Վերջին տարիների գլխավոր վամպիր-ը` Յան Սոմերհալդերը, նկարահանվել է Դիմա Բիլանի նոր տեսահոլովակում: Բիլանն անձամբ է հրավիրել Ռուսաստանում մեծ հեղինակություն վայելող Յանին` իր նոր տեսահոլովակում նկարահանվելու համար:Նկարահանումները տեղի են ունեցել Լոս-Անջելեսում` բաց երկնքի տակ: Տեսահոլովակի սցենարը դեռևս խիստ գաղտնի է պահվում, սակայն հայտնի է, որ Սոմերհալդերն անձամբ է այն խմբագրել, գրում է novostey.com-ը:
-Դերասանին սկզբում մի քանի դրվագ դուր չեկավ,- պատմել է տեսահոլովակի ռեժիսորի օգնական Մարիան. «Դիմայի համար այդ դրվագներն այնքան էլ սկզբունքային չէին, այդ պատճառով էլ մենք հեշտությամբ ընդառաջեցինք և արեցինք այնպես, ինչպես ուզում էր Յանը>:
Նոր տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա Դիմա Բիլանի առաջիկա մենահամերգի ժամանակ: Ինչպես կարծում է երգչի գլխավոր պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան, այս անգամ նրանք իսկական «ռումբ են նկարել, որը հեղաշրջում կանի ռուսական շոու բիզնեսում:
0 коммент.:
Отправить комментарий