Показаны сообщения с ярлыком facebook. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком facebook. Показать все сообщения

15 янв. 2013 г.

Facebook-ի ընկերների ուրախ նկարները փչացնում են տրամադրությունը

Utah Valley University համալսարանի գիտնականները պարզել են, որ սոցցանցերում տեղադրված ուրախ նկարները տխրեցնում են օգտագործողներին:
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ ցանցի ամենաակտիվ օգտագործողների տրամադրությունն ընկնում է այն մտքից, որ իրենց ծանոթներն ու ընկերներն ավելի երջանիկ ու հետաքրքիր կյանք ունեն: Հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը:
«Մենք երբեմն մոռանում ենք, որ մարդիկ սովորաբար տեղադրում են իրենց ամենալավ ու գեղեցիկ նկարները. 23 տարեկան երիտասարդների 95%-ը համոզված է , որ իրենց ընկերների կյանքն ավելի ուրախ է»,-ասում են գիտնականները:
Իսկ այն օգտագործողները, ովքեր ավելի քիչ ժամանակ են անցկացնում սոցցանցերում, զգալիորեն ավելի քիչ են մտահոգված ուրիշների երջանկությամբ:

Հ.Գ Այն ժամանակակը, որ ծախսում եք ձեր ընկերներին նախանձելու վրա, կարող եք ծախսել ձեր օրերը ավելի ուրախ ւ հետաքրքիր դարձնելու համար :Դ

Facebook-ում տարածվող հիվանդ երեխաների նկարները չեն կարող փրկել որեվէ մեկի կյանքը

Վերջին ամիսների ընթացքում Ֆեյսբուք սոցցանցում ակտիվ տարածվում են հիվանդ երեխաների նկարներ, որոնց վրա նշված է, որ 1000 անգամ տարածվելու դեպքում նկարում պատկերված հիվանդ երեխան կստանա անվճար վիրահատություն:
Նկարներից մեկում  նշվում էր Սրի Սաթյա Սայ բժշկական կենտրոնի անունը: Ինտերնետով շրջող սպամները բացահայտող Hoax-slayer.com կայքի մասնագետները պարզեցին, որ այդ կենտրոնն իրականում չափահաս ու անչափահահաս հիվանդների անվճար վիրահատություններ է իրականացնում, և սա ոչ մի առնչություն չունի Ֆեյսբուքի, առավել ևս այնտեղ տարածված նկարների հետ:

4 мар. 2012 г.

FACEBOOK-ՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԼՍԵԼ


Ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական բլոգը հայտնում է, որ ցանցում ներմուծվել է մի նոր ֆունկցիա, որի շնորհիվ հնարավոր է միաժամանակ իրական ժամանակում ընկերոջ կամ ընկերների հետ երաժշտություն լսել: Դրա համար հարկավոր է միացնել չաթը մոտեցնել կուրսորը ընկերոջ անվանը և սեղմել Listen with («լսել միասին») (նայի՛ր նկարը): Երգով կիսվել կարող են միայն այն օգտվողները, ովքեր գրանցված են ու օգտվում են առցանց երաժշտական Rdio և Spotify ծառայություններից:
Listen with-ը սեղմելուց հետո օգտվողի ընկերները կլսեն նույն երգը նույն մասից ինչ օգտվողը: Քննարկել երաժշտությունը հնարավոր է հենց նույն չաթում: Ընդ որում օգտվողները կարող են կարգավորել, թե ո՞վ կարող է տեսնել այն թրեքերը, որոնք իրենք են լսում: Նոր ֆունկցիան ներմուծվում է աստիճանաբար և բոլորին հասանելի կլինի մի քանի շաբաթների ընթացքում:
Listen with-ը կդառնա Open Graph ընդլայնված հարթակի (պլատֆորմ) մի մասը, որի մասին հայտարարել էր Facebook սոցիալական ցանցի գլխավոր տնորեն Մարկ Ցուկերբերգը աշնանը տեղի ունեցած F8 կոնֆերանսում:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

3 мар. 2012 г.

ԻՆՉՊԵՍ ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ՋՆՋԵԼ ՖԵՅՍԲՈՒՔԻ ՊՐՈՖԻԼԸ


Կարծում եմ գաղտնիք չի, որ ֆեյսբուքի պրոֆիլը կարող եք ցանկացած ժամանակ պասիվացնել և որոշ ժամանակ անց նորից ակտիվացնել: Սակայն եթե ցանկանում եք անվերադարձ ջնջել ձեր պրոֆիլը, ապա կարող եք անել հետևյալ քայլերը:
1. Մտեք ֆեյսբուքի ձեր պրոֆիլը:
2. Այցելեք այս էջը:
3. Սեղմեք Submit կոճակը:
4. Գրեք գաղտնաբառը և նկարի կոդը:
5. Սեղմեք OK:
14 օրվա ընթացքում ձեր պրոֆիլը ամբողջապես կջնջվի: Եթե փոշմանեք և նորից ցանկանաք ակտիվացնել այն, ապա 14 օրերի ընթացքում կարող եք մուտք գործեք ձեր պրոֆիլ և սեղմել Cancel Deletion:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews