Համացանցը վաղուց է արդեն ինչ հեղեղված է վիրուսներով: Հավի և ձվի օրինակով կարելի է նաև ասել. համացանցն է եղել առաջինը, թե՞ վիրուսը: Մինչ մասնագետները էս հարցի պատասխանն են փորձում գտնել, ես մի քիչ խոսեմ այն իրավիճակի մասին, որ տիրում է համացանցում: Վիրուսները սնկի նման աճում են համացանցում ու չի բացառվում, որ հենց վաղը դու կարող ես լինել այդ վիրուսներից մեկի զոհը: Եվ վստահաբար կարելի ասել, որ մեր և մեր համակարգչի թիվ մեկ ահաբեկիչը` համակարգչային վիրուսներն են: Այսօր մարդկությանը հայտնի է մոտ 40.000 համակարգչային վիրուս:
Ի՞նչ է համակարգչային վիրուսը:
Ծրագիր է, որը կարող է ինքն իրեն պատճենել և տարածվել, որի հետևանքով վարակվում է համակարգիչն` առանց օգտագործողի թույլտվության կամ իմացության։ Քանզի համակարգիչը, համացանցը, համացանցային վիրուսները ու ամենն ինչը, ինչ կապ ունի համակարգչի հետ մեզ այնքան էլ ծանոթ չեն, ուստի հաճախ էլ կարող ենք զոհի կարգավիճակում հայտնվել համացանցում «զբոսնելիս»: Քանզի հնարավոր չէ «սպանել» բոլոր վիրուսներին, ուստի պետք է զգույշ լինել նրանցից, քանզի ամենաանհավանական ձևով նրանք ներխուժում են մեր համակարգիչ ու սկսում վնասել այն: Պարզվում է վիրուսները ևս կարող են լինել չար ու բարի:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բարի վիրուսները միայն կարող են մի շարք փոփոխություններ կատարեն` օրինակ կախվում է մեր համակարգիչը, ֆունկցիաներ են փոփոխվում, դանդաղեցնում են մեր համակարգչի աշխատանքը և այլն: Եթե վնասվում են տվյալները պարբերաբար, սակայն չի ունենում ծանր հետևանքներ, ապա վիրուսը վտանգավոր է, իսկ եթե վնասվում է կոշտ սկավառակը, ապա շատ վտանգավոր է մեզ հանդիպած վիրուսը: Պարզվում է, որ եղել են դեպքեր, երբ զանգվածային կերպով ոչնչացվել են համկարգիչները, օրինակ` 1998-1999 թվականերին աշխարհը ցնցվեց մի շարք վիրուսների կործանիչ հարվածներից, որի հետևանքով զոհվեցին շուրջ 5 միլիոն համակարգիչներ ողջ աշխահում: Սա շատ ցավալի կուրուստ էր, սակայն մասնագետները սկսեցին ավելի զգոն լինել ու ստեղծել էլ ավելի օգտկար «հակաթույներ»:
Մեր շատ սիրելի Ֆեյսբուքում ևս վիրուսներն են վխտում: Ամեն քայլափոխի, ամեն մի լինկի ներքո մի վիրուս կա թաքնված, պետք է շատ զգույշ լինես, որպեսզի խուսփես նրանցից: Այս հարցում մենք խորհրդատու ունենք: Ֆեյսբուքյան ֆիրուսների մասին իր գիտելիքներով մեզ հետ կիսվեց նաև ՀայՀոսթի համահիմնադիր Սամվել Կիրակոսյանը.
1.Ամեն պատահած լինկի չսեղմել, իսկ սեղմելուց հետո փոխել գաղտնաբառը:
1.Ամեն պատահած լինկի չսեղմել, իսկ սեղմելուց հետո փոխել գաղտնաբառը:
2.Հատկապես կասկածելի վերնագրերով ու հասցեներով լինկեր չբացել:
3.Զգույշ մնալ կարճացված լինկերից` fb.me, bit.ly, որովհետև ինչ ասես կարող է պարունակել այն:
4.Ֆեյսբուքում աշխատեք քիչ ,,պրիլաժենյաների" allow տալ, մենակ` ամենավստահելիներին:
5.Պետք է զգույշ լինել, քանզի դու ,,ափփի’’ հեղինակին վստահում ես քո ֆեյսբուքի բոլոր տվյալները:
Շատ կարևոր է նաև քո համակարգչի հակավիրուսային ծրագիրը, այն ամեն մի սեղմում անելիս, ստուգի արդյոք այն անվտանգ է, թե` ոչ»:
Հ.Գ. Շատ հաճախ այդ վիրուսներին ստեղծողներն ուղղակի արկածախնդիրների են նմանվում, բայց … նրանք սպանում են մեր սիրելի համակարգիչներին: Զգոն եղեք ու պաշտպանեք Ձեր համկարգիչը թշնամիներից:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
0 коммент.:
Отправить комментарий