․․․Ղազախստանը խոշորագույն պետությունն է, որը ելք չունի դեպի օվկիանոս:
․․․Իրանի դրոշը պարունակում է ամենից շատ գրությունները: Այդ երկրի դրոշի վրա 22 անգամ կրկնվում է Ալլահ աքբար գրությունը:
․․․երկրագնդի ամենաբարձր լեռը գտնվում է Հավայան կղզիներում: Մաունա Կեա հրաբուխի ընդհանուր բարձրությունը կազմում է 10 040 մ, սակայն միայն
4245 մետրն է գտնվում ծովի մակարդակից բարձր:
․․․Ավստրալիայում, կենգուրուները երեք անգամ ավելի շատ են, քան մարդիկ:
․․․Նաուրուն ամենափոքր անկախ հանրապետությունն է երկրի վրա, ամենափոքր կղզային պետությունը, Եվրոպայից դուրս գտնվող ամենափոքր երկիրը և աշխարհի միակ հանրապետությունը, որը չունի պաշտոնական մայրաքաղաք:
․․․այսօրվա դրությամբ ամենաթանկ կղզին իսպանական Ֆերրադուրան է, որի գինը 39,7 միլլիոն դոլլար է` 6 հեկտարի համար:
․․․Մեծ Հայքի հեթանոսական գլխավոր կենտրոնը Աշտիշատ ավանն էր, որը գտնվում էր Տարոնում, Արածանի գետի ափին: Այստեղ էին հայոց յոթ բագինները` Արամազդին, Անահիտին, Միհրին, Նանեին, Աստղիկին, Տիրին, Վահագնին նվիրված զոհասեղանները:
․․․Հայաստանի հանրապետությունում գործող 1318 գրադարանների թիվը 1991-2005 թվականներին պակասել է 236-ով: 1991 թվականին գրքերի քանակը գրադարաններում եղել է 15 միլիոն 19 հազար, 2003-ին այն պակաս է եղել 2 միլիոն 437 հազարով, այսինքն` մնացել է 12 միլիոն 581
հազար: Ընթերցողների թիվը 1 միլիոն 80 հազարից հասել է 622 հազարի:
0 коммент.:
Отправить комментарий