4 мар. 2012 г.

ՎԱՄՊԻՐՆԵՐ, ՄԻՖ ԹԵ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ?


Վամպիրների մասին այսօր շատ են կինոնկարները: Իհարկե մեք միայն կինոնկարներում ներկայացվող կերպարների հետ ենք ասոցացնում վամպիրներին: Նրանք գործում են զգուշորեն, ակնթարթորեն և շատ վարպետորեն: Վանպիրները հենց չար ուժերն են. նրանց նպատակն է կենդանի մահկանացուներին անկենդան դարձնել:
Վամպիրների պատկերները ու նրանց մասին լեգենդներն ու պատմությունները ձգում են հատկապես գոթական ոճի սիրահարներին: Որոշ դեպքերում էլ վամպիրներին ասոցացնում են ռոք երաժշտության հետ, համարելով, որ ռոքը սատանայական երաժշտություն է: 
Ռոք երաժիշտներն իրենց բեմական կերպարներն ընտրում են սարսափազդու չարքերի նմանությամբ: Հիմնական սա բնորոշ է մետալիկային, օրինակ` Լորդի խմբին:
Մարդկանց պատկերացմամբ վամպիրներն այնպիսի արարածներ են, որոնց մաշկը չի ընդունում արևի ճառագայթները, նրանց ատամները նման են ժանիքների, եղունգեները կարծես կենդանու ճանկեր լինեն, իսկ սխտորը վերջիններիս մոտ մահացու ալերգիա է առաջացնում: Վամպիրների մշտական կացարանը դժողխքն է, բայց երբեմն դժոխքի դռները բացվում են և նրանք գալիս են մարդկանց իրենց հետ տանելու: Թափառող վամպիրների ու գիշերային հրեշների մասին բազմաթիվ լեգենդներ են հյուսվել տարբեր ազգերի մոտ: Նույնիսկ մարդիկ վամպիրի կերպարանք ընդունելով ահ ու սարսափ են տարածել, այդպիսի օրինակ է Բելֆեգորը: Որը Փարիզյան հասարակության սարսափն էր, որին ոչ ոք չեր ճանաչում: Հիմնականում լեգենդներում վամպիրները ներկայցվում են, որպես անհոգի հրեշներ: Ըստ առասպելներից մեկի վամպիրները դուրս են գալիս գերեզմանից միայն այն դեպքում , երբ գերաեզմանի վրա ցորենի հատիկներ լցվեն: Վամպիրն սկսում է հաշվել ցորենի հատիկներն այնքան, մինչև դիմավորի լուսաբացը:
Ժամանակի ընթացքում վամիպիրները կերպարանափոխվել են: Այսօրվա վամպիրները գեղեցիկ են, գրավիչ, օժտված արտասովոր յուրահատկություններով: Նրանք միայն չար չեն, կան նաև բարի վամպիրներ: Քրիստոնեության շատ ներկայացուցիչներ վամպիրներին համարում են սատանա կամ սատանայի համախոհներ, ու միաժամանակ նշում, որ նրանք վախենում են Աստծո առաջ հայտնվելուց: “Մթության զավակներ”-ի իրական լինելու մասին  կարծիքները շատ էին հատկապես մինչև 20-րդ դարի կեսերը, մինչև բրիտանացի գիտնական Լի Իլլիասը ներկայացրեց իր հետազոտության արդյունքները: Ըստ նրա վամպիրները պարզապես գենետիկական խանգարման զոհ են: Ըստ որոշ վիճակագրական տվյալների վամպիր կարող է լինի 200 հազար մարդուց միայն մեկը: Այն արտահայտվում է հետևյալ կերպ. օրգանիզմը չի արտադրում արյան կարմիր գնդիկներ` էրիտրոցիտներ, առաջանում է թթվածնի անբավարարություն և արյան մեջ առաջանում է երկաթի բացակայություն: Արդյունքում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ քայքայվում է օրգանիզմում հեմոգլոբինը: Այլ կերպ ասած մարդկանց մոտ առաջանում է արևային ալերգիա, մեծ վերքեր, տձևանում են ոսկորները, քիթը, ականջները: Իսկ սարսափելի ցավերն էլ հոգեկան խանգարման պատճառ են դառնում:
Փաստորենը վամիպիրները սովորական մարդիկ են, ովքեր առողջական պրոբլեմներ ունեն, ալերգիա արևից, այդ պատճառով էլ հեռանում են հասարակությունից և ինքնուրույն կենսակերպ ընտրում: Կարծում եմ մարդիկ պետք է նրանց աջակցեն, օգնեն հաղթահարել հիվանդության արգելքները, այդ պարագայում մարդկությունից նեղացած վամպիրները չեն փորձի վրեժխնդիր լինել, այլ պարզապես այլևս վամպիրներ չեն լինի:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

0 коммент.:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews