«Շոփինգամոլների» համար դրախտավայր են Լոնդոնը, Մադրիդն ու Բարսելոնան, պարզել է The Economist ամսագիրը` ուսումնասիրելով եվրոպական քաղաքները:
Ամսագրի փորձագետները գնահատել են 33 եվրոպական քաղաքների գործնական կլիման, գները, ենթակառուցվածքները, հասարակական տրանսպորտը, եղանակը և մշակութային յուրահատկությունները:
67.3 բալանոց միջին ցուցանիշով առաջին տեղում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը: Լոնդոնն ամենաբարձր բալերը ստացել է շոփինգի վայրերի բազմազանության ու քանակի ցուցանիշով` 100-ից 80.6 բալ: Բացի այդ, որքան էլ տարօրինակ թվա, հետազոտողների կարծիքով` խանութներով զբոսնելուն նպաստում է նաև Լոնդոնի եղանակը` 77.6 բալ: Լավ ցուցանիշներ են գրանցվել քաղաքի հյուրանոցների և տրանսպորտի (72.2), սակայն ցածր ցուցանիշներ` խանութների հասանելիության ( 55), և դրանց հարմարությունների առումով (51.4):
Երկրորդ և երրորդ տեղերը կիսել են Մադրիդն ու Բարսելոնան` 67.1 բալ միջին ցուցանիշով: Բացի հարմարություններից, որոնք Լոնդոնի ցուցանիշից մի քանի բալով են առաջ անցնում, իսպանական քաղաքները ցույց են տվել գրեթե նույնանման ցուցանիշներ թե հասարակական տրանսպորտի ու հյուրանոցների (66-67), թե կլիմայի ու մշակույթի (77-78): Միակ ոլորտը, որտեղ Մադրիդը զգալիորեն առաջ է անցել կատալոնական մայրաքաղաքից, խանութների բազմազանության ու քանակի տարբերությունն է` 69.3-ը 61.2-ի դիմաց, իսկ Բարսելոնան էլ պակաս բալերը լրացրել է շոփինգ-կենտրոնների հասանելիության ցուցանիշներով:
Իսպանացիներին հաջորդում է Փարիզը` 65.5 բալ միջին ցուցանիշով, այնուհետև Հռոմը (62.2): Լավագույն տասնյակում են հաջորդաբար Բեռլինը (62.3), Լիսաբոնը(61.6), Ամստերդամը (61.3), Պրահան (59.7) և Բուդապեշտը (59.6): Ընդգծենք, որ այս քաղաքներում բոլոր չափանիշերի առումով ցուցանիշները գտնվում են միջինում նույն մակարդակի վրա, և, միևնույն ժամանակ, այս քաղաքները գրանցել են մշակույթի ու կլիմայի ամենաբարձր ցուցանիշները:
Շոփինգի հասանելիության առումով բարձր ցուցանիշներ են գրանցել նաև Բուդապեշտը, Բելգրադը, Օսլոն և Ժնևը:
0 коммент.:
Отправить комментарий