Անցկացված գիտական հեազոտություններից պարզ է դարձել, որ նռան հյութն օգնում է հաղթահարել աշխատանքային սթրեսը: Փորձը կատարած գիտնականները համոզվել են, որ հյութի այս տեսակը նվազեցնում է սրտի զարկերի հաճախականությունը և բարձրացնում է տրամադրությունը:Գիտափորձին մասնակցել են մի խումբ մարդիկ, որոնք երկու շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր օր խմել են մոտ 500 միլիլիտր նռան հյութ: Փորձի սկզբում և ավարտին չափվել է մասնակիցների արյան ճնշումը, զարկերակի աշխատանքը, վերլուծվել են համապատասխան տվյալները մարդկանց տրամադրության հետ կապված:Երկու շաբաթ անց փորձին մասնակցած կամավորների մոտ նկատվել է տրամադրության զգալի բարելավում, ինչպես նաև աշխատանքի նկատմամբ հետաքրքրության աճ:Հիշեցնենք, որ անցյալ տարվա փորձի արդյունքում պարզվել էր, որ նռան հյութը նպաստում է նաև ճարպերի տրոհմանը և քաշի նվազելուն:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
0 коммент.:
Отправить комментарий