Показаны сообщения с ярлыком Հումոր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հումոր. Показать все сообщения
1 апр. 2012 г.
6 мар. 2012 г.
ՄԱՐԴԿԱՆՑ ՆԵՐՎԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵԼՈՒ ԱՄԵՆԱ ՕՐԻԳԻՆԱԼ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
Թողեք ամանորյա լույսերը մինչև սեպտեմբեր:
Պատճենահանող սարքի (քսերոքսի ապարատի) կարգավորումները փոխեք` դարձնելով 200% ավելի փոքր, շատ մուգ և 98 օրինակ:
Ձեր շան անունը դրեք «շուն»:
Պնդեք, որ Ձեր մեքենայի ապակեմաքրիչները միշտ միացված լինեն` անկախ եղանակից` ասելով, որ այդպես դրանք «միշտ ֆորմի մեջ են»:
Մի քանի քայլ հետևեք մարդկանց մաքրող հեղուկ փչելով այն ամենի վրա, ինչին նրանք դիպչում են:
Սովորեք ֆաքսի և մոդեմի ձայներ հանել:
Մեքենայի ձայներ հանեք, երբ գեր մարդիկ դեպի հետ են շարժվում:
Սովորեք Մորզեի այբուբենը և Ձեր ընկերների հարցերին պատասխանեք «տըըըըն… տըն-տըն… տըըըըըըն… տըն» ձայներով:
Հեռուստացույցի կարգավորումները փոխեք այնպես, որ մարդիկ կանաչ երևան և պնդեք, որ այդպես Ձեզ դուր է գալիս:

5 мар. 2012 г.
ԻՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԵԼ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՈՒՄ:
- Ադիբուդին շաղ տվեք օդում ու բացականչեք. «Ձյու՜ն է գալիս»:
- Ամոթանք տվեք հետևի շարքում նստած համբուրվող զույգերին:
- Ոգևորված ծափ տվեք, երբ դրական հերոսին մի վատ բան է լինում:
- Ֆիլմին նախորդող գովազդի ժամանակ բացականչեք. «Առաջ տանել չի լինու՞մ»:
- Երբ բացասական հերոսն ինչ-որ վատ բան է անում, բացականչեք. «Զգուշացե՜ք»:
- Անհամ կատակների վրա շատ բարձր ծիծաղեք:
- Ադիբուդի վաճառող մարդուն ասացեք, որ աղջիկների զուգարանը ջրի տակ է մնացել:
- Բարձրաձայն գուշակություններ արեք, թե ինչ է լինելու հաջորդ կադրում:
- Ձեր կողքին նստած մարդուն ասացեք, որ փորլուծություն ունեք և ժպիտը դեմքին աչքով տվեք:
- Բարձրաձայն հոգոց հանեք, երբ հերոսները համբուրվում են:
- Թիկնոց հագեք և երբ ադիբուդիի ձեր հերթն է գալիս, բղավեք. «Ես Բեթմենն եմ, հահահա» և փախչեք հեռու:
- Ասացեք, որ ձեր կողքին չեն կարող նստել, որովհետև ձեր անտեսանելի ընկերն արդեն նստած է:
- Ամեն անգամ, երբ կրակում են, բացականչեք. «Վայ ամա՜ն», պառկեք գետնին ու ձեռքերով ծածկեք ձեր գլուխը:
- Շատ բարձր գլխարկ կրեք:
- Լազերային շոու կազմակերպեք հենց էկրանի վրա:
- Գիրք ու էլեկտրական լապտեր վերցրեք ու սկսեք կարդալ: Հենց ինչ-որ մեկը խնդրի անջատել լույսը, վրդովված բացականչեք. «Շշշշ, կարդում եմ»:
- Էկրանի վրա ադիբուդի շպրտեք:
- Ֆիլմի տխուր պահերին հիստերիկ ծիծաղներ արձակեք, արտասվեք ուրախ պահերին:
- Ձեզ հետ ձեր անձնական աթոռը բերեք ու հարմար տեղավորվեք միջանցքում:
- Մատաղի փող հավաքեք:
- Ձեր կողքի ազատ աթոռներն օգտագործեք որպես կոնֆետ նետելու քարաձիգներ: Կոնկրետ թիրախ բռնեք դիմացի շարքից ու տեսեք, թե արդյոք կարող եք ճիշտ նշանակետին խփել:
- Ձեզ հետ հեռակառավարման վահանակ բերեք ու բողոքեք, որ այն չի աշխատում:
- Նստեք առաջին շարքում, հենց ֆիլմը սկսվի, ճչալով դուրս վազեք:
- Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`