Աշխարհի "ամենափոքր" մարդը Նեպալի գյուղերից մեկում է (54,6սմ): Չանդրա Բահադուր Դանգին `72տարեկան (Chandra Bahadur Dangi) կարող է օրինական դառնալ աշխարհի ամենափոքր մարդը, ինչպես նաև ամենացածրահասակ երկարակյաց մարդը: Նա թոշակառու է: Քաշը 12կգ է: Դանգին երբեք ամուսնացած չի եղել և ապրում է ավագ եղբոր ընտանիքի հետ: Ցածր հասակի պատճառով նա երբեք մշտական աշխատանք չի ունեցել, այդ պատճառով էլ զբաղվում է գյուղատնտեսությամբ: Նրա բոլոր 5 հարազատ եղբայրները միջին հասակ ունեն: Դանգին երբեք չի ճանապարհորդել, սա նրա առաջին ճանապարհորդությունն է: Նա հույս ունի, որ ամենափոքր մարդու տիտղոսը նրան են տալու, քանի որ ֆիլիպինցի Ջանռեա Բալաուինայի հասակը 4սմ-ով ավել է:
0 коммент.:
Отправить комментарий