- Ամեն շենքում միշտ կա մի հարևան,որը ունի "կաբլուկով" կոշիկ ու ամեն անգամ աստիճաններով բարձրանալիս սարսափելի կտկտոցով է քայլում :Ուզում ես սպանել նրան,բայց ավա~ղ չես կարող:
- Ամեն դասարանում կա մեկ աշակերտ,որ ամեն օր բուլկի է առնում,նույն այդ դասարանում կա մեկը,ով բուլկու "վրա" աչք է դնում և կա ևս մեկը,ում մոտ հաջողվում է բուլկու կեսը "թռցնել"
- Ամեն ընկերական շրջապատում կա մեկը,որ ասում է. "Ես աբսալյուտնի սլուխ ունեմ" բայց իրականում նույնիսկ գաղափար չունի,թե դա որն է:
- Լևոն Տեր-Պետրոսյանի միտինգներին բացի "մինիմայզ" արած տատիկներից միշտ,չգիտես ինչու,լինում են բեղավոր ձյաձյաներ,որոնք շատ լուրջ դեմքով նայում են դեպի "պայծառ ապագա"
- Ցանկացած հեռախոսի մեջ կա կամ Վիվասելի կամ Բիլայնի քարտուղարից կամ էլ Օրանժի էն "Պռոմո"-ից նամակ
- Ամեն գրքում կա մի էջ,որի վրա ժամանակին հաց են կերել
- Ամեն տան մեջ կա մի երեխա,որ միշտ խանութ գնալուց հետո մանրը իր մոտ է պահում
- Ամեն հեռախոսի մեջ մի հատ մակարդակով երգ կա,որը մինչև վերջ չեն լսել:Դե "նա վսյակի" էլի,մարդ ես:
- Ամեն մարդ ունի սովորություն.հենց ուրիշի հեռախոսն ընկնում է ձեռքդ,անպայման մտնում են հաղորդագրությունների բաժինն ու...Կոդ է դրած: Հայավարի "լոմկա"
- Ամեն մեկի տանը կրիզիս կա
- Ամեն աղջկական շրջապատում կա բանՁիկ "աբադոկ" դնող ու էն փոքր Լուիս Վիտոնի հայկական Ֆիրդուսնոցի պադՁելկա "սումՇկա" բռնող թիթիզ աղջիկ:
- Համարյա բոլոր աղջիկներն ունեն շուրթերն ուռացրած նկար,նույնիսկ ես ունեմ :
- Ամեն մարդու Ֆեյսբուքյան փրոֆայլի նկարներում միշտ կա Գուգլում որոնած և գտած ինչ-որ "խորը" նկար:Տակն էլ ոչ պակաս խորհրդավոր մեկնաբանությամբ
- Ամեն տան մեջ միշտ կորած "տապչկա" կա
- Ցանկացած մարդու դարակում կա մի հատ ծակ "նասկի" ու սատանան գիտի,թե ինչու էդ "նասկին" դեն չեն նետում:
- Ամեն հագուստի խանութում կա մի աշխատող,ով լուսնոտի նման ետևիցդ է գալիս ու կես վայրկյանը մեկ կրկնում. "Կարող եմ Ձեզ օգնել" ... Քիր ջան կթողես շոր նայեմ,վը~շ :\\
- Ամեն երթուղային տաքսու ( "մարշուԴնի" ) մեջ կա մի կին,ով ամեն անգամ,երբ վարորդն արգելակում է, գնում-գալիս,կպնում է պատերին,վերջում էլ վրադ է ընկնում:
- Ամեն աղջիկ "ճիշտը ջոԳող" եղբայր ունի ,որը երբ տեսնի էդ քրոջը հարցնում է."Մեռռռռննեեեմ քեզ, հո քեզ բան ասող չկա? Որ ասող լինի ասա սաղին կկռտեմ"
- Ցանկացած տանը կա "զուբաչիստկա" ,որը ոչ մեկ չի օգտագործում:
- Ամեն տան դարակում կա մի գիրք,որ տնեցիք ասում են. "Լավն ա ,կարդա,անպայման կարդա" բայց դու էդպես էլ էդ գիրքը չես կարդում:
- Ամեն մարդու մահճակալի տակ կա գնդակ, գիրք,գրիչ կամ գոնե` սարդ
- Ցանկացած տուն իր սեփական զուգարանի բնակիչ,գիշերն աշխուժացող տառական ունի:
- Ամեն մարդու փրոֆայլի նկարների մեջ կա մի նկար,որտեղ նա անբնական սիրուն է ու անպայման,հետո,մնացած նկարները նայելիս,գտնում ես մի այնպիսի վախենալու նկար,որ աշխարհից հիասթափվում ես:
- Ցանկացած տղա փողոցում ինչ-որ բարետես արտաքինով տղա տեսնելուց պետք է մեկնաբանի." Արա ով ա սիրուն?էսի? գոմիկ ա !! "
- Ամեն անգամ,երբ քեզ շտապ ինչ-որ բան է պետք գրել, տան գրիչները վերանում են:
- Ցանկացած տան մեջ,որտեղի վերանորոգումը հին է, միջանցքում պատի վրա անպայման ինչ-որ մեկի հեռախոսահամարը կա գրած:
- "Հեռախոսիս մեջ փող չկա,բաժանորդ կուղարկեմ,կզանգես"
- Ամեն տեղ կա մեկը,ով էն "Կարգին սերիալի" միջի եսիմում նման փողոցում ընկերներին տեսնելից ասում է " պՌՌՌռռռիվեեեետ" ու չգիտես ինչու,դա համարվում է շատ հումորային ու շատ օրիգինալ:
- Աշխարհում չի ծնվել էդպիսի աղջիկ,ով զգեստապահարանը բացի ու միանգամից հասկանա,թե այսօր ինչ է հագնելու: Զգեստապահարանում միշտ հագնելու շոր չկա:
- Ամեն տան մեջ թերթից սարքած "ճանճասպանիչ" կա
- Ոչ մի տաքսիստ մանր չունի
- Ամեն շրջապատում կա մեկը,որ ընդամենը կիթառից 2-3 ակորդ գիտի,բայց միշտ կիթառով է գալիս-գնում:
- ամեն աղջկա "մանիկյուռների" մեջ կա մեկը,որի մեջ ացետոն են լցրել,որ "քսվի"
- Չկա տենց "Ռեալ Մադրիդի" երկրպագու,որ "Բարսելոնային" անուն "չկպցնի" : Բայց դե մենք հո գիտենք, Բարսելոնա:
- Ամառվա այս շոգին չկա այնպիսի մի հայ,ով չունենա շոգին վերաբերվող "ստատուս"
- Բա էն որ հեռուստացույցի "պուլտ" ը անհետանում է....
Բնականաբար " ամեն" կամ "բոլոր" ասվածը հարաբերական է:Կան բացառություններ: Սակայն այսպիսի դեպքեր շատերիս հետ են պատահում: Իսկ ձեզ սրանցից որոնք են սրտամոտ?
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
2 коммент.:
barev axper jan karanq 100x100 bannernerov poxankavenq hayportal.blogspot.com
Barev David jan, poxvenq
Отправить комментарий