4 мар. 2012 г.

Ինչ են աղանդները


Առիթից օգտվելով ասեմ, որ ես աղանդավոր չեմ,  Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ և այս նյութս բնավ միտված չէ մեր դարավոր հավատը քննադատելու, խոսքը այդ հավատի վրա բծեր քաշող անձանց մասին է` այդ թվում նաև մեր հոգևոևականների:
Որո՞նք են աղանդների առաջաղման պատճառները: Ի՞նչ է աղանդը: Ով է մեղավոր առաջացման համար: Եկեղեցին բիզնեսավարման օբյեկտ է, թե՞ մարդկանց հոգևոր պահանջմունքները բավարարող կառույց:

Այս և մի շարք հարցերի պատասխաններ շատերն են գտնել ցանկանում... Նաև ես:

"Աղանդ" բառը բացատրական բառարանում բառարանում մեկնաբանվում է ճշմարիտ ուղղուց շեղված կրոն:  
Սակայն բոլորն էլ իրենց համարում են ճշմարիտ. լյութերականների համար աղանդ կհամարվի առաքելականը, իսկ առքելականի համար լյութերականը:
Ո՞վ ասեց, որ Հայ առաքելական եկեղեցին է ճիշտ և ոչ ասենք մորմոնները: Այս հարցի բացատրությանն, իմ կարծիքով, օգնության է գալիս տնտեսագիտությունը: Հայաստանում հոգևոր պահանջմունքներ "վաճառելու" մենաշնորհը տրված է եկեղեցուն, և եկեղեցին դարերով ունեցաց մենաշնորհը չի ուզում ձեռքից կորցնել: Փոխանակ ժողովրդին աստվածաշունչ քարոզելուն զբաղված է առևտրովգոնե եկեղեցում առևտուր մի՜ արեք:

Սա դուր չեկավ Քրիստոսին Երուսաղեմի տաճարի պարագայում, ինչո՞ւ պետք է դուր գա հայկականի դեպքում: Այլևս հայոց եկեղեցին դարձել է մի կառույց, ում հետաքրքրում է արտասահմանցի հայ մեծահարուստների փողերը, և ամեն ինչ անում է մի քիչ նվիրատվության պոկելու համար:
Ներկայիս աղանդները հիմնականում ամերիկյան ծագում ունեն և պարզ նկատվում է, որ գաղափարախոսության հիմքում ընկած է կոսմոպոլիտիզմը: Այստեղ կարելի է ամերիկյան իշխանության աշխարհին տիրելու փորձերի հետքեր փնտրել, բայց միայն այդքանըԱստվածաշնչում քրիստոնյա հավատացյալների "պարտականություններից" մեկը մարդկանց քարոզելն է: Վստահ եմ, որ դա միայն ամեն կիրակի եկեղեցում երգեր երգելով չի, պետք է եկեղեցին գա դեպի անհատը և ոչ հակառակը: Իսկ այսօր եկեղեցու հոգևորականներից ոմանք թմարամոլ են, ստրիպ կլուբների մշտական այցելուներ: Դե արի ու մարդկանց ստիպի գնալ մի մարդու անցկացրած պատարագին, ով շնանանում է և կոչ անում չշնանալու:Հետևությունը միակն է եկեղեցին շեղվել է իր ճանապարհից, և ճշմարիտ ուղիով գնալու համար անհրաժեշտ է, որ ինքն իր ներսից բուժվի:

Եհովայի վկաներ կամ Դիտարանի ընկերակցություն կրոնական կազմակերպություն:

Այս կրոնի ներկայացուցիչներն առաջնորդվում են Աստծո պատգամով` մի սպանի՜ր, ձեռքդ զենք մի՜ առ, և որոշում են չծառայել հայոց բանակում: Կարծես հայոց բանակում չեն ծառայում նաև առաքելական եկեղեցու սպասավորները: Եվ դեռ խոսում ենք հավասարությունից ու արդարությունից:

4-րդ դարում հայոց Պապ թագավորը երկիրը հզորացնելու համար կրճատեց հոգևորականների թիվը, ունեցվածքը, ստիպեց ծառայել բանակում և ամուսնանալ: Հայ հոգևորական պատմիչներին սա դուր չեկավ ու հայոց խելացի ու հզոր թագավորին սկսեցին պախարակել, անգամ արվամոլ համարել:

5-րդ դարում առաքելական Մեսրոպ Մաշտոցը քարոզչություն էր անում Գողթն գավառում, իսկ ի՞նչ փոխվեց 21-րդ դարում: Կարծես ոչինչ. պետք է ամեն ինչ նույն կերպ շարունակվեր:

Փոխվեց մի բան` եկեղեցու և առհասարակ Քրիստոնեության գոյության անհրաժեշտությունը:
Քրիստոնեությունը չկարողացավ իրականացնել երկիրը դրախտ դարձնելու իր խոստումը, մարդիկ հեռացան սուտ խոստումներ տվող հոգևորականներից, և այս պայմաններում առաջացավ մի նոր քրիստոսի ու նոր կրոնական գաղափարախոսության անհրաժեշտություն:
Ինչպես Հեթանոսությունը իր տեղը զիջեց Քրիստոնեությանը, այնպես էլ քրիստոնեությունը կզիջի այն ուրիշին: Այս պայմաններում կարծես օդում կախված է մնում մարդկության ապագայի նկատմամ հավատի, մարդու գոյության իմաստ հիմնախնդիրները, որը լուծելու գործն ընկնում է փիլիսոփայության ուսերին:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

0 коммент.:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews