3 мар. 2012 г.

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՉԻՆԱԿԱՆ ՊԱՐՍՊԻ ԱՄՐՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ


Չինացի գիտնականները պարզել են Չինական պարսպի ամրության և «երկարակեցության» գաղտնիքը։ Քիմիկոսները պարզել են, որ կառույցի քարե սալիկներն ամրացնող լուծույթի բաղադրության մեջ ներառված է եղել բրնձի մածուցիկ շիլա։
Չժեցզյան շրջանի համալսարանի պրոֆեսորի խոսքով՝ մոտ 600 տարի առաջ Չինական պարիսպը կառուցող բանվորները սալիկներն ամրացնող լուծույթը պատրաստել են եփած բրնձից և թույլ կիրից. այդ ժամանակ բրնձի շիլայի օգտագործումը բավական առաջադեմ և նորարար քայլ էր։
«Լուծույթի գաղտնիքը օրգանական և անօրգանական նյութերի հատուկ համադրման մեջ է, որի արդյունքում ստացվում է բարձր մեխանիկական ամրությամբ օժտված մի նյութ»,- պարզաբանել է գիտնականը. հողի այն հատվածներում, որտեղ այդ լուծույթից մեկ-երկու կաթիլ է թափվել, մինչև հիմա բույս չի աճում։
Հետաքրքրական է, որ բրնձի այն տեսակը, որից ամուր սոսինձն էր պատրաստվում, բանվորներն օգտագործել են նաև սննդի մեջ։
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`  

ՀԱՅԱՍՏԱՆ


Այժմյան Հայաստանը վարչականորեն բաժանվում է երկու հանրապետությունների` Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ):
ՀՀ բաժանվում է 11 միավորների` 10 վարչական մարզերի և մայրաքաղաք Երևանը, որը ստացավ վարչական մարզի իրավունք: Մակերեսով ամենամեծ մարզը Գեղարքունիքն է, ամենափոքրը` Արմավիրը: Բնակչության թվով առաջինը (չհաշված Երևանը) Լոռին, վերջինը՝ Վայոց Ձորը:
ՀՀ տարածքի ամենանեղ մասը մոտ 40կմ է, իսկ ամենալայն կենտրոնական մասը ավելի քան 200կմ: Տարածքի ամենամեծ ձգվածությունը 360կմ է, պետական սահմանի երկարությունը` 1400կմ:
Հայաստանին սահմանակցում են 4 պետություններ: Ամենաերկար սահմանը Ադրբեջանի հետ է, երկրորդը` Թուրքիայի, երրորդը` Վրաստանի, չորրորդը` Իրանի:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`  

Աշխատանքի ընթացքում քնելն առողջարար է

Այն մարդիկ, ովքեր ժամանակ են գտնում ճաշից հետո մեկ ժամ քնելու, ավելի պակաս հավանականությամբ են սիրտ-անոթային համակարգի հետ խնդիրներ ունենում: Այս մասին ասվում է զեկույցում, որը հրապարակվել է «Վարքի բժշկության միջազգային ամսագրում» (International Journal of Behavioral Medicine):Երկարատև աշխատանքը, անընդհատ անհանգիստ վիճակը, հեռուստացույցի և համակարգչի առջև երկարատև նստելը բացասաբար են ազդում քնի վրա: Գիտնականների կարծիքով՝ դա կարող է հանգեցնել արյան բարձր ճնշման և սրտի հետ խնդիրների:Փենսիլվանիայի Ալեգհեյնի քոլեջի մասնագետները համապատասխան փորձաքննության միջոցով պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում ճաշից հետո քունը (առնվազն 45 րոպե) սիրտ-անոթային համակարգի վրա:Մասնագետներն ընտրել են 85 առողջ ուսանող և բաժանել են երկու մասի: Առաջին խումբը ցերեկը ճաշից հետո հնարավորություն է ունեցել մեկ ժամ հանգստանալու, իսկ մյուս խմբի ուսանողներին նման հնարավորություն չի տրվել: Ընթացքում ուսանողները ենթարկվել են հոգեբանական թեստերի, չափվել է նրանց արյան ճնշումը, լրացվել են համապատասխան անկետաներ:Արդյունքում պարզվել է, որ ցերեկային քունն ունի թարմացնող ազդեցություն: Չնայած բոլորի մոտ էլ հոգեբանական թեստերից հետո նկատվել է արյան ճնշման բարձրացում՝ նրանց մոտ, ով ցերեկը քնում էր, արյան ճնշումն արագ էր կարգավորվում, գրում է RBC-ն:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`  

2 мар. 2012 г.

Ռոմանտիկ ստատուսներ

<<Ես ոչինչ չեմ մոռացե՞լ>>, - հարցրեց աղջիկը`շրջվելով տղայից... <<Դու մոռացար մի քիչ էլ մնալ...>>,-տխրությամբ արտասանեց տղան...

Այս աշխարհում երկուսս ենք կույր`դու, որ չես տեսնում ինչքան շատ ես ինձ պետք, և ես,որ չեմ նկատում ոչ ոքի`բացի քեզանից:

Քնքուշ, անուշիկ, անմեղ, միշտ ժպիտով:Բայց այսպիսին է նա միայն այն ժամանակ, երբ նրա կողքից, քայլ առ քայլ`նրան գրկախառնված քայլում ես դու:

Աղջիկը մոտեցավ տղային, որ կանգնած էր բաց պատուհանի մոտ ու հարցրեց.
-Ինձ սիրու՞մ ես:
-Սիրու՛մ եմ, -պատասխանեց տղան:
-Իսկ կցատկե՞ս պատուհանից դուրս ինձ համար:
Տղան լուռ նայեց աղջկան, հետո բարձրացավ պատուհանագոգին և նայելով ներքև`ասաց.
-Հրի՛ր:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`  

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews