Այն մարդիկ, ովքեր ժամանակ են գտնում ճաշից հետո մեկ ժամ քնելու, ավելի պակաս հավանականությամբ են սիրտ-անոթային համակարգի հետ խնդիրներ ունենում: Այս մասին ասվում է զեկույցում, որը հրապարակվել է «Վարքի բժշկության միջազգային ամսագրում» (International Journal of
Behavioral Medicine):Երկարատև աշխատանքը, անընդհատ անհանգիստ վիճակը, հեռուստացույցի և համակարգչի առջև երկարատև նստելը բացասաբար են ազդում քնի վրա: Գիտնականների կարծիքով՝ դա կարող է հանգեցնել արյան բարձր ճնշման և սրտի հետ խնդիրների:Փենսիլվանիայի Ալեգհեյնի քոլեջի մասնագետները համապատասխան փորձաքննության միջոցով պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում ճաշից հետո քունը (առնվազն 45 րոպե) սիրտ-անոթային համակարգի վրա:Մասնագետներն ընտրել են 85 առողջ ուսանող և բաժանել են երկու մասի: Առաջին խումբը ցերեկը ճաշից հետո հնարավորություն է ունեցել մեկ ժամ հանգստանալու, իսկ մյուս խմբի ուսանողներին նման հնարավորություն չի տրվել: Ընթացքում ուսանողները ենթարկվել են հոգեբանական թեստերի, չափվել է նրանց արյան ճնշումը, լրացվել են համապատասխան անկետաներ:Արդյունքում պարզվել է, որ ցերեկային քունն ունի թարմացնող ազդեցություն: Չնայած բոլորի մոտ էլ հոգեբանական թեստերից հետո նկատվել է արյան ճնշման բարձրացում՝ նրանց մոտ, ով ցերեկը քնում էր, արյան ճնշումն արագ էր կարգավորվում, գրում է RBC-ն:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
0 коммент.:
Отправить комментарий