
1856 թվականին Հեմփշայր կոմսության Բեյզինգսթոուն փոքրիկ քաղաքում սկիզբ դրվեց Burberry ապրանքանիշի պատմությանը: Հենց այդ ժամանակ բացվեց պատրաստի հագուստի առաջին խանութը, որի տնօրենը Թոման Բարբերրին էր (Thomas
Burberry):
1879 թվականին վերջինս մշակեց եզակի տեխնոլոգիա, որը թույլ էր տալիս ստանալ անջրանցիկ կտոր, որն անվանվեց «գաբարդին»: Այդ կտորից պատրաստված իրերը շատ շուտով հայտնի դարձան, որոնցից օգտվումէին մարզիկներն ու ճանապարհորդները:
1891 թվականին Բարբերրիից գնված իրերն այնքան մեծ պահանջարկ էին վայելում, որ Թոմասը ստիպված էր տեղափոխվել Լոնդոն և այնտեղ բացել մեծածախ առևտրի տուն:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակԹոման Բարբերրին կատարելագործեց իր տեխնոլոգիան` Անգլիայի թագավորական օդային ուժերի պատվերով մշակելով անջրանցիկ նյութ թիկնոցների համար: Դա լեգենդար Burberry խրամատային վերարկուն էր (trench coat),
որն իր անունը ստացավ «Տրանշեյ» անունից, ինչն այն վայրի անունն էր, որտեղ մշակվել էր թիկնոցի համար նախատեսված նյութը:Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Պատերազմի ավարտից հետո Բարբերրիի խրամատային վերարկուն պահանջարկված էր նաև առօրյա կյանքում. այժմ այն ոչ միայն զինվորական, այլև քաղաքացիական զգեստապահարանի անփոփոխ մասն էր կազմում: Հետաքրքրական է այն փաստը, որ 1911 թվականի դեկտեմբերի 14-ին Ռուալ Ամուդսենը (Roald Amundsen) մոլորակի Հարավային բևեռի վրա ոտք դնելիս իր հագուստի վրա կրում էր Burberryապրանքանշանը: Նրա վրանը նույնպես Burberry-ի գաբարդինի կտորից էր: Այսպես` Burberry-ն առաջին բրենդն էր, որ գրավեց Հարավային բևեռի շուկան:
1920 թվականին Burberry թիկնոցի ներքին պաստառի վրա հայտնվում է վանդակավոր նախշ, որը հետագայում դառնում է ընկերության ֆիրմային նշանը: Կարմիր, բեժ, սև և սպիտակ գույների վանդակները սկսում են համառորեն ասոցացվել միայն Burberry բրենդի հետ:

1955 թվականին Նորաձևության տանը շնորհվեց Թագուհու պաշտոնական առաքիչի կոչումը, իսկ 1986 թվականին նաև Ուելսի արքայազնի: Բարբերրի լեգենդար ազգանվան վերջին ներկայացուցիչը Ալֆրեդ Բրայանը (Alfred Brian) լքեց ընկերությունը 1956-ին: Այնուամենայնիվ անկախ սեփականատերերից` բրենդի ոճն անփոփոխ է մնում. այն միշտ զուտ անգլիական և շատ պահպանողական է:

0 коммент.:
Отправить комментарий