2 мар. 2012 г.

WALT DISNEY


Պատմությունը Ուոլտ Դիսնեյի և Դիսնեյ բրենդի մասին է, որն այսօր ողջ աշխարհում ամենահայտնի բրենդների ցուցակում 9-րդ տեղում է: Այսօր ոչ միայն Դիսնեյիմուլտֆիլմերն են հայտնի ողջ աշխարհին, այլև Դիսնեյ բրենդի պայուսակները, հագուստները, բաժակները, ժամացույցները, խաղալիքները, սննդամթերքները և այլ տասնյակ ապրանքատեսակներ: Իսկ Դիսնեյլենդը առ այսօր բոլոր զբոսաշրջիկների «սրբավայրն» է համարվում: Մինչդեռ ամեն ինչ սկսվել էր մի փոքրիկ երազանքից:

Խիստ ու ավանդապահ ընտանիքում էր ծնվել Ուոլտ Դիսնեյը, երեխաներին անընդհատ դաժան ծեծի ենթարկող հայրը նկարիչներին մակաբույծներ ու անբաններ էր համարում և Ուոլտը չէր էլ կարող համարձակվել բարձրաձայն խոսել իր երազանքի մասին: Տանը թուղթ ու մատիտ անգամ չկար և Ուոլտը ածուխով նկարում էր անձեռոցիկների ու պատերի վրա ու երազում, որ մի օր իսկական կոմիքսներ կնկարի:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ` 
Դիսնեյը աշխատում էր գրեթե 5 տարեկանից, փողոցներում ու գնացքներում թերթ էր վաճառում, կաթ ու զովացուցիչ հյութեր: Շուտով հարևանները նկատեցին նաև նրա նկարները, և Դիսնեյը մի քանի ցենտով  սկսեց վաճառել նաև դրանք: 40 տարի հետո այդ նկարները վաճառվելու էին աուկցիոններում: Բայց մինչ այդ Դիսնեյին շատ հիասթափություններ, վերելքներ ու անկումներ էին սպասվում: 17-ամյա Դիսնեյը նոր էր աշխատանքի ընդունվել Կանզասի թերթերից մեկում որպես ծաղրանկարիչ, երբ նրան հեռացրին` նկարելու ակնհայտ անընդունակության համար: Մեկ ուրիշն անմիջապես կհուսահատվեր, բայց ոչ Դիսնեյը: Առհասարակ նրան դժվար էր կոտրել: «Երբ գործերը վատ են ընթանում, ես ավելի վճռական եմ դառնում: Այնպես որ կյանքի հարվածները ինձ միայն օգուտ են տալիս»,-ասում էր նա: Իսկ այդ հարվածները բոլորովին էլ քիչ չէին: Ամենապատասխանատու պահին միշտ ընդհատում էին մուլտֆիլմերի ֆինանսավորումը, գողացվում էին մտքերը, մուլտհերոսների օգտագործման իրավունքը հայտվում էր ուրիշի ձեռքում:
Բայց այս ամենից հուսահատվելու փոխարեն Դիսնեյը պարտքով գումար վերցրեց, ձեռք բերեց կինոխցիկ ու հորեղբոր ավտոտնակում ստեղծեց իր առաջին ստուդիան: Նրա առաջին պատվիրատուն մի ատամնաբույժ էր: Դիսնեյը սիրով ընդունեց պատվերը և որպես վարձատրություն խնդրեց վերցնել իր կոշիկները կոշկակարի կրպակից. հանդիպման գալու համար նա կոշիկ չուներԴրանք Դիսնեյի կյանքի ամենամռայլ օրերն էին: Հաջողությունը, ճիշտ է, նրան անմիջապես չայցելեց: Անգամ Հոլիվուդում, ուր նա մեկնեց նոր կյանք սկսելու, նրան բոլորովին էլ գրկաբաց չընդունեցին: Դիսնեյն ամեն ինչի հասավ աշխատասիրության շնորհիվ, անքուն գիշերներ ստուդիայում, պայքար ու էլի պայքար հանուն երազանքի: Մեր ամենասիրելի մուլտֆիլմերը ստեղծվել են հենց այդ պայքարի գնով: Եվ միայն Միկի Մկնիկն էր, որ անմիջապես հաջողություն ունեցավ: Դիսնեյը, որ ողջ կյանքում սարսափում էր մկներից, ստեղծեց զվարճալի մկնիկի կերպարը: Այսօր Միկին ավելի քան 80 տարեկան է, բայց ամենասիրելի մուլտհերոսն է մինչև այժմ: «Ես շատ կանանց եմ հանդիպել, բայց Միկիին միշտ էլ նրանց բոլորից շատ եմ սիրել», – ասում էր Դիսնեյը: Միկի Մաուսը Ամերիկայում խորհրդանիշերից մեկն է, ամերիկացիներն այնպես են սիրում այս մկնիկին, որ սիրով նախագահ կընտրեին նրան: ԱՄՆ նախագահի բոլոր ընտրությունների ժամանակ բազմաթիվ քվեաթերթիկների վրա ջննջված են լինում բոլոր թեկնածուների անունները և գրված է լինում Միկի Մաուս: Ընտրությունների ժամանակ Միկին հավաքում է ձայների 1%-ը: Միկին նաև ահռելի հարստության տեր է: Նրա տարեկան եկամուտը կազմում է 6 միլիարդ դոլար:

Ուոլտ Դիսնեյը հավատաց նաև իր մյուս երազանքին` ստեղծել այնպիսի զբոսայգի, որտեղ ամբողջ ընտանիքը կկարողանա միասին ուրախանալ: Դիսնեյլենդըհիմնադրվեց 1955թ.ին և Դիսնեյը, իր արխիվում ունենալով 526 մուլտֆիլմ,  նկարչից վերածվեց նաև հաջողակ բիզնեսմենի: 1966թ. Դիսնեյի մահվանից հետո էլ նրա գործը շարունակեցին, և շատերը նույնիսկ մոռացան, որ Ուոլտ Դիսնեյը իրական մարդ է եղել, բայց մնաց այն հրաշքի զգացողությունը, որ ամեն անգամ ապրում են երեխաները և նույնիսկ մեծերը, երբ հեքիաթային հնչյունների ուղեկցությամբ էկրանի վրա հայտնվում է արքայական դղյակն ու գրվում է «Ուոլտ Դիսնեյ»:
Ուրախ ու վառ գույներով մուլտհերոսներն էլ անտարբեր չեն թողնում ոչ մի երեխայի, հնարավոր չէ շրջանցել Դիսնեյի մուլտհերոսներով հագուստները, պայուսակները, տետրերը և ամեն-ամեն ինչ: Իսկ վաղուց հայտնի է, երեխայի ընտրությունը նաև նրա ծնողների ընտրությունն էԴիսնեյլենդ բառն էլ ասոցացվում է երջանիկ մանկության ու կախարդական աշխարհի հետ: Մեծ երազողի երազանքն այսօր յուրաքանչյուր երեխայի երազանքն էԻսկ նրա կյանքի պատմությունը երևակայության, լավատեսության ու սեփական ուժերով հաջողության հասնելու լավագույն օրինակ
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`


0 коммент.:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews