3 мар. 2012 г.

ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ


Լեդի Գագան ու Բեյոնսեն հայտնվել են Ճապոնիայի մշակույթի նախարարության սև ցուցակում, որովհետև նրանց երգերը ճանաչվել են վտանգավոր և հրահրող:
Այս երկու հանրաճանաչ երգչուհիների հիթերի հետ միասին Ճապոնիայի կառավարությունը սև ցուցակում է ներգրավել այլ կատարողների հարյուրավոր երգեր: Երաժշտական կատարումների մի ամբողջ շարք հայտնվել է անցանկալի կամ այլ կերպ ասած` արգելված երգերի ցանկումՄշակույթի նախարարություննարգելել է տեղադրել այդ երգերը համացանցում, որը խստորեն վերահսկվում է կառավարության կողմից: Այն նյութերը, որոնք երկրի կառավարությունը համարում է քաղաքականապես վտանգավոր, հաճախ արգելափակվում են կամ պարզապես հեռացվում համացանցից:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Տեղական երաժշտական կայքերը պարտավոր են մինչև սեպտեմբերի 15-ը հեռացնել բոլոր արգելված երգերը, որոնք, մշակույթի նախարարության կարծիքով, կարող են վնաս հասցնել Ճապոնիայի ազգային մշակույթին: Նրանք, ովքեր կփորձվեն չկատարել պահանջն ու կպահեն սև ցուցակի երգերը, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Ճապոնիայի մշակույթի նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ 100 երգ չի արժանացել կառավարության հավանությանը: 2009 թվականին Ճապոնիայում օրենք էր ընդունվել, որով կառավարությունը պարտավորվում էր պայքարել «մշակութային ցածր ու վուլգար ճաշակի դեմ»: Այդ օրենքի համաձայն` բոլոր ինտերնետ-կայքերը պարտավոր են ստանալ կառավարության թույլտվությունը:
Սև ցուցակի երգերի մեծամասնությունը Թայվանից ու Հոնկոնգից են, մի քանիսը հենց ճապոնական են: Արևմտյան կատարողների մեջ ռեկորդակիր է էպատաժային Լեդի Գագան. Ճապոնիայի կառավարությունն արգելել է նրա վեց երգ: Գագայից ու Բեյոնսից բացի, սև ցուցակում են Քեթի Փերիի (Katy Perry), Backstreet Boys ու Take That խմբերի երգերը:
Որոշ երգեր արգելելու գաղափարը թերևս լավն է: Համոզված ենք` մեր երկրում նույնպես կան երգեր, որոնք պետք է արգելափակել, որովհետև պակաս վտանգ էլ դրանք չեն ներկայացնում մեր ազգային մշակույթին: Գուցե Հայաստանի կառավարությունը հետևի՞ Ճապոնիային:
Ինչպես տեսնում եք` Լեդի Գագայի հետ կապված սկանդալները չեն դադարում: Forbes ամսագրի կազմածամենաազդեցիկ մարդկանց ցուցակի պատվավոր ներկայացուցչին վերջերս կրկին ներքաշել էին դատական գործընթացների մեջ: Ամերիկացի երգչուհի և կոմպոզիտոր Ռեբեկա Ֆրանչեսկատտին մեղադրում էր ամերիկացի երիտասարդության կուռքին գրագողության մեջ: Հետաքրքիր է, թե ինչով կավարտվի այս պատմությունը:
Մեղադրյալի կարծիքով Born This Way ալբոմի Judas երգը պարզապես կրկնօրինակ է իր Juda երգի, որ գրվել է 1999 թվականին: Նա համոզված է, որ կատարումների նմանությունը համընկում չէ: Այն ստուդիայում, որտեղ ձայնագրվել է Գագայի ալբոմը, աշխատում է Ռեբեկայի նախկին բասկիթառահար Բրայան Ջոզեֆ Գեյնորը, ով հանդիսանում է Գագայի երգերի հեղինակ Պոլ Բլերի օգնականը:
Սա Գագայի միակ դատական գործը չէ: Նրան մեղադրում են նաև նրանում, որ բարեգործական ընկերությունը, որ նա բացել էր Ճապոնիայի երկրաշարժից հետո, աշխատում էր խախտումներով: Իբրև ոչ բոլոր փողերն են փոխանցվել երկրաշարժից տուժածներին: Հիշեցնենք, որ դժբախտության լուրն իմանալուն պես Գագան իր երկրպագուներին խնդրեց գնել «Աղոթիր Ճապոնիայի համար» գրվածքով կարմիր-սպիտակ թևնոցներ, որոնք արժեին 5 դոլլար: Կարճ ժամանակում նա կարողացավ հավաքել 250 հազար դոլար: Մի՞թե նրա երգերի արգելափակումն է Ճապոնիայի շնորհակալությունը Գագային
Ահա և անշնորհակալ Ճապոնիան :
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

0 коммент.:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews