Ողջ 2011-ի ընթացքում այս կանանց անուններն անպակաս էին ամսագրերի, թերթերի, օնլայն-պարբերականների էջերից: Բոլորս էինք խոսում Քեյթ Միդդլոթնի հղիության, Քիմ Քարդաշյանի ամուսնության, Ջեննիֆեր Լոպեսի ամուսնալուծության մասին: Ովքե՞ր են եղել 2011-ի ամենաքննարկված կանայք…
Քիմ Քարդաշյան
Մեր գեղեցկուհի հայրենակցուհին իսկապես սկանդալ-2011-ն էր: Այդպիսի թերթ ու հաղորդում չեղավ, որ չքննարկեր նրան: Մարտին լրատվամիջոցները լցվեցին Քիմի` բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ սպասվող հարսանիքի մասին լուրերով: Շատերը չէին հավատում, որ Քիմը կամուսնանա, որովհետև նա տղամարդկանց այնքան հաճախ էր փոխում, որ լրագրողները չէին հասցնում հիշել նրանց անունները: Մայիսին զույգը նշանվեց, իսկ օգոստոսի 20-ին հայազգի գեղեցկուհին ամուսնացավ: Սակայն ամուսնությունն այս հիանալի տևեց ընդամենը 72 օր… Իսկ ամուսնությունը Քիմին բերեց ոչ ավել, ոչ պակաս 18 միլիոն դոլար:
Մարդիկ ծախսվում են հարսանիք անելիս, իսկ ոմանք էլ հասցնում են ամուսնանալով փող աշխատել: Սովորել է պետք նման մարդկանցից, սովորել…
Ջեննիֆեր Լոպես
Անցյալ տարի 42-ամյա Ջեննիֆեր Լոպեսը թեժ քննարկումների կենտրոնում էր: Նախ նա բաժանվեց Մարկ Էնթոնիից, ապա սիրավեպ սկսեց 24-ամյա պարողի հետ: Ապրիլին People ամսագիրը Լոպեսին աշխարհի ամենագեղեցիկ կին հռչակեց, ինչը վեճերի առիթ դարձավ: Այժմ երգչուհին նոր սիրային հարաբերությունների մեջ է պարող Կասպեր Սմարթի հետ: Հուսով ենք դա սեր է…
Ջեննիֆեր Էնիսթոն
Անցյալ տարի 42-ամյա Ջեննիֆեր Լոպեսը թեժ քննարկումների կենտրոնում էր: Նախ նա բաժանվեց Մարկ Էնթոնիից, ապա սիրավեպ սկսեց 24-ամյա պարողի հետ: Ապրիլին People ամսագիրը Լոպեսին աշխարհի ամենագեղեցիկ կին հռչակեց, ինչը վեճերի առիթ դարձավ: Այժմ երգչուհին նոր սիրային հարաբերությունների մեջ է պարող Կասպեր Սմարթի հետ: Հուսով ենք դա սեր է…
Կրիստեն Ստյուարտ
Կրիստեն Ստյուարտը շատ անգամ է 2011 թվականին հայտնվել պարբերականների էջերին որպես «Մթնշաղ» ֆիլմի գլխավոր դերասանուհի, հետո նաև որպես ֆիլմի մյուս դերասան Ռոբերտ Պատտինսոնի ընկերուհի: Սկզբից համացանցում հայտնվեցին ֆիլմի նոր մասի անկողնային տեսարանների նկարները, որոնք պայթեցրին համացանցը: Ապա Vogue ամսագրում հայտնվեցին Կրիստենի կանացի ֆոտոսեսսիայի նկարները: Պակաս շշուկներ չառաջացրին նաև Կրիստենի և Ռոբերտի լուսանկարները, որոնցում նրանք համբուրվում էին: Եվ իհարկե «Մթնշաղ» ֆիլմի վերջին մասի պրեմիերան, որն ունեցավ միլլիոնավոր դիտումներ դեռ առաջին շաբաթվա ընթացքում:
Լինդսի Լոհան
2011-ի գրեթե ամեն ամսում 25-ամյա Լինդսի Լոհանի անձնական կյանքն ու օրենքի հետ բախումները քննարկումների առարկա էր: Փետրվարին պարզ դարձավ, որ Լոհանը հերթական անգամ բռնվել է գողության վրա, ինչի համար ենթարկվեց 35 օրով տնային կալանքի և 360 ժամ հարկադիր աշխատանքների: Մայիսին Լոհանը մասնակցեց «վամպիրական» ֆոտոսեսսիայի, իսկ հետո բոլորին ցույց տվեց իր նոր ժպիտը: Թեև իսկական բում էր Playboy ամսագրում Մերիլին Մոնրոյի կերպարով ստեղծված ֆոտոսեսսիան, որտեղ նա փայլեց իր գեղեցկությամք ու սեքսուալությամբ: Թեև բոլորս էլ հասկանում ենք, որ photoshop-ն այստեղ իր գործն արել է…
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
0 коммент.:
Отправить комментарий