3 мар. 2012 г.

ՎԱՆԳԱ` 20-ՐԴ ԴԱՐԻ ՖԵՆՈՄԵՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ


Սովորաբար գուշակների ու մարգարեների խոսքերը կշիռ են ձեռք բերում այն ժամանակ, երբ նրանց ենթադրություններն իրականություն են դառնում: Կամ   հնարավոր է լինում ընդհանուր եզրեր գտնել  արդեն իսկ կատարված դեպքերի միջև: Բուլղար գուշակ Վանգելիա Գուշտերովայի (Վանգա) գուշակությունները հայտնի են վաղուց: Վանգայի գուշակություններն այնքան շատ են եղել, որ դժվար չէ դրանց մեջ չտեսնել ճշմարտության գոնե որոշակի տոկոսը: Որպես կանոն՝ իրականություն չդարձած գուշակությունների մասին գերադասում են չհիշել:
Վանգային կարելի  է  համարել  20-րդ   դարի  ֆենոմեններից   մեկը,  որն  ապրեց  85  տարի  (1911-1996) երկիր  մոլորակի  վրա:  
Նա իր խորհուրդներով  եւ  գուշակություններով   օգտակար   եղավ  տասնյակ  հազարից  ավելի  հիվանդների  եւ  հուսալքված  մարդկանց:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`   
 12 - ամյա  բուլղարուհու  մոտ  նկատվում էին  տարօրինակություններ.  նա  խաղում  էր  մի  խաղ  որը,  անհանգստացնում  էր  ծնողներին,  նրա  խնդրանքով  թաքցնում  էին   ինչ - որ  առարկաներ,  այնուհետ  նա  փակ  աչքերով`  շոշափելով   գտնում  էր  այդ  առարկանները:  13  տարեկան  հասակում`    տուն  վերադառնալիս,  ուժգին  հողմափոթորիկը  նրան  քշում  է`  թաղելով  ավազների  եւ  ծառի  ճյուղերի  մեջ,  որի հետևանքով կորցնում  է  տեսողությունը:  1979  թվականին ի  հայտ   եկավ  նոր   շնորհ. նա  ամենուրեք   կապի   մեջ  է   հայտնվում   գերհզոր   եւ  ոչ   ֆիզիկական   էակների   հետ:  Օգնություն   հայցելու  նպատակով`   նրան  այցելել  են   բազմաթիվ   հանրահայտ   քաղաքական   գործիչներ  եւ  հանրաճանաչ   գիտնականներ,  որոնք  հեռացել են   զարմացած  եւ   հիացած.  Վանգային   հաջողվել  է  իր   պատասխաններով  ապշեցնել    մի  շարք   գիտնականների,  ըստ   նրանց,   միայն   տաղանդավոր   գիտնականը  կարող  էր   պատասխանել այդ   հարցերին:  Հենց սա է  Վանգայի  ֆենոմենը,  նա  հազվագյուտ   այն   անձանցից  էր ,  որն  օժտված  էր   Աստվածային   շնորհներով:  Նա  մահացել է  1996  թվականին ,  նրա   թաղմանն  էին  եկել   բազմաթիվ     հայտնի  մարդիկ.  Բուլղարիան  երբեք   չեր  ունեցել   այդքան   այցելուններ:
Հիմնականում կույր գուշակուհին «տեսել» է ապագայում կատարվելիք աղետներն ու պատերազմները: 2001թ. սեպտեմբերի 11-ին կատարված ահաբեկչությունը մարդիկ կապեցին Վանգայի այն կանխատեսման հետ, որն այսպես էր հնչում. «Ամերիկյան եղբայրները վայր կընկնեն, քանի որ նրանց կկտցահարեն երկաթե թռչունները: Կոռնան գայլերն ու անմեղ արյուն կթափվի»:. Մարդկությունը կյանք կգտնի տիեզերքում ու կհրաժարվի նավթից, քանի որ կգործածվի միայն արեւային էներգիան: Նույնիսկ ինքնաթիռներն այլեւս «սեւ» վառելիքի կարիքը չեն ունենա: Եթե հավատում եք Վանգային, ապա նշեմ, որ մենք կշարունակենք ապրել այս երկրագնդի վրա : Ըստ Վանգայի ` 5079 թվականին կլինի աշխարհի վերջը…:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`  

0 коммент.:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews