4 мар. 2012 г.

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ ALEXA-Ի ՄԱՍԻՆ?


Alexa-ն դա մի կայք է, որը հաշվում է համաշխարհային ինտերնետ ցանցում գտնվող բոլոր կայքերի վիճակագրությունները ըստ այցելությունների քանակի և ներկայացնում դրանք ըստ համապատասխան երկրների: Այդ տվյալները հավաքվում են շնորհիվ ինտերնետային դիտարկչիAlexa Toolbar ավելացումների:  Օրինակ Alexa-ի շնորհիվ դուք կարող եք տեսնել, թե Ձեր կայքը Հայաստանում այցելվող կայքերի մեջ որ հորիզոնականն է զբաղեցնում: 
Alexa Toolbar-ը համապատասխան դիտարկչի համար կարող եք ներբեռնել այստեղից: Այնուհետև այցելելով ցանկացած կայք, Alexa-ի ավելացումի վրա կտեսնեք, թե այդ կայքը աշխարհի բոլոր կայքերի մեջ որ հորիզոնականն է զբաղեցնում, ինչպես նաև կարող եք տեսնել, թե տվյալ երկրում որ հորիզոնականում է գտնվում տվյալ կայքը:




2 մակարդակով որոշ կայքերի դեպքում Alexa-ն բերում է գլխավոր դոմեյնի վարկանիշը: Օրինակ example.ucoz.ru կայքի դեպքում կհաշվի ոչ թե տվյալ կայքի վարկանիշը, այլ ucoz.ru կայքինը: 
Alexa գործիքի միջոցով գուգլում որոնելիս ցույց է տրվում նաև, թե որ կայքի վարկանիշն է ավելի բարձր:

Ներքևում նշված դաշտում գրեք ցանկացած կայք և կտեսնեք այդ կայքի վարկանիշը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:


 

Ներկայացնում եմ նաև տվյալ պահի դրությամբ Հայաստանում ամենաշատ այցելվող 10 լավագույն կայքերը ըստ Alexa-ի՝

1.  google.com
2.  facebook.com
3.  youtube.com
4.  google.am
5.  odnoklasniki.ru
6.  mail.ru
7.  yahoo.com
8.  google.ru
9.  wikipedia.org
10. news.am
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

0 коммент.:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews