12 мар. 2012 г.

Սիրո խոստովանություն


Je t'aime

Ինչպե՞ս խոստովանություն անել: Ո՞րն է սիրո խոստովանության լավագույն տարբերակը: Ինչպե՞ս ճիշտ արտահայտենք մեր ամենանվիրական զգացմունքները: Սա այն է, ինչ ցանկանում են իմանալ գրեթե բոլորը: Եղանակները կարծես շատ են, դրանով պայմանավորված դժվարանում ես ընտրել ամենաօպտիմալը և ճշգրիտը: Իսկ սիրահարված ժամանակ սիրտդ դառնում է ամենամեծ խոչնդոտը, որը քեզ սենտիմենտալ է դարձնում և զրկում տրամաբանված գործելուց:

Երիտասարդների մեծ մասը խոստովանության` ռեալ, դեմ-դիմաց զրույցի կողմնակից են: Իսկ աղջիկները, միևնույն ժամանակ, չգիտեն, թե խոստովանության որ ձևն են հավանում և ինչպիսի խոստովանություն կցանկանային (Իսկ ժամանակն աշխատում է ի վնաս նրանց... հարևանի աղջիկներն արդեն վաղուց ամուսնացել են, իսկ ի՞նքը ... Բա՞ որ ասեն տուն մնացած ա): Մի շտապե՛ք, կատարե՛ք ճիշտ ընտրություն: Կա՞ արդյոք փրկություն: Ախր ամեն ինչ անբնական ու անբացատրելի է:
"Վարդը բերանիս ծնկի իջած ասե՞մ` սիրում եմ: Ա՜խ, չէ վարդի փշերը կխանգարեն: Իսկ եթե ՍՄՍ ուղարկե՞մ: Հմմ... լավ միտք ա... Չէ՛, չէ՞ որ չեմ տեսնի իմ սիրելիի խանդավառ դեմքի արտահայտությունը: Զատօ առա՛նց պռոբլեմ ա":
Արդյունքում որոշում ես, որ դա պետք է լինի  հանպատրաստից և սկսում ես երազանքով սպասել այդ պահին, երբ թվում է, եթե մերժվես այլևս ի զորու չես լինելու ապրել: Կարոտով ես երազում այդ չապրած պահը, երբ քեզ վերևից են կարծես նայելու, կարծես դատարանում ես լինելու, պետք է արդարանաս..., որ սիրում ես:
Սակայն երկար երազկոտ մտածմունքներից հետո, նստած մաշված թախտին, հասկանում ես, որ երազելով ոչինչի չես կարող հասնել, եթե ինքդ չսկսես գործել, ոչ ոք չի անի քո փոխարեն...Հանկարծ անառիթ, հուսահատ մի զրույցի ժամանակ անկախ քեզնից սկսում ես մտածել` արդյոք նա պետք է քեզ: Ինչու՞ այսպես ստացվեց: Եվ մի քանի հռետորական այլ հարցադրումներ և նոր ոգևորությամբ քայլում ես դեպի նախկին զվարթ ու երջանիկ կյանքը վերագտնելու ճանապարհով:
Մի բան հստակ է` "սիրահարվածություն"-ը ծանր աշխատանք է:

Այսպիսի եզրահանգման գալով, որոշում ենք վերջին անգամ փորձել. մեկ էլ տեսար ստացվեց:

Վերջին հուսահա՜տ մի նետում...
Առավել հաճախ այս վերջին հույսի "նետում"-ն էլ կարևորվում է մեր կյանքում, և հենց այդ պահին էլ ունենում ենք առանձնահատկության մի յուրահատուկ զգացում` մի ինչ-որ անհամատեղելի բան Էֆորիայի հետ, որ հիշվում է ողջ կյանքի ընթացքում:
Նա ասում է "ԱՅՈ", և դու յոթերորդ երկնքում ես...
Հետո անվերջանալի ՍՄՍներ` ազատ և անազատ ժամանակ երջանկություն են առաքում, դա մի անբացատրելի ուրախություն է, երանություն, նիրվանա...
Դա այն է, երբ նրա նկարը քո սենյակում ամենուր է, մի դեպք է, երբ սոցիլական ցանցերում ամենից առաջ կարդում ես նրա հաղորդագրությունը...
Ֆոտոխցիկն է` լցված երջանիկ կադրերով, որոնք մի անուն ունեն` " ԵՍ ու ԴՈՒ"...
Եվ վերջում եզրակացություն. մի՛ նստիր թախտին, սպաիր բախտին... Փնտրի՛ր, գտի՛ր, երջանիկ եղի՛ր...

0 коммент.:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews