Թողեք ամանորյա լույսերը մինչև սեպտեմբեր:
Պատճենահանող սարքի (քսերոքսի ապարատի) կարգավորումները փոխեք` դարձնելով 200% ավելի փոքր, շատ մուգ և 98 օրինակ:
Ձեր շան անունը դրեք «շուն»:
Պնդեք, որ Ձեր մեքենայի ապակեմաքրիչները միշտ միացված լինեն` անկախ եղանակից` ասելով, որ այդպես դրանք «միշտ ֆորմի մեջ են»:
Մի քանի քայլ հետևեք մարդկանց մաքրող հեղուկ փչելով այն ամենի վրա, ինչին նրանք դիպչում են:
Սովորեք ֆաքսի և մոդեմի ձայներ հանել:
Մեքենայի ձայներ հանեք, երբ գեր մարդիկ դեպի հետ են շարժվում:
Սովորեք Մորզեի այբուբենը և Ձեր ընկերների հարցերին պատասխանեք «տըըըըն… տըն-տըն… տըըըըըըն… տըն» ձայներով:
Հեռուստացույցի կարգավորումները փոխեք այնպես, որ մարդիկ կանաչ երևան և պնդեք, որ այդպես Ձեզ դուր է գալիս:
Թմբկահարեք բոլոր հնարավոր մակերեսների վրա:Պատճենահանող սարքի (քսերոքսի ապարատի) կարգավորումները փոխեք` դարձնելով 200% ավելի փոքր, շատ մուգ և 98 օրինակ:
Ձեր շան անունը դրեք «շուն»:
Պնդեք, որ Ձեր մեքենայի ապակեմաքրիչները միշտ միացված լինեն` անկախ եղանակից` ասելով, որ այդպես դրանք «միշտ ֆորմի մեջ են»:
Մի քանի քայլ հետևեք մարդկանց մաքրող հեղուկ փչելով այն ամենի վրա, ինչին նրանք դիպչում են:
Սովորեք ֆաքսի և մոդեմի ձայներ հանել:
Մեքենայի ձայներ հանեք, երբ գեր մարդիկ դեպի հետ են շարժվում:
Սովորեք Մորզեի այբուբենը և Ձեր ընկերների հարցերին պատասխանեք «տըըըըն… տըն-տըն… տըըըըըըն… տըն» ձայներով:
Հեռուստացույցի կարգավորումները փոխեք այնպես, որ մարդիկ կանաչ երևան և պնդեք, որ այդպես Ձեզ դուր է գալիս:
Էջերը դակեք մեջտեղից (stapler-ի միջոցով):
Վիդեոնյութ պատրաստեք, որ բաղկացած է միայն հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ զգուշացումից:
Վեպերի անսպասելի ավարտը գրեք դրանց առաջին էջին:
Զարթուցիչը լարեք անկապ ժամերի համար:
Փոխեք ալիքները ամեն հաղորդման ավարտից 5 րոպե առաջ:
Ձեր բոլոր նախադասությունները սկսեք միևնույն ապուշ արտահայտությամբ, օրինակ` Օ, լա, լա…
ՄԻԱՅՆ ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ ԳՐԵՔ:
մի օգտագործեք ոչ մի կետադրական նշան դա նույնպես նյարդայնացնող է
Սրճարաններում հաշիվը փակեք մետաղադրամներով (կոպեկներով):
Ուրիշների քարտեզների վրա անկապ տեղերում գրեք X-գանձ:
Խաբեք ամենատարրական հարցերում, ինչպես օրինակ ամսաթիվը կամ ժամը:
Խոսեք միայն ռոբոտի ձայնով:
Երբ մարդիկ կարդում են, կանգնեք նրանց հետևում և ցածրաձայն կարդացողի ձայներ հանեք:
Հարցրեք, թե Ձեր զրուցակիցները ինչ սեռի են, հատկապես եթե հարցի պատասխանը ակնհայտ է:
Փոխեք Ձեր անունը Աարփինե Աաաայվազյան, որպեսզի բոլորի հեռախոսագրքերում ամենաառաջինը լինեք: Համոզեք, որ դա արտասահմանյան անուն է և պետք է կարդալ բոլոր ա-երը:
Ծամեք ուրիշներից վերցված գրիչների պոչերը, բայց չմոռանաք վերադարձնել տիրոջը:
Լսեք ձայնագրությունները արագացված տեմպով` պատճառաբանելով, որ Ձեր ուղեղի ունիկալ հնարավորությունները Ձեզ նման առավելություն են տալիս:
Դասական համերգների ժամանակ զուգահեռ երգեք, եթե նույնիսկ չգիտեք` ինչ բառեր են հնչում:
Մատուցողներից լրացուցիչ աթոռ խնդրեք Ձեր հորինված (գոյություն չունեցող) ընկերոջ համար:
Ձեր գործընկերներին առեղծվածային հայացքով նայելով` հարցեր տվեք և ինչ-որ գրառումներ կատարեք նոթատետրում:
Միացրեք պրոֆիլակտիկա կամ ոչինչ ցույց չտվող որևէ ալիք և համոզեք բոլորին, որ առեղծվածային պատկերներ և սիմվոլներ եք տեսնում:
Սրճարաններում և ռեստորաններում անընդհատ նույն երգը պատվիրեք:
Երբեք մի նայեք մարդկանց աչքերին նրանց հետ խոսելիս:
Կամ անընդհատ նայեք մարդկանց աչքերին նրանց հետ խոսելիս:
Հանդիպումներ նշանակեք սեպտեմբերի 31-ին:
Հրավիրեք մեծ քանակությամբ մարդկանց ուրիշների երեկույթներին (քեֆերին)
0 коммент.:
Отправить комментарий