Պատմությունը Ուոլտ Դիսնեյի և Դիսնեյ բրենդի մասին է, որն այսօր ողջ աշխարհում ամենահայտնի բրենդների ցուցակում 9-րդ տեղում է: Այսօր ոչ միայն Դիսնեյիմուլտֆիլմերն են հայտնի ողջ աշխարհին, այլև Դիսնեյ բրենդի պայուսակները, հագուստները, բաժակները, ժամացույցները, խաղալիքները, սննդամթերքները և այլ տասնյակ ապրանքատեսակներ: Իսկ Դիսնեյլենդը առ այսօր բոլոր զբոսաշրջիկների «սրբավայրն» է համարվում: Մինչդեռ ամեն ինչ սկսվել էր մի փոքրիկ երազանքից:
Խիստ ու ավանդապահ ընտանիքում էր ծնվել Ուոլտ Դիսնեյը, երեխաներին անընդհատ դաժան ծեծի ենթարկող հայրը նկարիչներին մակաբույծներ ու անբաններ էր համարում և Ուոլտը չէր էլ կարող համարձակվել բարձրաձայն խոսել իր երազանքի մասին: Տանը թուղթ ու մատիտ անգամ չկար և Ուոլտը ածուխով նկարում էր անձեռոցիկների ու պատերի վրա ու երազում, որ մի օր իսկական կոմիքսներ կնկարի:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`







