Բեռլինում յուրաքանչյուր երրորդ ուսանողը դեմ չէ փող վաստակել մարմնավաճառությամբ, իսկ յուրաքանչյուր 30-րդն արդեն աշխատում է սեքս-ծառայությունների ոլորտում: Նման տվյալներ է պարունակում Studienkolleg zu Berlin կազմակերպության տարածած զեկույցը:
Հետազոտության շրջանակում հարցմանը մասնակցել է 3200 բեռլինցի ուսանող: Հարցվածների մեկ երրորդը հայտարարել է, որ մարմնավաճառությունը եւ սեքս ինդուստրիայի այլ սեկտորները (ստրիպտիզ, էսկորտ եւ այլ) համարում են ուսման ընթացքում փող վաստակելու հնարավորություններից մեկը: Հարցվածների 3,7 տոկոսը խոստովանել է, որ արդեն այդպիսի աշխատանքի փորձ ունի:
Համեմատության համար նշենք, որ Փարիզում սեքս-ծառայությունների ոլորտում աշխատանքի մասին մտածում է ուսանողների 29,2 տոկոսը, Կիեւում` 18,5 տոկոսը: Հետազոտության մեջ խոսքը գնում է բացառապես կամավոր աշխատանքի մասին:
Ինչպես գրում է Newsland-ը, տղա-ուսանողները սեքս-ինդուստրիայում աշխատանք են փնտրում աղջիկներից ոչ պակաս, ընդգծել է հետազոտության հեղինակ Ֆելիքս Բետցլերն ու նկատել. «Դա զարմանալի արդյունք է»:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
0 коммент.:
Отправить комментарий