2 мар. 2012 г.

WALT DISNEY


Պատմությունը Ուոլտ Դիսնեյի և Դիսնեյ բրենդի մասին է, որն այսօր ողջ աշխարհում ամենահայտնի բրենդների ցուցակում 9-րդ տեղում է: Այսօր ոչ միայն Դիսնեյիմուլտֆիլմերն են հայտնի ողջ աշխարհին, այլև Դիսնեյ բրենդի պայուսակները, հագուստները, բաժակները, ժամացույցները, խաղալիքները, սննդամթերքները և այլ տասնյակ ապրանքատեսակներ: Իսկ Դիսնեյլենդը առ այսօր բոլոր զբոսաշրջիկների «սրբավայրն» է համարվում: Մինչդեռ ամեն ինչ սկսվել էր մի փոքրիկ երազանքից:

Խիստ ու ավանդապահ ընտանիքում էր ծնվել Ուոլտ Դիսնեյը, երեխաներին անընդհատ դաժան ծեծի ենթարկող հայրը նկարիչներին մակաբույծներ ու անբաններ էր համարում և Ուոլտը չէր էլ կարող համարձակվել բարձրաձայն խոսել իր երազանքի մասին: Տանը թուղթ ու մատիտ անգամ չկար և Ուոլտը ածուխով նկարում էր անձեռոցիկների ու պատերի վրա ու երազում, որ մի օր իսկական կոմիքսներ կնկարի:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ` 

Տաթևի վանքը


Հիմնադրվել է IV դ., գլխավոր եկեղեցին` 906 թ.:Տաթևի վանքը (Ս.Եվստաթեոս առաքյալի ուխտ) եղել է հոգևոր-մշակութային կենտրոն,     խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում (այժմ` Սյունիքի մարզի Տաթև գյուղում):Հիմնադրվել է IVդ., V-VIIIդդ. եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, VIIIդ. վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ IXդ. վերջին - Xդ. սկզբին և XVII-XVIIIդդՏաթևի եպիսկոպոսությունն ունեցել է 47 սեփական գյուղ, 677 գյուղից ստացել տասանորդ։ Տնտեսապես հզորանալով, Տաթևի եպիսկոպոսությունը 940-950-ական թթ. փորձել է անկախանալ։ Ի պատասխան Հակոբ եպիսկոպոսի անջատողական գործողությունների, Հայոց կաթողիկոս Անանիա Ա Մոկացին բանադրել է նրան։ 958թ.-ին եպիսկոպոս ընտրված Վահանին (հետագայում՝ Հայոց կաթողիկոս Վահան Ա Սյունեցի) հաջողվել է մասամբ վերականգնել Տաթևի եպիսկոպոսության իրավունքները և կալվածները։ XIդ. 1-ին կեսին Տաթևում եղել են մոտ 1000 միաբան, մեծ թվով արհեստավորներ (աշխատել են վանքի գործարանում
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ` 

Բարձրաճաշակ բրենդ Անգլիայից` Burberry


 Անգամ նորաձևության նկատմամբ անտարբեր մարդիկ գիտեն, թե ինչ տեսք ունի Burberry վանդակըԼակոնիկ, սակայն տպավորիչ գունային համադրություն, իդեալական համամասնություններ և բրենդին հաջողություն բերող լեգենդ: Burberry գույներն այնքան նորաձև են, որ դարձել են Անգլիայի ինչպեսնորաձևության, այնպես էլ մշակութային խորհրդանիշը: Ինչ խոսք, մենք` հայերս, նույնպես սիրում ենք այս բրենդը, ափսոս, որ շատերը կրում են դրա միայնէժանագին կեղծումները` մոռանալով, որ օրիգինալը միշտ տարբերվում է:
1856 թվականին Հեմփշայր կոմսության Բեյզինգսթոուն փոքրիկ քաղաքում սկիզբ դրվեց Burberry ապրանքանիշի պատմությանը: Հենց այդ ժամանակ բացվեց պատրաստի հագուստի առաջին խանութը, որի տնօրենը Թոման Բարբերրին էր (Thomas Burberry):
1879 թվականին վերջինս մշակեց եզակի տեխնոլոգիա, որը թույլ էր տալիս ստանալ անջրանցիկ կտոր, որն անվանվեց «գաբարդին»: Այդ կտորից պատրաստված իրերը շատ շուտով հայտնի դարձան, որոնցից օգտվումէին մարզիկներն ու ճանապարհորդները:
1891 թվականին Բարբերրիից գնված իրերն այնքան մեծ պահանջարկ էին վայելում, որ Թոմասը ստիպված էր տեղափոխվել Լոնդոն և այնտեղ բացել մեծածախ առևտրի տուն:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ` 

McDONALD’S


Բիզնեսն առաջ է գնում, ամեն ինչ լավ է, ամեն ինչ հաստատուն է ու բարեհաջող, բայց գալիս է մի պահ, որ ինչ-որ բան պետք է փոխել` թեկուզ ամեն ինչ թվում է հենց այնպես է, ինչպես որ պետք է լիներ: Փոխել, որովհետև աշխարհում ամեն ինչ փոփոխվելու կարիք ունի… Իսկ ինչպե՞ս անել, որ փոփոխությունդ ոչ թե կորուստ լինի, այլ  բարեփոխում: Բանաձևը` երևակայություն, աշխատանք ու ՌԻՍԿ… Մի՛ վախեցեք ռիսկի դիմել… Ահա ռիսկի, հաջողության ու մի բրենդի պատմություն:
200.000 դոլար տարեկան եկամուտից McDonalds եղբայրները բոլորովին դժգոհ չէին, այդպիսի եկամուտ էր բերում նրանց փոքրիկ ռեստորանը Կալիֆորնիայում:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ` 

Ստատուսներ մարտի 8-ի մասին


Փչացել է դռելս: Հիմա ստիպված եմ մարտի 8-ին կնոջս նոր դռել գնել:

Եթե երկիրը կառավարեին միայն տղամարդիկ, ապա մարտի 8-ը կտեղափոխեին փետրվարի 29-ին, որպեսզի նշվեր 4 տարին մեկ:

Պարզվում է մարտի 8-ը հորինել են ծաղիկ վաճառողները, իսկ ամբողջ մեղքը բարդել են Կլարա Ցետկինի վրա:

Սիրելիս դու այսօր լվացքից գործ չունես, չէ որ այսօր մարտի 8-ն է: Թող մնա վաղը կանես:

Աղջիկների կողմից տղաներին նվիրված նվերները փետրվարի 23-ի կապակցությամբ դրանք ներդրումներ են մարտի 8-ի նվերների համար:

Սուրբ Վալենտինի տոնը դա մարտի 8-ի "Դեմո" տարբերակն է:

Մարտի 8-ը պատվով հաղթահարելուց հետո որոշեցի շարունակել մնալ ամուրի:

Մարտի 9-ը նշվում է որպես մարտի 8-ից մնացած հետևանքների դեմ պայքարի միջազգային օր:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Հետաքրքիր մտքեր


Մենք շատ բաներ ենք ասում, բայց երբ ժամանակը հասնում է ամենակարևոր խոսքերին, լռում ենք…

Մենք ասում ենք «Շնորհակալ եմ, որ դու կաս», երբ չենք կարողանում ասել «Ես սիրում եմ քեզ»...

Մենք ասում ենք «Ես ապրելու պատճառ չունեմ», երբ ցանկանում ենք, որ մեզ ապացուցեն, որ սխալ ենք…

Մենք ասում ենք «Այստեղ ցուրտ է», երբ ինչ-որ մեկի ջերմության կարիքն ենք զգում…

Մենք ասում ենք «Ինձ քեզանից էլ ոչինչ պետք չէ», երբ չենք կարողանում ստանալ այն, ինչ ցանկանում ենք…

Մենք ասում ենք «Ես ոչ մեկին պետք չեմ», երբ իրականում պետք չենք միայն մեկ մարդու…

Մենք ասում ենք «Դու լավ ընկեր ես», երբ ցանկանում ենք ավելացնել «…բայց դու երբեք ինձ համար ավելին չես լինի» …
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews