- Շնորհավորեք բոլորին ձեզ հետ նույն վերելակում գտնվելու կապակցությամբ:
- Երբ վերելակը պատրաստվում է շարժվել, ավտոմեքենաների աղմուկ արձակեք:
- Մռայլվեք և հարվածելով ձեր ճակատին մռթմռթացեք. «Սուս մնացեք բոլորդ, ուղղակի սուս մնացեք»:
- Սափրվեք:
- Բացելով պայուսակը` ներս նայեք ու հարցրեք. «Հը՞ն, բավարար օդ կա՞»:
- Ձեր այցեքարտն առաջարկեք բոլոր ներս մտնողներին, իսկ բեյջը գլխիվայր ամրացրեք:
- Լուռ ու անշարժ կանգնեք վերելակի անկյունում, գլուխը դեպի պատը:
- Հասնելով ձեր հարկ, ողջ ուժով փորձեք բացել վերելակի դռները, իսկ երբ դրանք ինքնուրույն բացվեն, անկեղծորեն զարմացեք:
- Բոլոր ներս մտնողներին ջերմ ձեռքսեղմումով ողջունեք և խնդրեք, որպեսզի ձեզ Ադմիրալ դիմեն:
- Ժպիտը դեմքին մի որոշ ժամանակ նայեք ուղևորներից մեկին, ապա ասեք. «Իսկ ես նոր գուլպաներ եմ այսօր հագել»:
- Բոլոր ուղևորներին հավատացյալների բրոշյուրներ բաժանեք:
- Ամեն անգամ, երբ վերելակն իջնում է, բղավեք. «Հանե՜լ օդապարիկները»:
- Ձեռքին արկղ պահեք, որի վրա գրված է «մարդկային գլուխ»:
- Որոշ ժամանակ ուղևորներից մեկին անթարթ նայեք, ապա հայտարարեք. «Դու ՆՐԱՆՑԻՑ մեկն ես» ու անցեք վերելակի հեռավոր անկյուն:
- Դռների արանքում արկղ թողեք:
- Ամեն նոր ուղևորին խնդրեք իր փոխարեն սեղմել կոճակը:
- Ձեզ հետ տիկնիկ ման տվեք և խոսեք նրա միջոցով:
- Երբ վերելակում բացարձակ լռություն է տիրում, ուղևորներից մեկին հարցրեք. «Ձե՞ր հեռախոսն է զանգում»:
- Ամեն հարկում ասեք «ծընգ»:
- Հենվեք կոճակների տուփիկին:
- Ասեք. «Հետաքրքիր է, ինչի՞ համար են սրանք» ու հերթով սեղմեք բոլոր կարմիր կոճակները:
- Ականջ դրեք վերելակի պատերին:
- Հատակին կավիճով քառակուսի նկարեք և մյուս ուղևորներին ասացեք, որ դա ձեր անձնական տիրույթն է:
- Ձեզ հետ աթոռ բերեք:
- Որքան հնարավոր է սարսափազդու ձայնով ասացեք. «Ինձ պետք է գտնել ավելի հարմար մարդկային մարմին»:
- Պայթյունի ձայներ արձակեք ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը սեղմում է կոճակը:
- Ակնապիշ զննեք ձեր բութ մատն ու ասեք. «Կարծում եմ այն մեծացել է»:
- Եթե ինչ-որ մեկը հրի ձեզ, հետ ցատկեք ու բղավեք. «Ինձ մի դիպչեք»:
- Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
0 коммент.:
Отправить комментарий