք անվիճել սեփականատերեր են,որոնք չեն հանդուրժում ոչ-մի տարակարծություն:  Նրանք մեծ կամքի ուժ ունեն, սակայն պահանջում են  հնազանդության մյուսներից: Եթե ​​իրենց սիրելին համակերպվի նման բնավորթյան գծերի հետ, ապա ձեռք կբերի  նվիրված կյանքի ընկեր, ով ի վիճակի չէ դավաճանության:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ............. 

23 мар. 2012 г.

15000 Էջադիտում:

Հետևեք iDaWe բլոգի գրառումներին և դեռ շատ հետաքրքիր բաներ կիմանաք:Շնորհակալություն բոլորին:

Հյուսթոնին սպանել է կոկաինը

Համաշխարհային աստղ Ուիթնի Հյուսթոնի մահվան հանգամանքների քննությունն ավարտվել է. երգչուհին խեղդվել է լոգարանում սրտի կաթվածի հետևանքով, որի պատճառը հանդիսացել է կոկաինի ընդունումը:
«Ուտռո.ռու»-ն հիշեցնում է, որ Հյուսթոնի մարմինը հայտնաբերվել է փետրվարի 12-ի գիշերը Լոս-Անջելեսի Beverly Hilton հյուրանոցային համարներից մեկում: Հայտնաբերման պահին համարում չի եղել այլ դեղորայք քան այն, ինչ երգչուհուն նշանակվել էր բժշկի կողմից, սակայն ապացուցվել է, որ ամենևին դրանք չէին հանդիսացել Հյուսթոնի մահվան պատճառը: Իսկ հետագայում կատարված էքսպրետիզը ցույց տվեց, որ Հյուսթոնը արդեն վաղուց է թմրանյութեր օգտագործում: 

21 мар. 2012 г.

Աչքի գույները.Դրանց նշանակությունը.Մասն առաջին


Հին ժամանակներից մարդիկ մեծ ուշադրություն էին դարձնում աչքերի գույնին:Արտաքին աշխարհից եկած ինֆորմացիայի մեծ մասը մենք ընկալում ենք մեր աչքերի միջոցով: Հոգեբանները հետևում են աչքերի շարժմանը խոսակցության ժամանակ պարզելու համար,թե ինչ է մտածում,ինչպես է մտածում,ինչ է ցանկանում թաքցնել մարդը:
Աչքի գույնը շատ բան կարող է ասել մարդու մասին.հակվածություններ,թերություններ,բնավորության գծեր և այլն: Քննարկենք աչքի գույները և դրանց նշանակությունները:
                                                                  Սև աչքեր
Սև աչքեր ունեցող մարդիկ նախաձեռնող են,հասնում են այն ամենին,ինչ ցանկանում են կյանքում: Նրանք ունեն մեծ ինքնավստահություն և հսկայական  կամքի ուժ:Հավակնոտ և փառասեր են,միշտ ձգտում են աչքի ընկնել: Նրանք մեծ հաջողություն են վայելում հակառակ սեռի մոտ,մեծամասամբ ի շնորհիվ իրենց հայացքի,որի մեջ խորտակվում է նայողը: Սև աչքեր ունեցողները սիրատոչոր և կրքոտ բնավորություն ունեն: Սիրահարվելով այսպիսի մարդու դուք շրջապատված կլինեք սիրով և հոգատարությամբ: Նրանք կլանված են սիրով,և ոչ-մի խոչընդոտ չի կարող նրանց կանգնեցնել հասնել երկրպագության առարկային: Երբեմն նրանք կարող են առանց մտածելու անցնել ծառացած խնդրի լուծմանը,ինչը բացասական հետևանքների կբերի: Ուստի սև գույնի աչքեր ունեցողներին խորհուրդ է տրվում ավելի հանգիստ ընկալել կյանքն ու իրականությունը,զբաղվել սպորտով`ծախսելու համար էներգիայի հսկայական պաշարները,որով օժվտած են սև աչքեր ունեցող մարդիկ: 
                                                                          Կանաչ աչքեր
Կանաչ աչքեր ունեցողներն զգայուն,կարեկից և մեծահոգի մարդիկ են:Նրանց սերը բոլոր դեպքերում իսկական և կրքոտ է,նրանք միշտ հավատարիմ են  իրենց երկրորդ կեսին,սակայն երբեք չեն ների անհավատարմությունը և վիրավորանքը`անգամ ամենամոտ մարդուն:Իսկակական ասպետները տարբերվում են աչքերի կանաչ գույնով:Նրանց սիրում են ընկերները հավատարմության և փափուկ բնավորության համար:Նրանք շատ համբերատար են,կարող են ժամերով լսել խոսակցին: Կանաչ աչքերով մարդիկ ունեն մի շարք դրական հատկանիշներ ի տարբերություն ուրիշ գույնի աչքեր ունեցողների:Ըստ հոգեբանների,կանաչ աչքերով մարդիկ ամենահաջողակն են,քանի որ նախընտրում են հանգստությունն ու կայունությունը,սակայն սիրում են ճախրել երազներում: Շատ դժվար է հասկանալ կանաչ աչքերով մարդկանց.նրանք կարող են լինել և լավ ընկերներ,և սկզբունքային ղեկավարներ,և հավատարիմ զուգընկերներ:Սակայն պետք չէ չարաշահել նրանց նրանց վստահությունը,այլապես նրանք կվերածվեն ուժեղ և խիստ թշնամու: 

                                                       Երկնագույն(բաց կապույտ) աչքեր 
Անուղղելի ռոմանտիկ են երկնագույն աչքեր ունեցողները`պարզ,բայց ոչ պարզունակ բնավորությամբ:Նրանք ունեն իրենց ուրույն զգացմունքայնությունն ու հրապուրանքը: Կարող են ինքնամոռաց սիրահարվել և տրվել սիրեցյալին և հոգով,և մարմնով:Նրանք շատ շուտ են բորբոքվում և կորցնում են իրավիճակը սառը դատելու կարողությունը: Ունեն շատ լավ զարգացած պարտքի զգացողություն,երբեք չեն մոռանա արված լավությունը:Նրանք հիշաչար և հակասական մարդիկ են,միշտ պայքարում են ճշարտության համար,անգամ երբ սխալ են լինում:Անբեկանելի են որոշումներ ընդունելիս,երբեմն անգամ անընդունակ են հասկանալ դիմացինին: Երկնագույն աչքերով  մարդկանց խորհուրդ է տրվում սովորել երբեմն փոխզիճումների գնալ դիմացինի հետ:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ.............


Խալերը և դրանց նշանակությունը

Երևի ամեն մարդ իր մարմնի վրա ունի խալեր: Հին ժամանակներից մարդիկ ուսումնասիրում են `փորձելով պարզել դրանց նշանակությունը և իմաստը: Որոշ մարդիկ պնդում են,որ խալերով հնարավոր է գուշակել բնավորության գծերը և Ճակատագիրը:Խալերն ուսումնասիրող գիտությունը կոչվում է Մոլեոսոֆիա:Սկզբից խոսենք կանանց խալերի նշանակության մասին: Խալեր կան մարմնի բոլոր մասերում,սակայն կանանց մոտ ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում դեմքի վրա գտնվող խալերը:
 1.,Շիվայի աչքը Այս հատվածում խալ ունեցող անձնավորությունը ունի անեզր ինտուիցիա,միտք և միստիցիզմ ուսումնասիրելու ցանկություն:
 2.Աչքի աջ անկյունը Կրքոտ,խանդոտ,դյուրագրգիռ բնավորություն:
 3.Աջ կոպ Պոետիկ բնավորություն,ինտելեկտուալ մասնագիտությունների հակում:
 4.Աջ աչքի տակ Այս խալը մեծ սիրո և ամուսնական հավատարմության վկայությունն է,ինչպես նաև զգացմունքայնության և առատաձեռնության: 

Ֆոտոշոփին փոխարինող լավագույն 3 օնլայն ծրագրերը

Գոյություն ունեն նկարների օնլայն ձևավորման բազմաթիվ ծրագրեր: Ներկայացնում եմ դրանցից մի քանիսը, որոնք կարող են փոխարինել Photoshop ծրագրին: 

                                                            1. Pixlr 


                                                                 2. Splashup


                                                             3. Sumo Paint

Խնձորի օգտակարության մասին


Թվում է՝ մենք խնձորի մասին գիտենք ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ։ Այն պարունակում է բազմաթիվ վիտամիներ, հանքային նյութեր և շատ օգտակար սննդարար նյութեր։  Գիտնականները հաշվել , որ մեզ անհրաժեշտ է տարեկան ուտել 48 կգ խնձոր, իսկ 100 գ խնձորն իր հակաօքսիղացնող ազդեցությամբ հավասարազոր է 1500 մգ վիտամին C-ին:
Ոչ այնքան վերջերս գիտնականները հայտնաբերել են, որ ամեն օր խնձոր ուտելը կանխարգելում է   բազմաթիվ   հիվանդություններ։ Խնձորն օգտակար է ծխողներին։ Անգլիացի գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն օր խնձոր ուտողի թոքերն ավելի լավ են աշխատում, քան նրանը, ով չի ուտում։ Բժրշկները խնձորի այդ ազդեցությունրը բացատրում են նրանց մեջ հակաօքսիդիչների առկայությամբ, որոնք պաշտպանում են թոքերը ծխախոտի ծխի ու օդում գտնվող այլ վնասակար խառնուրդների ազդեցությունից։ 

Հումորային նկարներ

Թողեք ես իմ դարդով տապակվեմ,,,((( 
 
Կարևորը տեսքտ տեղը լինի



                                                                      բաաաա
                                                                    ինչ կա ապե?

20 мар. 2012 г.

19 мар. 2012 г.

Հայկական կինոն արդեն ունի իր «Օսկարը» ` «Հայակ» մրցանակաբաշխություն


   
    Ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին ազգային կինոյի «Հայակ» առաջին մրցանակաբաշխության արդյունքները, որի հիմնադիրներն են Ազգային կինոյի զարգացման հիմնադրամը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը` «Օրանժ» ընկերության աջակցությամբ: Մրցույթի ժյուրին գլխավորում էր ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը հենց վարպետին էլ հանձնեց  առաջին «Հայակը»:  Սոս Սարգսյանը, փաստելով մրցանակաբաշխության կարեւորությունը, ասաց, որ ամեն գնով պետք է աջակցել հայ կինոյին. «Ու ժամանակն է, որ մեր կինոն վերադառնա մեր ակունքներին, եւ էկրանին նայելիս` հասկանաս, թե որ ժողովրդի ֆիլմն ես նայում»:

Աշխարհի ամենափոքր մարդը 72 տարեկան(54,6սմ):

Աշխարհի "ամենափոքր" մարդը Նեպալի գյուղերից մեկում է (54,6սմ): Չանդրա Բահադուր Դանգին `72տարեկան (Chandra Bahadur Dangi) կարող է օրինական դառնալ աշխարհի ամենափոքր մարդը, ինչպես նաև ամենացածրահասակ երկարակյաց մարդը: Նա թոշակառու է: Քաշը 12կգ է: Դանգին երբեք ամուսնացած չի եղել և ապրում է ավագ եղբոր ընտանիքի հետ: Ցածր հասակի պատճառով նա երբեք մշտական աշխատանք չի ունեցել, այդ պատճառով էլ զբաղվում է գյուղատնտեսությամբ: Նրա բոլոր 5 հարազատ եղբայրները միջին հասակ ունեն: Դանգին երբեք չի ճանապարհորդել, սա նրա առաջին ճանապարհորդությունն է: Նա հույս ունի, որ ամենափոքր մարդու տիտղոսը նրան են տալու, քանի որ ֆիլիպինցի Ջանռեա Բալաուինայի հասակը 4սմ-ով ավել է:

18 мар. 2012 г.

Անեկդոտներ


- Գիտե՞ս, տղաս, քո տարիքում Նապոլեոնը դասարանի լավագույն աշակերտն էր,- ասում է հայրը։
- Իսկ քո տարիքում նա արդեն Ֆրանսիայի կայսրն էր:
..............................................................................................................................................................

У чукчи спрашивают - Какой самый глупый народ в мире?
- Армяне!
- Почему?!
- Сколько раз говорю соседу не ходи к моей жене,
не понимает..
.................................................................................................................................................................

Էս աղվեսը գնումա կկվի բնի մոտ ու ասումա
կկու կկու այ դու կկու քանի հատ ձաք ունես դու?
Կկու - երեք հատ աղա աղվես
Աղվես - Դե մինը քցի
կկուն մինը քցումա աղվեսը գմփումա
.....................................................................................................................................................................

Տղամարդը մոտենում է լահմաջո վաճառողին ու հեգնական ասում.
-Ձեր էս լահմաջոն առաջ հաչու՞մ էր , թե մլավու՞մ…
-Բա չլիներ…Ինչ հիմար բաներ ասես չէր խոսում…
......................................................................................................................................................................

Կինը քնքշորեն դիմում է ամուսնուն.
-Սիրելիս, ես եկել եմ քեզ մոտ հեքիաթից..
-Ո՞ր հեքիաթից…
-Բարի…
-Վռնդե՞լ էին…
..................................................................................................................................................................

-Դուք սխալ անալիզ եք բերել,այս տարայի մեջ խնձորի սոկ է..
-Գրո՛ղը տանի,բա երեխուս հետ դպրոց ի՞նչ եմ ուղարկել…:D





15 мар. 2012 г.

Քարդաշյանների շնորհիվ "Armenian Genocide" արտահայտությունը ամենափնտրվողն էր Google-ում


Կիրակի օրը «Քարդաշյաններ» ռեալիթի շոուի ցուցադրումից հետո համացանցում «Հայոց ցեղասպանություն» եզրույթը 10-րդ ամենաշատ որոնվող արտահայտությունն է եղել, հայտնում է Armenianweekly կայքը:
Նշվում է, որ Google-ի հրապարակած վիճակագրության համաձայն` «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունն ամենաշատ փնտրվող արտահայտություններից է եղել կիրակի օրը` մարտի 11-ին և շարունակել է ամենափնտրվող արտահայտություններից մեկը մնալ երկուշաբթի օրը:
Ինչպես ավելի վաղ նշել էինք, Քլո Քարդաշյանը և նրա ամուսին Լամար Օդոմը մարտի 11-ին «Քարդաշյաններ» ռեալիթի շոուի ընթացքում պետք է անդրադառնային Հայոց ցեղասպանությանը, քանի որ NBA-ի աստղ Օդոմը Թուրքիայում խաղալու հրավեր է ստացել:
Զույգը պետք է մասնակցեր Հայ երիտասարդների ֆեդերացիայի (Armenian Youth Federation`AYF) կազմակերպած Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը: Քլոն նշել էր, որ իր ընտանիքի համար, որը հպարտանում է իր հայկական արմատներով, դա շատ զգայուն հարց է:
Նշվում է, որ կիրակի օրը «Քարդաշյաններ» ռեալիթի շուուն դիտել է շուրջ 2.1 մլն մարդ ամբողջ աշխարհից:
Հայաստանում շատ եղան Քարդաշյանների այս մտահղացմանը դեմ արտահայտվողներ, նրանք մերժում էին` ասելով, որ չպետք է հայոց ողբերգությունը շոուի թեմա դարձնել: Իրականում սա Քարդաշյանների կողմից հանուն Հայաստանի ու համաշխարհային հանրությանը Մեծ Եղեռնի մասին տեղեկացնելու ևս մի միջոց էր: Այս քայլը իսկապես ողջունելի էր ու ամբողջովին ի նպաստ հայությանը:

"Ալաբալանիցա"-ն արդեն online


Բոլոր նրանք, ովքեր չեն հասցրել դիտել ֆիլմը կինոթատրոններում, կամ միայն մի տարբերակն են դիտել, կարող են ֆիլմի 2 տարբերակներն էլ դիտել օնլայն:Դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ
Բարի կինոդիտում:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews