4 мар. 2012 г.

ՆՐԱՆՔ ԱՄԵՆՈՒՐ ԵՆ !

  • Ամեն շենքում միշտ կա մի հարևան,որը  ունի "կաբլուկով" կոշիկ ու ամեն անգամ աստիճաններով բարձրանալիս սարսափելի կտկտոցով է քայլում :Ուզում ես  սպանել նրան,բայց ավա~ղ չես կարող:
  • Ամեն դասարանում կա մեկ աշակերտ,որ ամեն օր բուլկի է առնում,նույն այդ դասարանում կա մեկը,ով բուլկու "վրա" աչք է դնում և կա ևս մեկը,ում մոտ հաջողվում է բուլկու կեսը "թռցնել"
  • Ամեն ընկերական շրջապատում կա մեկը,որ ասում է. "Ես աբսալյուտնի սլուխ ունեմ" բայց իրականում նույնիսկ գաղափար չունի,թե դա որն է:
  • Լևոն Տեր-Պետրոսյանի միտինգներին բացի "մինիմայզ" արած տատիկներից միշտ,չգիտես ինչու,լինում են բեղավոր ձյաձյաներ,որոնք շատ լուրջ դեմքով  նայում են դեպի "պայծառ ապագա"
  • Ցանկացած հեռախոսի մեջ կա կամ Վիվասելի  կամ Բիլայնի քարտուղարից կամ էլ Օրանժի էն "Պռոմո"-ից նամակ
  • Ամեն գրքում կա մի էջ,որի վրա ժամանակին հաց են կերել
  • Ամեն տան մեջ կա մի երեխա,որ միշտ խանութ գնալուց հետո  մանրը իր մոտ է պահում
  • Ամեն հեռախոսի մեջ մի հատ մակարդակով երգ կա,որը մինչև վերջ չեն լսել:Դե "նա վսյակի" էլի,մարդ ես:
  • Ամեն մարդ ունի սովորություն.հենց ուրիշի հեռախոսն ընկնում է ձեռքդ,անպայման մտնում են հաղորդագրությունների բաժինն ու...Կոդ է դրած: Հայավարի "լոմկա"
  • Ամեն մեկի տանը կրիզիս կա
  • Ամեն աղջկական շրջապատում կա բանՁիկ  "աբադոկ" դնող ու էն փոքր Լուիս Վիտոնի հայկական Ֆիրդուսնոցի պադՁելկա "սումՇկա" բռնող թիթիզ աղջիկ:
  • Համարյա բոլոր աղջիկներն ունեն շուրթերն ուռացրած նկար,նույնիսկ ես ունեմ :
  • Ամեն մարդու Ֆեյսբուքյան փրոֆայլի նկարներում միշտ կա Գուգլում որոնած և գտած ինչ-որ "խորը" նկար:Տակն էլ ոչ պակաս  խորհրդավոր մեկնաբանությամբ
  • Ամեն տան մեջ  միշտ կորած "տապչկա" կա
  • Ցանկացած մարդու դարակում կա մի հատ ծակ "նասկի"  ու սատանան գիտի,թե ինչու էդ  "նասկին" դեն չեն նետում:
  • Ամեն հագուստի խանութում կա մի աշխատող,ով  լուսնոտի նման ետևիցդ է գալիս ու կես վայրկյանը մեկ կրկնում. "Կարող եմ Ձեզ օգնել" ... Քիր ջան կթողես շոր նայեմ,վը~շ :\\
  • Ամեն երթուղային տաքսու  ( "մարշուԴնի" )   մեջ կա մի կին,ով ամեն անգամ,երբ վարորդն արգելակում է, գնում-գալիս,կպնում է պատերին,վերջում էլ վրադ է ընկնում:
  • Ամեն  աղջիկ "ճիշտը ջոԳող" եղբայր ունի  ,որը երբ տեսնի էդ քրոջը հարցնում է."Մեռռռռննեեեմ քեզ, հո քեզ բան ասող չկա? Որ ասող լինի ասա սաղին կկռտեմ"
  • Ցանկացած տանը կա "զուբաչիստկա" ,որը ոչ մեկ չի օգտագործում:
  • Ամեն տան դարակում կա մի գիրք,որ տնեցիք ասում են. "Լավն ա ,կարդա,անպայման կարդա" բայց դու էդպես էլ էդ գիրքը չես կարդում:
  • Ամեն մարդու  մահճակալի տակ կա գնդակ, գիրք,գրիչ կամ գոնե` սարդ
  • Ցանկացած տուն իր սեփական  զուգարանի բնակիչ,գիշերն աշխուժացող տառական ունի:
  • Ամեն մարդու փրոֆայլի նկարների մեջ կա մի նկար,որտեղ նա անբնական սիրուն է ու անպայման,հետո,մնացած նկարները նայելիս,գտնում ես  մի այնպիսի վախենալու նկար,որ աշխարհից հիասթափվում ես:
  • Ցանկացած տղա փողոցում ինչ-որ բարետես արտաքինով տղա տեսնելուց պետք է մեկնաբանի." Արա ով ա սիրուն?էսի? գոմիկ ա !! "
  • Ամեն անգամ,երբ քեզ շտապ ինչ-որ բան է պետք գրել, տան գրիչները  վերանում են:
  • Ցանկացած տան մեջ,որտեղի վերանորոգումը հին է, միջանցքում պատի վրա անպայման ինչ-որ մեկի հեռախոսահամարը կա գրած:
  • "Հեռախոսիս մեջ փող չկա,բաժանորդ կուղարկեմ,կզանգես"
  • Ամեն տեղ կա մեկը,ով էն "Կարգին սերիալի" միջի եսիմում  նման փողոցում ընկերներին տեսնելից ասում է " պՌՌՌռռռիվեեեետ" ու չգիտես ինչու,դա համարվում է շատ հումորային ու շատ օրիգինալ:
  • Աշխարհում չի ծնվել էդպիսի աղջիկ,ով զգեստապահարանը բացի ու միանգամից հասկանա,թե այսօր ինչ է հագնելու: Զգեստապահարանում միշտ հագնելու շոր չկա:
  • Ամեն տան մեջ թերթից սարքած "ճանճասպանիչ" կա
  • Ոչ մի տաքսիստ մանր չունի
  • Ամեն շրջապատում կա մեկը,որ ընդամենը կիթառից 2-3 ակորդ գիտի,բայց միշտ կիթառով է գալիս-գնում:
  • ամեն աղջկա "մանիկյուռների" մեջ կա մեկը,որի մեջ  ացետոն են լցրել,որ "քսվի"
  • Չկա տենց "Ռեալ Մադրիդի" երկրպագու,որ "Բարսելոնային" անուն "չկպցնի"  : Բայց դե մենք հո գիտենք, Բարսելոնա:
  • Ամառվա այս շոգին չկա այնպիսի մի հայ,ով չունենա շոգին վերաբերվող "ստատուս"
  • Բա էն որ  հեռուստացույցի "պուլտ" ը  անհետանում է.... 
Բնականաբար " ամեն" կամ  "բոլոր" ասվածը հարաբերական է:Կան բացառություններ: Սակայն այսպիսի դեպքեր շատերիս հետ են պատահում: Իսկ ձեզ սրանցից որոնք են սրտամոտ
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ` 

2 коммент.:

Анонимный комментирует...

barev axper jan karanq 100x100 bannernerov poxankavenq hayportal.blogspot.com

Unknown комментирует...

Barev David jan, poxvenq

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews