4 мар. 2012 г.

Աշխարհի լավագույն 10 բրենդները


Յուրաքանչյուրն էլ ցանկանում է տարբերվել և էքսկլյուզիվ լինել, այդ պատճառով մարդիկ շատ հաճախ փնտրում և գնում են դիզայներական հագուստ: Աշխարհում հազարավոր բրենդներ և հագուստի գծեր կան, և տարեցտարի դրանց թիվն ավելանում է: Ինչպես ցանկացած շուկայում, այնպես էլ նորաձևության աշխարհում կան հզոր և հայտնի նորաձևության տներ, որոնք ճաշակ են թելադրում ողջ աշխարհին: Մենք առանձնացրել ենք դրանցից 10-ը: Տեսնենք, թե որոնք են ամենահայտնի բրենդները:
Armani` էլեգանտության վարպետը: Նորաձևության մասին Արմանիի տեսակետը բնորոշելու համար թերևս լավագույն միջոցը նրա խոսքերից մեկն է. «Երբ ես մտածում եմ էլեգանտության մասին, մտքիս է գալիս այն, որ դրան կարելի է հասնել միայն նորաձևության միտումներն անտեսելով»: Armani բրենդի հագուստներն ամեն սեզոն կտրուկ փոփոխությունների չեն ենթարկվում` նույն էլեգանտ և հարմար ոճը հանդիպում է հագուստի ամեն նոր գծում` համեմված առկա միտումների լավագույն նրբություններով: Հագուստի նորաձևությունը մարդուն մեկնաբանություններ անելու անսահման հնարավորություններ է ընձեռում: Արմանին ոճ չի ստեղծում, ոճը Արմանիի միջոցող ստեղծված ձեր սեփական շքեղությունն է:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`  

Versace` շքեղության վարպետը: Ինչպես մյուս բոլոր հայտնի բրենդների դիզայներները, Վերսաչեն նույնպես հագուստի մի քանի գիծ ունի, որոնցից մի քանիսը կենտրոնացած են տղամարդկանց և կանանց համար նախատեսված առօրյա հագուստի վրա, սակայն նա ավելի հայտնի է շքեղ և գրավիչ զարդերի, հագուստի և աքսեսուարների դիզայնով: Աշխարհահռչակ շատ դերասաններ, երգիչներ և այլ հայտնիներ Versace են կրում, քանի որ հենց Վերսաչեն է կարողանում ստեղծել այնպիսի ոճոր միշտ ուշադրության կենտրոնում է պահում այն ընտրողին: Versace կրողը միշտ նորաոճ, սեքսուալ և շքեղ տեսք ունի:
Calvin Klein` քաղաքային ոճի վարպետը: Դիզայների գլխավոր գաղափարներից է` քչից շատ չկա: Նա միշտ առաջնորդվում է հետևյալ տեսակետով. «Ժամանակակից, սեքսուալ, մաքուր և մինիմալիստական ոճի մասին ես միշտ ունեցել եմ հստակ դիզայներական փիլիսոփայություն և կարծիք»: Կալվին Կլեյնն աշխարհի ամենահայտնի դիզայներներից է: Նա հասել է դրան, որովհետև հագուստների նրա դիզայնները միշտ ուղղորդվել են պարզ, հասարակ լուծումներով առանց չափազանցված զարդեղենի և այլ աքսեսուարների: Նա առաջին դիզայներն էր, ով ստեղծեց "CK One" յունիսեքս բուրմունքը, ինչպես նաև դիզայներական ջինսերի առաջին հավաքածուն նույնպես պատկանում էր Calvin Klein ապրանքանիշին:
Prada` մինիմալիզմի վարպետը: Եթե ցանկանում եք դասական, նորաոճ և նորաձև տեսք ունենալ` միաժամանակ չգրավելով շրջապատի ողջ ուշադրությունը, ընտրեք Prada: Այս բրենդն առաջարկում է հագուստի բազմապիսի գծեր, որոնք ընդունելի են մարդկանց լայն շրջանակներում` անկախ տարիքից և հասարակական դիրքից: Prada-ի հագուստները միշտ լավ տեսք են հաղորդում շնորհիվ իրենց մինիմալիստական դիզայնների, ոչ կոնտրաստային երանգների և հասարակ ձևվածքների:
Victoria's secret` ներքնազգեստի և ներքնաշորերի վարպետը: Երկար ժամանակ Victoria's secret-ը կենտրոնացած էր կանանց սեքսուալ ներքնաշորերի, բիկինիների, լողազգեստների, գիշերազգեստների և այլ անձնական հագուստների արտադրության վրա, այժմ այն ստեղծում է ապրանքներ նաև տղամարդկանց համար: Այս բրենդը հայտնի է բարձրորակ, սեքսուալ, զգայական, ռոմանտիկ, գլամուրային և երբեմն հրահրող հավաքածուներով: Իսկ Victoria's secret շոուներն էկրանների առջև են հավաքում միլիոնավոր հեռուստադիտողների:
Gianfranco Ferre` պարզ հավաքածուների և հարմարավետ հագուստների վարպետը: Նրա բոլոր հավաքածուներն աննկարագրելիորեն էլեգանտ են և յուրովի տարբերվում են սովորական նորաձևությունից: Նա դեմ է նորաձևության բոլոր միտումներին և արտառոց դրսորումներին: Նրա դիզայնները հիմնականում արևելյան և արևմտյան մշակույթների յուրօրինակ սինթեզ են, որտեղ շեշտը դրվում է հավասարակշռված կառուցվածքների, հարմար և հանգիստ դիզայնի և մատչելիության վրա:
Missoni` երկրաչափական, գծային, գունավոր կտորների վարպետը: Missoni-ի դիզայնում օգտագործվում են առնվազն քառասուն գույներ և քսան տարբեր կտորներ: Missoni-ի բոլոր հագուստները համալրված են Lurex մանվածքի և այլ մետաղական տարրերի հետ, ինչը հագուստն դարձնում է էլ ավելի էլեգանտ:
Chanel` հեղինակության վարպետը: Շանելը մի բրենդ է, որը ներկայացնում է բարձր որակի շքեղ ապրանքներ, որոնք սովորաբար շատ հազվադեպ են հանդիպում և ներկայացնում են շատ բարձր խավի մարդկանց: Դետալները և կանացի աքսեսուարները շատ կարևոր տեղ են զբաղեցնում Շանելի դիզայններում, որոնք դառնում են համարձակկրքոտ, երազային և անկրկնելի: Շանելի ապրանքանիշի տակ եղած ամեն ինչ պետք է կատարյալ և շքեղ լինի:
Dolce & Gabbana` թարմ և համաձակ դիզայնների վարպետները: Այս բրենդը հայտնի է իր նորարարական գաղափարների համար, որոնք հագուստը դարձնում են շատ մոդայիկ և երիտասարդական: Նրանք օգտագործում են գույների, նյութերի և կտորների բազմազանություն, որոնք հագուստները մատչելի են դարձնում քաղաքային հագեցած կյանք վարող մարդկանց համար:
Gucci` կաշվե իրերի վարպետը: Gucci-ն հայտնի է հագուստի իր շքեղ
գծերով, և թոփ-դիզայներների անունների ցուցակում միշտ առաջնային տեղերում է: Չնայած գոյություն ունեն հագուստի, արևային ակնոցների և այլ աքսեսուարների գծեր, Gucci-ի լավագույններից լավագույնը կաշվե իրերն են` պայուսակները, դրամապանակները, որոնք միշտ հետաքրքիր դետալներ և յուրօրինակ տեսք ունեն:
Նորաձև եղեք:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ` 

0 коммент.:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews