Նոր ընկերությունների ստեղծման սկզբում բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են պատահում: Մասնավորապես, անվան ընտրության և ընկերության հիմնադրման սկզբնական փուլում: Միայն հետո է, որ մեր լսողությունը սովորում է այդ անվանումներին ու դրանք դառնում են յուրաքանչյուրիս առօրեայի մի մասը ու միանգամից ասոցացվում այս կամ այն ապրանքի ու տեսականու հետ: Եվ այսպես համաշխարհային բրենդների անվանումների և ոչ միայն… հետաքրքիր պատմություններ:
Գիտեիք, որ սպորտային հագուստի ու կոշիկների ամենահայտնի բրենդներ Puma-ն և Adidas-ը ի սկզբանե եղել են մեկ ընկերություն: Ավելին, նրանք պատկանել են երկու հարազատ եղբայրների, որոնք դրանց արտադրությունը սկսել են 1920 թվականին: Gebruder Dassler Schuhfabric այսպես էր կոչվում արտադրող ընկերությունը: Երկու Եղբայրները` Ադոլֆ և Ռուդոլֆ Դասսլերները, համերաշխ աշխատեցին մինչև 1936 թվականը, երբ օլիմպիական խաղերի ժամանակ մարզիկներից մեկը միանգամից 4 ոսկե մեդալ ստացավ` հագնելով նրանց արտադրության բոթասները:
Ընկերության հեղինակությունը բարձրացավ, գումարները շատացան: Այստեղից էլ սկսվեց եղբայրների միջև խժդժությունները: Նրանք բաժանվեցին և ստեղծեցին երկու տարբեր ընկերություններ. Ադոլֆը` Adidas, Ռուդոլֆը` Puma: Նրանք իրար հետ այդպես էլ չբարիշեցին 26 տարի շարունակ. մինչև չմահացավ եղբայրներից մեկը: Այլևս եղբայրություն անելու մասին մտածել անգամ չէր կարելի:
Գիտեիք, որ Google-ը թիվ է: Այն նշանակում է 1 և հարյուր հատ 0:
Թիվը իր անվանումը ստացել է մաթեմատիկոս Էդվարդ Կրասների գրքից: Մաթեմատիկոսը մի օր քայլում է այգում իր եղբոր որդու հետ: Իննամյա տղային հարցնում է ինչպես կանվանեիր 1 և հարյուր հատ զրոն: Տղան այն կոչում է գուգլ, իսկ տաս հատ գուգլը` գուգլպլեկս: Այստեղից էլ գալիս է համաշխարհային որոնողական համակարգի` Google-ի անվանումը: Հետագայում մաթեմատիկոսը իր` Մաթեմատիկան և երևակայությունը գրքում ամրագրում է այդ ահռելի ու անհասկանալի թիվը որպես գուգլ:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
0 коммент.:
Отправить комментарий