200.000 դոլար տարեկան եկամուտից McDonalds եղբայրները բոլորովին դժգոհ չէին, այդպիսի եկամուտ էր
բերում նրանց փոքրիկ ռեստորանը Կալիֆորնիայում:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Նմանատիպ ռեստորաններ շատ կային
տարածքում, և պետք էր, որ McDonald’s-ն ինչ-որ կերպ տարբերվի: Եղբայրները որոշեցին փոխել ռեստորանի
ոճը, բայց արդյունքում բոլորովին նոր հայտնագործություն արեցին` ֆասթֆուդային
սպասարկում: Ռիչարդ և Մորիս Մաքդոնալդսները ավանդական ճաշացանկից հանեցին այն
ամենը, ինչ պետք էր ուտել դանակ-պատառաքաղով, հախճապակե սպասքը փոխարինեցին թղթից
պատրաստված ամանեղենով։ McDonald’s-ում այլևս չկար ոչ մի մենյու և ոչ մի մատուցող. ամանները պետք
չէր լվանալ: Ազատ սեղան էլ պետք էր փնտրել ինքնուրույն: Այս ամենի շնորհիվ McDonald’s-ի համբուրգերները կրկնակի էժանացան, իսկ դրանց համար հերթերը
կրկնակի երկարեցին: Արդեն սովորական էր փոքրիկ ռեստորանի մուտքի առաջ տեսնել
հերթ կանգնած 150մարդ: Այսպիսով, Մաքդոնալդս եղբայրներին հաջողվեց միավորել 3
կարևոր բան՝ էժանություն, արագություն և քաղցի արագ հագեցում: Շատ շուտով
պարզ դարձավ, որ ռեստորանի նոր ձևը գտել է իր շուկան: Պահանջարկը մեծացավ,
եկամուտն էլ դրա հետ միասին: Տարեկան McDonalds-ն արդեն ապահովեց 350.000 դոլար:Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Եղբայրներին սա հրաշալի տարբերակ թվաց, բիզնեսն
ընդլայնելու ցանկություն նրանք չունեին, խաղաղ կյանքը նրանց սրտով էր: Սակայն մի
օր աշխատանքային այցով Մաքդոնալդսում եղավ գործարար Ռեյ Կրոկը: Տեսնելով արագ
սնունդի հետևից շտապող մարդկանց, Կրոկը հասկացավ, թե այս բիզնեսն ինչպես կարող է
գործել ամբողջ աշխարհում: Եղբայրները սիրով նրան վստահեցին այդ գործը: Կրոկի
նախաձեռնությամբ բացվեցին նոր Մաքդոնալդսներ, որոնք առաջարկում էին 10 տեսակի
ուտելիք` համբուրգեր, չիզբուրգեր, ոչ ալկոհոլային 3 ըմպելիք, կաթ, սուրճ, չիպս,
կարտոֆիլ ֆրի և կարկանդակներ: Շատ շուտով 1961թ. Ռեյ Կրոկը եղբայրներից գնեց McDonald’s-ը: Դա այնքան էլ հեշտ չէր, 2.7 միլիոն դոլար Կրոկը չուներ և
փորձում էր վարկատու գտնել: Իսկ եղբայրներին իրենց հայտնագործության համար այս
գինը շատ հարմար թվաց: Ֆասթֆուդի բիզնեսի համար ռիսկի գնացին և’ Կրոկը, և’ վարկատուն: Ռիսկը ավելի քան արդարացված էր: 1965թ. ԱՄՆ-ում գործում էր արդեն 700 Մաքդոնալդս: Այդ տարի վաճառվեց միլիարդերորդ համբուրգերը: Բայց Կրոկը շարունակում էր պնդել, որ ինքը զբաղվում է ոչ թե համբուրգերների, այլ անշարժ
գույքի բիզնեսով: Այսօր McDonald’s բրենդի ներքո գործում է ավելի քան 30.000 ռեստորան 118
երկրներում: Հետազոտությունները ցուց են տալիս, որ 8 ժամը մեկ աշխարհում
բացվում է նոր McDonald’s: McDonald’s անշարժ գույքի ամենամեծ սեփականատերն է և նրա
սեփականության մակերեսն ավելի մեծ է , քան կաթոլիկ եկեղեցու անշարժ գույքի
մակերեսը: McDonald’s-ները գտնվում են բոլոր քաղաքների ամենաբանուկ փողոցների վրա,
ամենակենտրոնական խաչերուկներում:
McDonald’s չի դադարում ռեկորդներ սահմանել. 1990 թ. մոսկովյան առաջին McDonald’s-ից օգտվելու համար 30.000 մարդ հերթ կանգնեց: Այդպիսի քանակով հաճախորդների ոչ մի ռեստորան մինչ այդ չէր սպասարկել:
McDonald’s չի դադարում ռեկորդներ սահմանել. 1990 թ. մոսկովյան առաջին McDonald’s-ից օգտվելու համար 30.000 մարդ հերթ կանգնեց: Այդպիսի քանակով հաճախորդների ոչ մի ռեստորան մինչ այդ չէր սպասարկել:
Իսկ հիմա մի քանի McDonald’sյան փաստեր.
1970-ական թվականներին ամերիկացիները այդ ուտելիքի
վրա տարեկան 6 միլիարդ դոլար էին ծախսում, 2001թ.-ի տվյալներով` ավելի քան 110 միլիարդ:
Դա ավելի շատ է, քան բարձրագույն կրթության, համակարգիչների, մեքենաների վրա
ծախսվող գումարը: Ավելի շատ, քան գրքերի, ամսագրերի, ֆիլմերի, թերթերի , տեսա- և
ձայնասկավառակների վրա ծախսվող գումարը միասին վերցրած:
Միջին ամերիկացին ուտում է 3 համբուրգեր և 4 բաժին
կարտոֆիլ ֆրի ամեն շաբաթ:
Ամեն 8-րդ աշխատողն ԱՄՆ-ում ինչ-որ ժամանակ աշխատել
է McDonald’s-ում:
McDonald’s-ի աշխատողների 2/3-ը փոքր է 20 տարեկանից: Նրանք աշխատում են
շատ ցածր աշխատավարձով:
1958թ. լույս տեսավ առաջին ցուցումների ժողովածուն,
որ բաղկացած էր 75 էջից և մանրամասնորեն նկարագրում էր ուտելիքի պատրաստման և
հաճախորդների հետ շփման կանոնները: Այսօր այդ գիրքն ունի 750 էջ և այն անվանում
են McDonald’s-ի աստվածաշունչ:
1948-1968թթ. McDonald’s-ում աշխատում էին միայն տղամարդիկ: 1968թ. թույլատրվեց աշխատել
նաև կանանց, բայց կադրերի բաժինն ընտրում էր ամենաանհրապուրիչ և փոքր կրծքերով
կանանց:
McDonald’s բրենդով ռետսորան բացելու համար դուք այսօր պետք է վճարեք
1 միլիոն դոլար: Կազմակերպության աշխատակիցներն ասում են, որ այդ գումարը չափազանց
արագ ետ կգա ձեր գրպանը:
Ասում էին, թե McDonald’s-ը մտադիր է գրավել նաև հայկական շուկան: Ընկերության
մենեջերները մտադիր էին երևանյան բուհերի ուսանողներին առաջարկել հատուկ
նախապատրաստություն անցնել Անգլիայում, ինչից հետո նրանք կկարողանային
աշխատել McDonald’s-ի ցանցում: Անգամ աշխատավարձի չափն էր նախօրոք որոշված՝
ամսական մինչև $ 1700:
Թե ուր կորավ այս մտադրությունը, պարզ չէ, բայց այսօր
էլ բոլոր երեխաները, հատկապես շրջաններից ու գյուղերից, երազում են գոնե մի անգամ
լինել McDonald’s-ում: Բայց հավատացեք, McDonald’s-ում արտասովոր ոչ մի ուտելիք չկա, այն կարող են պատրաստել
աշխարհի բոլոր մայրիկները: Իսկ որ այն վնասակար է առողջությանը, վաղուց է հայտնի,
բայց դա արդեն բոլորովին ուրիշ պատմություն է:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
0 коммент.:
Отправить комментарий