28 янв. 2012 г.

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՒ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Շնորհավորում  եմ բոլորիս Հայոց բանակի 20 ամյակի կապակցությամբ:1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց "Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին" արդեն պատմական դարձած որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 20 տարի արաջ հենց այս օր ձևավորվեց մեր պետության գլխավոր հենասյունը, մի կառույց, որն այսօր աշխարհում հայտնի է իր մարտունակությամբ և հայրենիքի համար անգամ կյանքը չխնայող զինվորներով:Մեր երիտասարդ բանակը ոչ միայն պաշտպանում է մեր երկրի սահմանները և ապահովում մեր հանգիստ քունը, այլև մասնակցում է մի շարք խաղաղարական առաքելությունների և հայրենիք է վերադառնում միջազգային պատվոգրերով և շքաննաններով:Հիրավի այսօր ՄԵԾ ՏՈՆ է:Սակայն եկեք չմոռանանք նաև այն մարդկանց, ովքեր կանգնած էին մեր բանակի  և պետության հիմքերում, բայց ցավոք չկարողացան տեսնել այն երկիրը, որի համար զոհեցին իրենց կյանքը:Խոսքս Եռաբլուրում հանգչող ՀԵՐՈՍՆԵՐԻ մասին է, այդ թվում նաև իմ հորեղբայր ՎԱՂԻՆԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ:Նրանց անունները և սխրանքները միշտ կլինեն մեզ համար հպարտության խորհրդանիշ:
Ինչեւէ. Հայոց բանակը կարողացել է հասնել ամենաբարձունքին` հաղթանակին: Եվ այդ հաղթանակն այսօր բոլորինն է: Բոլորինն է այնքանով, որքանով ցանկանում է այն իրենը համարել յուրաքանչյուրը: Բանակն է նաեւ բոլորինը, ու բոլորի սիրտը պետք է ցավի նրա համար։ Ու այդ դեպքում դժբախտ ամեն մի դեպքից հետո ոչ թե չարախնդությունը վեր կբարձրանա, այլ ավելի կամրապնդվի ցանկությունն ամեն ինչ անել, որպեսզի օր առաջ հայկական հաղթանակած բանակը հաղթանակած դուրս գա նաեւ իր ներքին սխալների ու բացթողումների դեմ տարվող պայքարից։ 
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ և ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ:
Նյութը պատրաստեց Դավիթ Վարդանյանը:     
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Affiliate Network Reviews