5 мар. 2012 г.

11 գիրք, որ պետք է կարդալ մինչև 30 տարեկանը


11 գիրք, որ պետք է կարդալ մինչև 30 տարեկանը Жизнь взаймы

Էրիխ Մարիա Ռեմարկ
Տղամարդ, նրա մեքենան, փխրուն աղջնակ, որ մահանում է թոքախտից: Հերոսուհին իր ողջ գումարները ծախսում է Balenciaga զգեստներ գնելու համար, իսկ հերոսը ցանկանում է հավատալ լավագույնին: Աբսուրդային վերջաբանն այս զգացմունքային պատմությունը գլխիվայր է տալիս:

Портрет Дориана Грея

Օսկար Ուայլդ
Գեղեցիկ և քմահաճ երիտասարդ Դորիանը չի ցանկանում ծերանալ: Տաղանդավոր նկարիչ Բեզիլը նկարում է նրա դիմանկարը և ինքն էլ չգիտակցելով փոխանցում է երիտասարդի հոգին դիմանկարին: Այժմ Դորիանն ընդմիշտ երիտասարդ է, իսկ դիմանկարը ծերանում է նրա փոխարեն: Հիասքանչ միստիկ վեպ երիտասարդների միամիտ եսասիրության և գեղեցկության անբարոյականության մասին:

Повелитель мухПовелитель мух

Ուիլյամ Հոլդինգ
Անմարդաբնակ կղզու վրա անգլիացի դպրոցականների զվարճանքների մասին մի սարսափելի գիրք: Փոքրիկ տղաները էվոլյուցիա են ապրում. նորմալ երեխաներից չար, վայրի գազանիկների վերածվելով: Պատմություն ազատության մասին, որ պատասխանատվություն է ակնկալում և այն մասին, որ երիտասարդությունն ու անմեղությունը բնավ հոմանիշներ չեն:

Ночь нежна

Ֆրենսիս Սկոտտ Ֆիցջերալդ
Թանկարժեք մեքենաներ, առանձնատներ, ատլասե զգեստներ, իսկ երջանկություն չկա: Սիրային եռանկյունի Դիկ անունով բժշկի, նրա երիտասարդ նյարդային կնոջ և թեթևամիտ դերասանուհու մասնակցությամբ:

Бойня номер 5

Կուրտ Վոննեգուտ
Վեպի ենթավերնագիրը` «Երեխաների խաչակրաց արշավանքը» Երկրորդ համաշխարհային պատերազմի ճիշտ բնութագիրն է: Սա այն պատերազմն է, որին մասնակցում էին 17-ամյա անուղեղ տղաները: Պատերազմի մասին այս գրքում կռվի ոչ մի նկարագիր չկա…

ЛолитаЛолита

Վլադիմիր Նաբոկով
Կարելի է անվերջ վիճել, թե արդյոք դա կեղտոտ այլասերություն է, թե մաքուր զգացմունք: Այս գիրքն անհրաժեշտ է կարդալ գոնե որպեսզի հասկանանք, թե ինչու են աղջիկները երբեմն տարվում մեծահասակ տղամարդկանցով:

Превращение

Ֆրանց Կաֆկա
Կաֆկան բարդ, մռայլ գրող է: Երիտասարդները նրան դժվարությամբ են կարդում: Սակայն փորձել պետք է: Այս գիրքը մարդկային մենակության մասին է:

Милый друг

Գի Դե Մոպասան
Դասական ֆրանսիական վեպ գլխավոր հերոսի դերում հակահերոսով: Երիտասարդ լրագրող Ժորժ Դյուրուան փորձում է Փարիզում հաստատվել: Նա ագահ է, վախկոտ և անգրագետ: Սակայն շատ գեղեցիկ… Ալֆոնսների մասին դասական պատմություն:

Алиса в стране чудес

Լյուիս Կերոլլ
Մեծագույն հեքիաթներից մեկը` նվիրված փոքրիկ աղջկա: «Լոլիտա» գիրքը` առանց սեքսի: Սա այն գրքերից է, որ պետք է կարդալ փոքր, ապա մեծ տարիքում: Ընկալումները լրիվ այլ են:

Джен ЭйрДжен Эйр

Շառլոտա Բրոնտե
Աղքատ, տգեղ տան աշխատողը անգլիական գրականության համար անսպասելի հերոս էր: Ջեյն Էրյն առաջինն է սեր խոստովանում, սակայն չի հանդուրժում իր սիրեցյալի կամակորություններն ու ազատության է ձգտում:

Кэрри

Ստիվեն Քինգ
Սթիվեն Քինգի առաջին վեպը դժբախտ աղջկա մասին, որ օժտված է տելեկինեզի ունակությամբ:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

0 коммент.:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews