7 мар. 2012 г.

Շվեյցարական խելահեղ մտահղացումը

Այս տարի Ժնևի ավտոսրահում ցուցադրվեց շվեյցարական Rinspeed ընկերության հերթական խելահեղ մտահղացումը՝ Dock&Go կոնցեպտը: Այս կոնցեպտի համար որպես հիմք հանդիսացել է Smart Fortwo էլեկտրամոբիլը: Քաղաքային գերփոքր ավտոմեքենային շվեյցարացիներն ավելացրել էին երկանիվ կցորդ, որը կարելի է օգտագործել որպես բեռնախցիկ, տեղադրել այնտեղ լրացուցիչ մարտկոցներ, տեղավորել սառնարան կամ ձայնարկիչ:
Նոր Smart Fortwo կենցեպտը նույնպես զերծ չի մնացել նորարարություններից. սրահում կա մոտ 31սմ անկյունագծով գունավոր, բազմաֆունկցիոնալ հպէկրան, և դրսում՝ 4 անկյուններում, տեսախցիկներ, որոնք կօգնեն ավտոմեքենան հեշտությամբ կայանել, անգամ եթե դրան ամրացված լինի Dock&Go կցորդը:
Ի դեպ, այսպիսի կցորդ կարելի է ամրացնել կամայական գերփոքր ավտոմեքենայի, և Rinspeed ընկերությունն իր մտահղացումը լայնամասշտաբ վաճառքի հանելու նախագծեր ունի ու գործընկերների փնտրման ակտիվ գործընթացում է:
                                                                                                

0 коммент.:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews