3 мар. 2012 г.

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՅՑԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կառուցելու գործում մեծ է եղել Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի դերը:
1964թ. Հայաստանից մի խումբ մտավորականներ նամակ են գրել ՀԿԿ կենտկոմին՝ խնդրելով թույլատրել  կառուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Երկար դիմում-խնդրանքներից հետո վերջապես 1965թ. ՀԽՍՀ նախարարների խորհուրդն այդ հուշարձանը կառուցելու մասին որոշում է կայացրել: 
Նույն թվականի ապրիլի 1-ին հայտարարվել է կոթողի լավագույն նախագծի համար մրցույթ, որին կարող էին մասնակցել նաև սփյուռքահայ ճարտարապետներ: Մրցույթի ավարտին ներկայացվեց մոտ 70 նախագիծ: Ըստ մրցույթը կազմակերպողների` այդ կոթողը պետք է մարմնավորեր նաև հայ ժողովրդի մաքառումներով լի կյանքը, նրա կենսունակությունը, ներկան և վառ ապագան:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
 Քվեարկությամբ ընտրվեց <<ՀՍՍՌ դրոշակ>> ծածկանվամբ նախագիծը (հեղինակներ՝ Սաշուր Քալաշյան, Արթուր Թարխանյան): Վայրն ընտրել էին հեղինակները: Հուշահամալիրը կառուցվել է 1965-1967թթ., որի համար ծախսվել է 400000 ռուբլի: Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ1967թ. նոյեմբերի 29-ին` խորհրդային Հայաստանի 47-րդ  տարեդարձի օրը:
Հուշահամալիրն զբաղեցնում է 4500 քմ տարածք: Բաղկացած է հիմնական 3 կառույցներից՝ հա-վերժության տաճարը, հուշասյունը և հուշապատը:
Համալիր տանող ճանապարհն անցնում է բազալտե սրբատաշ քարերով շարված 100 մ երկարությամբ հուշապատի կողքով, որի վրա փորագրված են Օսմանյան կայսրության ենթակայության տակ գտնվող հայաբնակ մի շարք խոշոր բնակավայրերի անուններ, որոնց բնակչությունը թուրքական ոճրագործության զոհ է դարձել: Հուշապատը  նաև մի ուրույն պատնեշ է, որը հուշահամալիրը  բաժանում է  Հրազդանի հանդիպակաց ափի բնակելի տարածքից:
1996թ. հուշապատի հակառակ կողմում ամփոփվել են օտարազգի այն անհատների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, ովքեր բողոքի ձայն են բարձրացրել ընդդեմ Հայոց ցեղասպանության: Այդ նվիրյալներն են Արմին Վեգները, Հեդվիգ Բյուլը, Հենրի Մորգենթաուն, Ֆրանց Վերֆելը, Յոհաննես Լեփսիուսը, Ջեյմս Բրայսը, Ֆրիտյոֆ Նանսենը, Ֆայեզ էլ Ղուսեյնը, Անատոլ Ֆրանսը, Ջակոմո Գորինին, Բենեդիկտոս 15-րդը, Քարեն Եփփեն:
 <<Վերածնվող Հայաստան>> հուշասյունը սլաքաձև է, դեպի երկինք է խոյանում 40 մ բարձրությամբ: Այն խոր ակոսներով բաժանված է երկու մասի՝ մեծ և փոքր ընձյուղների, որոնք արտահայտում են կյանքի շարունակականության, ազգի վերածննդի գաղափարը: Ըստ հեղինակների`  հուշասյունը բույսի ցողուն է, որը ցավի տապանը պատռել և դուրս է եկել՝ խորհրդանշելով շարունակվող կյանքը:
 Հավերժության տաճարը կառուցված է դեպի կենտրոն խոնարհվող բազալտե հսկա 12 մույթերով: 12 թիվն ընտրված է՝ ելնելով երկրաչափական օրենքներից: Դեպի տաճարի սրահը և հավերժական ջահն են տանում հարթակից իջնող անսովոր բարձր աստիճանները, որոնք այցելուներին ստիպում են խոնարհվել Եղեռնի զոհերի հիշատակի առջև:
Հուշասրահի խորքից մշտապես հնչում են Կոմիտասի, Մ. Եկմալյանի հեղինակած սգո մեղեդիները, որոնց հետ ներդաշնակորեն միահյուսվում է հավերժության կրակը:  Կրակն արտահայտում է վերքի չսպիանալու, հավերժ մխալու գաղափարը: Կենտրոնական կլոր ծավալով այդ տապանը նույնպես, հեղինակների պատկերացմամբ, ճաքել է ցավի ուժգնությունից, պատռվել, և  բացվել է վերքը:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

0 коммент.:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews